Պատրաստվում է հորդոր-գրություն ուղղարկել ՆԳՆ՝ հայերենի արագացված եւ խտացված դասընթաց անցկացնելու համար. Կրպեյան

Ներքաղաքական
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր ԱՍՊՐԱՄ ԿՐՊԵՅԱՆԸ գրում է. «Սույն թվականի նոյեմբերի 8-ին ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնից տեղեկացա, որ որպես վկա պիտի հարցաքննվեմ ՀՀ քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի (Բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը, ինչպես նաեւ այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը) 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության շրջանակներում: Ավելի ուշ տեղեկացա, որ ֆեյսբուք սոցիալական հարթակում մի հրապարակման վերաբերյալ է հարցաքննությունը: Ինձ ներկայացրին քննվող գրառման խտանկարը ( screenshotը՝ ստորեւ):
 
Հաշվի առնելով, որ այս ամբողջ գործընթացը պատվիրակված էր եւ իրականացվում էր ՀՀ-ում իշխանությունն օկուպացրած կոլաբորացիոնիստների հանցախմբի պատվեր-հրահանգով, եւ մասն է իրենց ապօրինի, հակաժողովրդավարական արշավի, գաղափարական ու քաղաքական հակառակորդների, մեր սիրելի հայրենակիցների դեմ, իրացրի իմ իրավունքը ցուցմունք չտալու եւ այս զավեշտալի ապօրինությանը չմասնակցելու: Այսօր արդեն տեղեկացա, որ հանցակազմի բացակայության պատճառով քննիչի քրեական հետապնդում չհարուցելու (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդված 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքով) մասին միջնորդությունը բավարարվել է»:
 
Պատգամավորը, որպես հետգրություն, ընդգծել է, որ պատրաստվում է հորդոր-գրություն ուղարկել ՆԳՆ՝ հայերենի արագացված եւ խտացված դասընթաց անցկացնելու համար. «Հարկատուների հարկերն ուղղեք իրական հանցագործներին ու հանցագործությունները բացահայտելուն, պարոնայք՝ մոնիտորինգ իրականացնող ոստիկաններ»:
Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում