Ադրբեջանը կարող է լայնածավալ պատերազմ սկսել Երեւանի դեմ․ Իրանահայ հայտնի քաղաքագետը զգուշացնում է հնարավոր նոր աղետի մասին

Հանդիպում

<<Հայաստանի եւ Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի վարած քաղաքականության ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ պատմությունն ավարտված չէ եւ առաջիկայում լարվածությունը կարող է սրվել։ Այդ կապակցությամբ շատ կարեւոր է հաշվի առնել երեք գործոն>>,- անդրադառնալով տարածաշրջանում հնարավոր զարգացումներին, ասաց իրանահայ հայտնի քաղաքական վերլուծաբան ԱՐՏՈՒՅՏ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ, ընդգծելով․

-Առաջին՝ խաղ ավելի խոշոր ծրագրով, վերջին իրադարձությունների համատեքստում կարեւոր է հիշել, որ Բաքուն անկախ չի գործել, կուլիսային որոշ դերակատարներ աջակցում էին Հարավային կովկասում Ադրբեջանի վարած քաղաքականությանը իրենց նպատակները առաջ տանելու համար։ Որպես օրինակ, Իսրայելը փորձում է Իրանի հյուսիսային սահմանների մոտ նոր ճակատ ձեավորել նպատակ ունենալով զսպել Թեհրանին։ Թուրքիան փորձում է Ադրբեջանի գործողությունների միջոցով կապ հաստատել Կենտրոնական Ասիայի հետ ու ընդլայնել իր ազդեցությունը տարածաշրջանում։ Չնայած երկրար տարիներ լուրջ խնդիրներ ունի ՀՀ-ի հետ , որին համարոմ է իր թշնամին։ Մեծ Բրիտանիան եւ ՆԱՏՕՆ ունեն կոնկրետ նպատակներ կապված ՀՀ-ի, Իրանի եւ Արեւելքում իրենց ազդեցության զարգացման հետ։Կովկասում լարվածություն հրահրելու Ադրբեջանի վարած քաղաքականությունը նաեւ մասամբ բխում է Իլհամ Ալիեւի անձնական նկրտումներից, սակայն կասկած չկա, որ այդ ամենը ավելի մեծ ծրագրի մաս է, որն ունի Բաքուն։

Երկրորդ, Բաքվի կենտրոնացումը Թուրանի միջանցքի վրա, Ադրբեջանի ու իր աջակիցների կողմից Հարավային կովկասում լարվածություն հրահրելու Ադրբեջանի քաղաքականության հիմնական նպատակներից մեկը Թուրանի միջանցքի ստեղծումն է։ Այդ միջանցքը Թուրքիային ՀՀ տարածքով կկապի Ադրբեջանի, ապա Ասիայի հետ Կասպից ծովով։ Հետաքրքիր է, որ Բաքուն այս միջանցքի մասին խոսելիս նշում է Թուրանի միջանզգային միջանց տերմինը։ Միջազգային տերմինը ենթադրում է, որ միջանցքը չի գտնվելու ՀՀ վերահսկողության տակ։ Ուստի հաշվի առնելով այն կարեորությունը, որ Թուրքիան, Ադրբեջանը, ՆԱՏՕ-ն եւ Միացյալ թագավորությունը տալիս են Թուրանի միջանցքի ստեղծման այն միտքը, թե Բաքուն կսահմանափակվի Ղարաբաղով այնքան էլ իրատեսական չէ եւ ամենայն հավանականությամբ առաջիկայում Ադրբեջանը կարող է լայնածավալ պատերազմ սկսել Երեւանի դեմ։ Արտաքին գործոններից բացի Ադրբեջանը փորձում է ենթահող ստեղծել իր գազը Թուրանի միջացքով Թուրքիա, ապա Եվրոպա տեղափոխելու համար։

Երրորդ, վերջին տարիներին Ադրբեջանը լայնամաշտաբ պատերազմ է սկսել Հայաստանի դեմ։ Միջազգային հարաբերությունների մեջ միշտ շեշտվում է, որ երբ երկրներն ի վիճակի են եւ ցանկանում են լուծել ուրիշների հետ իրենց խնդիրները, նիրանք երբեք չեն գնում իրենց հակամարտություններին ազգային երանգ տալու ուղղությամբ։ ՀՀ-ի դեմ ուղղված իր քաղաքականությամբ Ադրբեջանը շատ առաջ է գնացել հակամարտությանը ազգային երանգ հաղորդելու հարցում եւ իր ժողովրդին լարել ՀՀ-ի դեմ։ Այնպես որ Ադրբեջանը ՀՀ-ի հետ կապված մեծ հեռանկարներ ունի, հեռանկար, որում տեղ չկա Երեւանի հետ փոխզիջմանը եւ հաշտեցմանը եւ կողմերի հարաբերությունների ճակատագիրը որոշում է ռազմական ուժը։ Ուստի, եթե Ադրբոջանը այսքանով հստակեցրել է ՀՀ-ի հետ հարաբերությունների տեսլականը, ինչո՞ւ  չպետք է սպասել, որ ապագայում Բաքուն լայնածավալ պատերազմ սկսի Երեւանի դեմ։ 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում