Սևիկյանին և Պետրակովին «Պարի Նիժնի Նովգորոդում» սխալ են հասկացել. Սերգեյ Յուրանի «զարմանքը»

Սպորտ

Հայաստան-Ուելս հանդիպման նախախաղային մամուլի ասուլիսը, որին մասնակցել են Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը եւ   «Պարի Նիժնի Նովգորոդի» եւ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Էդգար Սևիկյանը սխալ ըմբռնման պատճառ է դարձել։ Ալեքսանդր Պետրակովը խոսելով Սեւիկյանի մասին ասել է, որ ակումբը սխալ է օգտագործում հայ ֆուտբոլիստին, ինչին անդրադարձել է  «Պարի Նիժնի Նովգորոդի» գլխավոր մարզիչ Սերգեյ Յուրանը.

«Պետրակովն ասաց, որ ակումբում մենք օգտագործում ենք Սևիկյանին որպես կենտրոնական հարձակվող: Տարօրինակ է, իհարկե, որ ազգային հավաքականի մարզիչը չի հետևում իր սանի հանդիպումներին ակումբում։ Այդժամ Պետրակովը կնկատեր, որ Էդգարը մեզ համար երբեք կենտրոնական հարձակվող չի խաղացել։ Էդգարը խաղում է հարձակվողական ոճի կիսապաշտպանի դիրքում։ Եվ միայն այն բանից հետո, երբ մենք նրա համար գտանք այս դիրքը խաղադաշտում, նա սկսեց օգտակար և արդյունավետ խաղ ցուցադրել և, ի դեպ, հրավերներ ստացավ Ռուսաստանի և Հայաստանի հավաքականներից։ Ի վերջո նա ընտրեց Հայաստանի հավաքականը»,- նշել է Յուրանը։ Վերջինիս դուր չի եկել նաեւ Սեւիկյանի արտահայտած միտքը.

« Չեմ հասկանում Սեւիկյանի խոսքերը, որ ազգային հավաքականում ցանկացած խաղացող պետք է առավելագույնը տա։ Սա պարտադիր չէ՞ ակումբում։ Կարծում եմ, որ Էդգարը սխալ է արտահայտվել և այլ բան է նկատի ունեցել։ Սա վերագրենք հայերենից ռուսերեն թարգմանության դժվարություններին»,- Յուրանի խոսքերն է մեջբերում Sport24-ը։

Էդգար Սևիկյանն էլ իր հերթին է անդրադարձել մտքերի այս փոխանակմանն ու մեկնաբանել իր խոսքերը.

«Ցավոք, նախախաղային ասուլիսում իմ պատասխաններից մեկը ճիշտ չի մեկնաբանվել։ Ես ասել եմ, որ ավելի շատ սովոր եմ խաղալ աջ վինգերի դիրքում։ Սակայն և՛ ակումբում, և՛ հավաքականում պատրաստ եմ խաղալ ցանկացած դիրքում։ Ես միշտ առավելագույնն եմ ներդնում թե՛ ակումբում, թե՛ հավաքականում, պրոֆեսիոնալ մոտեցում եմ ցուցաբերում գործին, փորձում եմ ցուցադրել լավագույն որակներս ու հարգում եմ ցանկացած մարզչական որոշում։ Հպարտ եմ, որ խաղում եմ «Պարի Նիժնի Նովգորոդում»։ Հենց այդ ակումբից եմ ես հրավեր ստացել Հայաստանի հավաքականից, որի կազմում խաղալու բախտ է վիճակվել։ Կշարունակեմ առաջ շարժվել ու ներդնել բոլոր ուժերս ֆուտբոլային խաղադաշտում»,- Էդգար Սևիկյանի խոսքը մեջբերում է «Պարի Նիժնի Նովգորոդի» մամուլի ծառայությունը։

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում