«Իրավունք» թերթի տպագիր համարներ

ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

Ազ­գա­յին ժո­ղո­վի նա­խա­գա­հի ա­թո­ռին նստած «Եր­ևա­նի թքող տղա» ԱԼԵՆ ՍԻ­ՄՈ­ՆՅ­Ա­ՆԸ զար­մա­նա­լիո­րեն նո­րեց թքեց դա­վա­ճան­ված Ար­ցա­խի վրա: Նա կար­ծում է, որ Հա­յաս­տա­նում Ար­ցա­խի պե­տա­կան ինս­տի­տուտ­նե­րի պահ­պա­նու­մը կամ զար­գա­ցու­մը սպառ­նա­լիք է մեր երկ­րի անվ­տան­գութ­յա­նը. «Մենք ու­նենք ար­ցա­խա­հա­յութ­յան մեծ խնդիր։ Այն­տեղ պե­տա­կա­նութ­յուն ստեղ­ծե­լու կամ այս­տեղ պե­տա­կա­նութ­յան ինս­տի­տուտ­ներ պա­հե­լու և զար­գաց­նե­լու նպա­տակ ես չեմ տես­նում, հա­մա­րում եմ, որ դա Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տութ­յան անվ­տան­գութ­յա­նը ու­ղիղ սպառ­նա­լիք է և հար­ված։ Կոչ եմ ա­նում մնա­ցած բո­լոր գոր­ծըն­կեր­նե­րին նույն տրա­մա­բա­նութ­յամբ շարժ­վել»: Բայց մի՞­թե ազ­գա­յին անվ­տան­գութ­յանն ա­վե­լի մեծ սպառ­նա­լիք կա, քան կա­պի­տուլ­յան­տա­կան ամ­բողջ խուն­տան` մե­ծով ու փոք­րով, այդ թվում` Ա­լե­նով: Ինչ­պես ի­րա­վամբ հի­շեց­նում է Մար­գա­րիտ Ե­սա­յա­նը. «Ոմն Սի­մոն­յան Ա­լեն այ­սօր լրագ­րող­նե­րի մոտ այս­պես է բար­բա­ջել, երկ­րոր­դե­լով պու­ճու­րիկ մի մար­դու, ով նույնն ա­սել էր մի քա­նի շա­բաթ ա­ռաջ․ «Ար­ցա­խում պե­տա­կա­նութ­յուն ստեղ­ծե­լու կամ այս­տեղ պե­տա­կա­նութ­յան ինչ­–որ ինս­տի­տուտ­ներ պա­հե­լու կամ զար­գաց­նե­լու նպա­տակ ես չեմ տես­նում: Հա­մա­րում եմ, որ դա Հա­յաս­տա­նի անվ­տան­գութ­յա­նը ու­ղիղ սպառ­նա­լիք է և հար­ված» (Տխ­րահռ­չակ «կլա­սիկ» Էդ­մո­նը–խմբ.)։ Հայտ­նի խոսք կա, գողն ա­ռա­ջինն է գո­ռում՝ բռնեք գո­ղին»:

Իսկ կա­պի­տուլ­յան­տը կեղ­տո­տա­գույն ձևով նո­րից դրսևո­րեց իր ար­ցա­խատ­յա­ցութ­յու­նը` այս ան­գամ զար­մա­նա­լիո­րեն ձգե­լով մինչև 1996–ը և թի­րա­խա­վո­րե­լով հոգ­ևոր հայ­րիկ ԼՏՊ­–ին. «Այն, ինչ մենք ու­զում էինք Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի հար­ցով, այ­լեւս հնա­րա­վոր չէր առն­վազն ԵԱՀԿ 1996 թվա­կա­նի դեկ­տեմ­բե­րի Լի­սա­բո­նի գա­գաթ­նա­ժո­ղո­վից հե­տո։ Եվ նրանք, ով­քեր այդ գա­գաթ­նա­ժո­ղո­վի կոն­սեն­սուս մի­նուս մե­կին (ընդ ո­րում, մի­նուս մե­կը Հա­յաս­տանն էր) միա­նա­լուց հե­տո պաշ­տո­նա­կան հան­դի­պում­նե­րի փակ հատ­ված­նե­րում եւ ռես­տո­րան­նե­րում մեզ հա­վաս­տիաց­նում էին, թե դա հնա­րա­վոր է ու ան­պայ­ման լի­նե­լու է, եւ մեզ ա­նընդ­հատ քա­ջա­լե­րում էին, մտքում մեկ նպա­տակ ու­նեին միայն՝ թույլ չտալ, որ Հա­յաս­տա­նում պե­տութ­յուն կա­յա­նա։ Եվ նրանց ռազ­մա­վա­րա­կան սցե­նա­րը հենց դա էր՝ Ղա­րա­բա­ղի հար­ցը որ­պես լծակ օգ­տա­գոր­ծել՝ Հա­յաս­տա­նի պե­տա­կա­նութ­յան զար­գա­ցու­մը թույլ չտա­լու հա­մար...»։ ԼԵ­ՎՈՆ ԶՈՒ­ՐԱ­Բ­ՅԱ­ՆԸ ման­րա­մասն պա­տաս­խա­նել է, սա­կայն մեջ­բե­րենք ըն­դա­մե­նը այս­քա­նը. «Նի­կոլ Փա­շին­յա­նը այ­սու­հե­տեւ զբաղ­ված է միայն մեկ գոր­ծով` իր վրա­յից մաք­րել Ար­ցա­խի կորս­տի եւ Հա­յաս­տա­նի ան­կա­խութ­յան վտանգ­ման հա­մար իր մե­ղա­վո­րութ­յու­նը եւ պա­տաս­խա­նատ­վութ­յու­նը: Ե­թե դրա հա­մար պետք է կեղ­ծել պատ­մա­կան ճշմար­տութ­յու­նը, Նի­կոլ Փա­շին­յա­նը մեկ վայրկ­յան ան­գամ չի վա­րա­նե­լու...»:

ԱՄՆ ՍԵ­ՆԱՏՆ ըն­դու­նել է բա­նաձև, ո­րով ար­գել­վում է ԱՄՆ­–ին ռազ­մա­կան օգ­նութ­յուն տրա­մադ­րել Ադր­բե­ջա­նին։ Օ­րի­նա­գի­ծը նա­խա­գա­հին ար­գե­լում է ա­ռա­ջի­կա եր­կու տա­րում հրա­ժար­վել Ա­զա­տութ­յան ա­ջակ­ցութ­յան ակ­տի 907–րդ հոդ­վա­ծից, ո­րը ԱՄՆ կա­ռա­վա­րութ­յանն ար­գե­լել է Ադր­բե­ջա­նի կա­ռա­վա­րութ­յանն ու­ղիղ օ­ժան­դա­կութ­յուն ցու­ցա­բե­րել։ Ա­մե­րի­կա­ցի սե­նա­տոր Գա­րի Փի­թեր­սը օ­րի­նա­գի­ծը ներ­կա­յաց­րել էր 2023 թվա­կա­նի սեպ­տեմ­բե­րի 29–ին՝ ի պա­տաս­խան Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի հա­յե­րի դեմ Ադր­բե­ջա­նի հար­ձա­կում­նե­րի. «Միաց­յալ Նա­հանգ­նե­րը չի կա­րող մեղ­սա­կից լի­նել հայ ժո­ղովր­դի նկատ­մամբ ադր­բե­ջա­նա­կան բռնութ­յուն­նե­րին...»: Ի­հար­կե, շնոր­հա­լութ­յուն սե­նա­տոր Գա­րի Փի­թեր­սին, սա­կայն դա Ադր­բե­ջա­նի զեն­քի չնչին մասն է: Զար­մա­նա­լի է, ԱՄՆ­–ին «слабо՛» ստի­պել Իս­րա­յե­լին, որ չզի­նի մա­զու­թա­յին տե­ռո­րիստ­նե­րին...

Զարմացած է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան