Գազայի Ալ-Շիֆայի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքի բոլոր հիվանդները մահացել են
ՀասարակությունԳազայի Ալ-Շիֆայի հոսպիտալի տնօրեն Մուհամմեդ Աբու Սիլմիան հայտնել է, որ Իսրայելի պաշտպանության բանակի զինվորների կողմից բժշկական համալիրի շրջափակման պատճառով վերակենդանացման բաժանմունքում գտնվող բոլոր հիվանդները մահացել են։
«Բոլոր հիվանդները, ովքեր գտնվում էին ինտենսիվ թերապիայի մեջ, մահացան, և դա պայմանավորված էր Իսրայելից մեկ շաբաթ շարունակվող պաշարման պատճառով։ Շրջափակման սկզբից հիվանդանոցում արդեն մահացել է ավելի քան 54 մարդ։
Նրանք, ովքեր հիմա ծայրահեղ ծանր վիճակում են, վախենում եմ, նույնպես կմահանան։ Ներքին տեղահանվածները նույնպես բախվում են մարդասիրական ծանր պայմաններին:
Հիվանդանոցը միաժամանակ վերածվել է գերեզմանոցի, բանտի և իսրայելական զորանոցի, իսրայելցի զինվորականները կրակում են այն ամենի վրա, ինչ շարժվում է հիվանդանոցում»,- ասել է Աբու Սիլմիան։

