«Ճկույթիկ» երգը կունենա շարունակություն. ՄԱՐԹԵՆ ՅՈՐԳԱՆՑ

Մշակութային

 «Իրավունքը» զրուցել է ֆրանսահայ երգիչ, կոմպոզիտոր ՄԱՐԹԵՆ ՅՈՐԳԱՆՑԻ հետ:

— Պարոն Յորգանց, ի՞նչ նոր ստեղծագործական պրոցեսների մեջ եք:

— Նոյեմբերի 11-ին  Ֆրանսիայի Նից քաղաքում էի, որտեղ հայկական եկեղեցի ու դպրոց կա. այն մոտ 80-100 աշակերտ ունի: Տեղի հայկական դպրոցում սքանչելի երեկո էին կազմակերպել: Հայաստանից խումբ եկավ: Նվագեցին, փոքրիկները երգեցին, ես էլ նրանց հետ միասին երգեցի:

— Արցախի հայաթափման հետ կապված` ի՞նչ կասեք:

— Շատ տխուր իրավիճակ է: Մեր հողերն անցան թշնամուն: Խոսքով չեմ կարող ասել այն ցավը, որ հոգուս մեջ զգում եմ: Փառք Տիրոջը, որ գոնե 44-օրյա պատերազմի պես այդքան զոհեր չեղան, երիտասարդներ չկորցրինք: Իսկ դա շատ կարեւոր է: Չէ՞ որ երիտասարդները մեր ապագայի զինվորներն են: Նրանք պետք է պաշտպանեն մեր երկիրը:

Нет описания.

— «Սեր եւ միություն» նախաբանով ամռանը եկաք Հայաստան՝ Դուք տեսա՞ք սեր եւ միություն:

— Ես ամեն անգամ, երբ  գալիս եմ Հայաստան, իմ համերգների ժամանակ սեր եւ միություն եմ քարոզում: Դա շատ կարեւոր է, որովհետեւ եթե սեր եւ միություն չունենանք, ոչինչ չենք կարող անել:

— Մեր փոքրիկներին ի՞նչ նոր անակնկալ ունեք մատուցելու:

— Մինչ Ձեզ հետ զրուցելը՝ փոքրիկների համար նոր երգի բառերն էի գրում: Նաեւ «Ճկույթիկ» երգի շարունակությունն եմ ուզում պատրաստել: Ինձ համար Հայաստանի փոքրիկները շատ կարեւոր են: Նրանք մեր վաղվա ապագան են:

— Ի՞նչ սպասելիքներ ունեք մեր երկրից, Հայաստանի ապագան ինչպե՞ս եք պատկերացնում:

— Իհարկե, ամենաառաջինը պետք է մեր հողերը պաշտպանենք, որպեսզի այսուհետեւ հողեր չկորցնենք: Մեր քաղաքական ուժերը պետք է միավորվեն, իրար հետ լավ աշխատեն, որպեսզի Հայաստանը լավ պաշտպանվի: Բանակը պետք  է ուժեղանա եւ հզորանա: Իսկ դա կլինի միայն այն ժամանակ, երբ սեր եւ միասնություն լինի մեր երկրում: Պետք է բոլորը միավորվեն, իրար սիրեն եւ հարգեն: Վստահ եմ, որ մեր մշակույթը շատ զորավոր է: Իսկ մենք մեր մշակույթով ուրիշ ժողովուրդներին պետք է պատմենք մեր խելքի եւ տաղանդի մասին:  Թեեւ ամբողջ աշխարհում Հայաստանին սիրում եւ հարգում են, բայց, դժբախտաբար, միայն սիրելով` չես կարող օգնել Հայաստանին: Հայաստանին օգնություն է պետք: Իսկ թե ինչպես պետք է Եվրոպան, Ամերիկան կամ Ռուսաստանը օգնեն Հայաստանին, դա ես չէ, որ պետք է ասեմ: Վստահում եմ մեր մեծերին...

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

 

https://iravunk.com/sim/?p=269733&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան