Գործելու ենք` ի հեճուկս թատերական բնագավառի հուդաների. ԱՐԹՈՒՐ ՍԱՀԱԿՅԱՆ

Մշակութային

Դեկտեմբերի 8-ին լրանում է «Գոյ» թատրոնի 35-ամյակը, սակայն իր հոբելյանական տարվա նախաշեմին թատրոնը կանգնած է փակման վտանգի առջեւ: Այս թեմայի շուրջ էլ ծավալվեց «Իրավունքի» զրույցը թատրոնի գեղարվեստական ղեկավար ԱՐԹՈՒՐ ՍԱՀԱԿՅԱՆԻ հետ:

— Պարոն Սահակյան, ներկա պահին ի՞նչ վիճակում է թատրոնը, գիտենք, որ դեռ դատական պրոցեսների մեջ է:

— Հիմա… Արցախի նկատմամբ այս զարհուրելի դավաճանությունից հետո, կարծում եմ, որ բոլորս էլ նույն վիճակում ենք: Ի՞նչ թատրոն այս դավաճանությունից հետո...

— Բայց, այնուամենայնիվ, դատական պրոցեսները դեռ շարունակվում են: Հիմա ո՞ր փուլում է:

— Գործը դատարանում է: Դա կառավարության եւ ՊՈԱԿ-ի վեճ է, որը հիմա, իմ տպավորությամբ, կառավարության քրտնաջան ճնշումների հետեւանքով վարչականից տեղափոխվում է քաղաքացիական դատարան: Եթե վարչականում կառավարության որոշման իրականացումը մինչեւ դատարանի վճիռը կայացնելը կարող էին կասեցնել, ապա քաղաքացիականը դա կարող է եւ չանել: Սպասում ենք:

— Տարին թատրոնի համար հոբելյանական է: Այդ առիթով ի՞նչ եք նախատեսել:

— Դեկտեմբերի 8-ին թատրոնի ստեղծման օրն է: Վիճակը անհասկանալի է, բայց անպայման նշելու ենք: Սեպտեմբեր ամսից բացել ենք հոբելյանական թատերաշրջանը, խաղում ենք: Ե՛վ մեր թատրոնի հոբելյանն ենք մեծ շուքով նշելու, ե՛ւ հետո էլ ենք գործելու` ի հեճուկս թատերական բնագավառի հուդաների: Արցախից բռնագաղթվածների համար մեր թատրոնի դռները բաց են: Հանուն հայկական Արցախի` մենք պետք է նրանց կողքին լինենք:

— Ըստ Ձեզ, Արցախի հետ կապված նման հանգուցալուծումը սպասելի՞ էր:

— Նման հանգուցալուծումը հենց առաջին օրվանից նկատվում էր, եւ տրամաբանորեն ամեն ինչ սրան էր գալիս: Բայց որ Արցախը կդատարկվի մի շաբաթում… Ես չէի կարող պատկերացնել:

— Այսինքն` ի նկատի ունեք, որ թողեցի՞ն Արցախը:

— Ես կես տարուց ավելի շրջափակման մեջ ապրող եւ հայրենիքի աջակցությունից զրկված մարդկանց չեմ մեղադրում, ուղղակի զարմանում եմ` ի՞նչ կատարվեց մեր ժողովրդի հետ:

— Ի՞նչ եք կարծում` այս փորձությունները վերջ կունենա՞ն:

— Այսօր մենք ֆիզիկապես եւ հոգեպես շատ ծանր օրեր ենք ապրում, եւ ցավալին այն է, որ սա դեռ փորձությունների վերջը չէ: Ծրագիրը շատ հստակ է: Զարմանալին մի բան է` ի՞նչ է արել Հայաստանը ձեզ, որ այդպես անսահման վրեժխնդիր եք: Որտեղի՞ց է հայի հանդեպ այդքան մաղձն ու ատելությունը, իսկ թուրքի նկատմամբ այս անվերապահ նվիրվածությունը:

— Այսինքն` կողմ չե՞ք թուրքերի հետ խաղաղության պայմանագիր կնքելուն:

— Խաղաղությա՞ն... Ի՞նչ գնով… Ամեն խաղաղություն չի, որ երջանկություն ու երանելիություն է: 120 հազար հայրենիքը լքած, դավաճանված, բռնի տեղահանված մարդ ունենք: Ինչպե՞ս եք պատկերացնում խաղաղությունը…

— Դուք պարզ արտահայտում եք Ձեր  դիրքորոշումը: Թատրոն փակելը կապ ունի՞ Ձեր քաղաքական ընդդիմադիր  հայացքների հետ:

— Շատ ճիշտ եք: Ես արտահայտում եմ իմ դիրքորոշումը, իմ կարծիքը: Եվ թատրոնի հետ դա ոչ մի կապ չունի: Ես երբեք չեմ հաճոյախոսել եւ շողոքորթել: Եվ հետո, չէ՞ որ ազատ խոսքի իրավունքը մարդու հիմնարար ազատություններից է: Ամեն դեպքում, այդպես է հայտարարվում: Բայց, ցավոք, այլախոհությունն այսօր չի հանդուրժվում: Այնինչ  այլախոհությունն էր իրենց հաղթաթուղթը: Մարդիկ մոռանում են իրենց անցյալը: Վերջանում է ամեն ինչ… Եվ հուսով եմ` վրա է հասնելու անողորմ պատիժը:

— Վերադառնանք թատրոնի ծրագրերին`  ներկա  պահին ի՞նչ նոր ներկայացումներ ունեք:

— Մեկ ամիս առաջ Պատրիկ Զյուսքինդի «Պարֆյում» ներկայացման պրեմիերան էր` հրավիրված ռեժիսոր Արինա Արարատյանի բեմականացմամբ եւ բեմադրությամբ: Հիմա սկսել ենք Նարեկացու «Մատյան ողբերգության»  ներկայացումը: Փորձեմ հասնել այդ բարձունքին:

— Նարեկացուն մեր օրերի համար հատո՞ւկ եք ընտրել:

— Այո, ես շատ եմ ուզում, որ Հայաստանի որեւէ բեմում պարբերաբար հնչի Նարեկացու «մեղան» եւ աղոթքը, որը նաեւ բուժիչ է: Հատկապես այսօր Նարեկը գուցե բուժի՞ մեզ... Առաջն Աստված...

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=269732&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը