Տղե՛րք, բոլորդ իջեք ներքեւ, բիբլիական երկիր եք կործանում, դրա տակից դուրս չեք գալու. Գեւորգյան

Տեսանյութեր

«Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք «Հայ ազգային ճակատ» կազմակերպության նախագահ, ռազմական-քաղաքական գործիչ ԳԵՎՈՐԳ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ հետ:

— Մեկ տարի առաջ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով խորհրդարանական ընդդիմությանը, ասում էր` կա՛մ գալու են ու խելոք նստեն ԱԺ-ում, կա՛մ ուրիշները կգան: Փաստորեն, ճի՞շտ էր, երբ այսօր տեսնում ենք, որ ընդդիմադիրները կառուցողական մթնոլորտում մասնակցում են կառավարություն-խորհրդարան հարցուպատասխանի, անգամ միասին մասնակցում են թաղումների ու ծնունդ են շնորհավորում: Որեւէ ցնցում չկա, նորմալ աշխատանքային իրավիճակ է:

Երբ այսօրվա իշխանության ղեկին նստածներին ասում էին` դավաճան, միշտ ասել եմ, որ իրենք դավաճան չեն, այդ թեզը սխալ է: Դավաճանում է նա, ով ինչ-որ արժեհամակարգ է դավանում, իրենք ոչինչ չեն դավանել, որը կապ ունի հայ ժողովրդի ու մեր պետականության հետ: Հետեւաբար, դավաճան չեն, միշտ էլ եղել  են թաքնված թշնամի «զասադ»-ում: Եվ երբ նրանք չեն վախենում քեզից, գործում են բոլոր անօրինությունները` ինչ ուզում անում են, ինչպես ուզում անում են: Պետք է վախենան քո ուժից, քո հաստատակամությունից, քո մտքից ու խոսքից: Բայց եթե չեն վախենում, այո՛, բոլորն էլ կարող են հանգիստ մտածել, որ միմյանց ծնունդի ու կնունքի էլ կգնան: Դեռ սա էլ դնենք մի կողմ, բարեւում են իրար, թե` բարեւն Աստծունն է: Բայց չէ՞ որ իրենք ամեն օր, ամեն վայրկյան մնալով այդ աթոռին` լինի օրենսդիր, թե գործադիր, Նիկոլ, թե իր մնացած մարդուկները, համակարգված աշխատում են երկրի ոչնչացման գործում: Թշնամուն բարեւո՞ւմ են: Գիտեք, այս ամենը կփոխվի այն ժամանակ, երբ ունենանք այլընտրանք: Երբ այլընտրանք չկա, ամեն ինչ փտում ու փչանում է: Գուցե այլընտրանք լինի, այս ընդդիմությունն էլ սկսի սթափվել եւ փորձել անել մաքսիմալը: Դրա համար մենք հայտարարել ենք նոր շարժման մասին, որն ընդհանրապես դեմ չէ ոչ մի ընդդիմադիր գործչի: Իրականում մենք ունենք համահայկական կոնսոլիդացիայի խնդիր: Մենք պետք է այլընտրանք առաջարկենք հանրությանը եւ այս իշխանության առաջարկած ֆեյք խաղաղությունը փոխարինենք իրական խաղաղության այլընտրանք բերելով` հաշվի առնելով առկա իրավիճակը: Բաժանարար բոլոր գծերը պետք է վերացնել: Այսօրվա իշխանությունը ճանապարհ հարթեց երկրի կործանման համար` մեր հասարակությանը պառակտելով: Բաժանեցին ու հիմա տիրում են: Արդյունքում այսօր խոսում ենք մեր ընդդիմադիր խմբակցությունների մասին անվստահությամբ: Եթե մենք ենք այսպես մտածում, բա հասարակությունն ի՞նչ կասի:

— Երեք տարի է` ընդդիմադիր դաշտում հայտարարում են, թե կոնսոլիդացվում ենք, քննարկումներ ենք իրականացնում: Ի՞նչ եղավ, տեսանք…

— Այո՛, նորություն չէ, երբ բոլորս խոսում ենք կոնսոլիդացիայից, բայց այն տեղի չի ունենում, որովհետեւ կա անձնական էգո: Այսինքն` ձգտում` աթոռին հասնելու: Ձեւավորվում է մի բան, որին պիտի հաջորդի որոշակի գործընթաց, մեկ էլ տեսնում ես, արդեն ոտքերը գետնից կտրվել է, ճախրում է երկնքում: Չէ՛, բոլորդ իջեք ներքեւ, տղե՛րք: Բոլորը հիասքանչ մասնագետներ են` քաղտեխնոլոգներ են, քաղաքական, ռազմական գործիչներ են, շատ լավն են ու գիտեն, թե ինչպես պետք է հարց լուծել: Բա որ գիտեք, երկու հարց է առաջանում: Կա՛մ դուք անհայրենիք եք, ունենք ձեր ներքին պայմանավորվածությունը: Եթե այդպես է ու այս բիբլիական երկիրը կործանում եք, Աստծո առաջ ինչպե՞ս եք կանգնելու, տակից դուրս չեք գալու ոչ մեկդ: Կա՛մ դուք չեք գիտակցում, որ այդքան չգիտեք: Երկու պարագայում էլ վիճակը շատ վատ է: Ոչ մեկը չի կարող ասել` ես գիտեմ` ինչպես պետք է երկիրը փրկեմ հիմա, բա որ գիտես ինչի՞ մինչեւ հիմա չես փրկել, ձեռնտո՞ւ է քեզ այս վիճակը: Ի՞նչ ես անում, պետականությունդ ոչնչանում է, դու այստեղ անձնական շահ ունե՞ս: Մենակ ոչ ոք չի կարող, համակարգ պետք է աշխատի, իսկ դրա համար պետք է մոռանաս աթոռի մասին քո երազանքը: Ի վերջո, էդ աթոռն ինչի՞դ է պետք, եթե պետականությունդ չկա, երկիրդ չկա, ո՞ւմ ես ծառայելու, թշնամո՞ւդ: Միեւնո՞ւյնն է քեզ համար` երկիրդ վիլայեթ կլինի, ումը կլինի, կարեւորը դու պաշտոն ունենա՞ս ու ինչ-որ տերերի ծառայե՞ս: Եթե մենք առաջնորդվում ենք Աստծով, եւ մեր Տերը Աստված է, ուրեմն` հավասար բոլորս նույն դաշտում ենք: Որպեսզի իրական կոնսոլիդացիա տեղի ունենա, պետք է կարողանաս դիմացինիդ հարգես: Ախր, քրիստոնյա ազգ ենք, Աստվածաշնչում գրված է` վարվիր դիմացինիդ հետ այնպես, ինչպես ուզում ես վարվեն քեզ հետ: Մեծամտությունը, հպարտությունը մահացու մեղք է: Կոնսոլիդացիայի համար պետք է լինես ամուր, հաստատուն, ուժեղ: Փառք Աստծո, հիմա այդ թիմը ձեւավորվում է, եւ շատ շուտով մեր հանրությանը այլընտրանք կառաջարկենք: Հին տրեխներով նոր ճանապարհ չես անցնի: Նույն մեթոդներով անընդհատ շարունակաբար նույնն անել եւ «պռավալ» տալ, նշանակում է, էլի եմ ասում` սա կա՛մ ուղղորդված աշխատանք է, որպեսզի ոչինչ չփոխվի, կա՛մ չեք գիտակցում` ինչ եք անում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում.

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում