Ձեր բյուջեով ոչ ոքի չեք խաբելու, առավել ևս ժողովուրդն էդքան հիմար չի, որ ձեր չեղած փողով ու չեղած բյուջեով առնեք. Արմեն Հովասափյան

Թեմա
Քանդուքարափ արած երկրի «պատմական բյուջեն» էսօր քննարկեցին, հորով-մորով արեցին։ Տպավորիչ ա չէ՞ հնչում․ հա, նոր մի քիչ առաջ խորհրդարանի ամբիոնից պաթոսվեց ու հպարտացավ, թե «2018-ից հետո ՀՀ պետական բյուջեն կրկնապատկվել է»։ Չեմ վիճի, ես թվերի մասնագետ չեմ, տնտեսագետներն ու ոլորտային մարդիկ դրանում ավելի խորամուխ են ու շատ ավելի գրագետ, փաստական կարան հակադարձեն կամ, մի գուցե, համաձայնվեն, դրա մասին չէ, որ ուզում եմ խոսել։
Ուրախալի ա, անշուշուտ, որ երկրիդ բյուջեն աճում է, բայց, ստորաբար (ինչպես միշտ) մեդալի մի կողմն է ներկայացնում, էն մասը, որ իրեն շահեկան է ու քիմքին հաճելի։ Էդ նույն տեսքտում, սակայն, չի ասում, թե նույն 2018-ից հետո երկրի սահմաններն ինչքան են գրավվել, ու շագրենու կաշվի պես օր օրի փոքրացել։ Դրա մասին ծպտուն չկա, ոչ մի բառ, դե ի՞նչ ասի, լրիվ իրա պլանավորածով գնացել ա, ու շարունակում ա գնալ։ Թուրքական տերերը գոհ են, եվրոպաները՝ բավարաված։
Օվերտունի պատուհանի գուրուն շատ հանգիստ ու հետևողական կարողացավ հանրային ամլացման ֆոնին կառուցել ու համապատասխանեցնել այն դրույթները, որը նա ստացել էր թուրքական ղեկավարությունից։ Աստիճանաբար շարքից հանվեց նախ բանակը, անվանարկվեցին ու կալանավորվեցին գեներալներն ու հաղթանակի խորհրդանիշ հանդիսացող անհատներ, իսկ Միքայելյան Սասունը հայտարարեց, թե «2018-ին տեղի ունեցածն Արցախյան հերոսամարտից կարևոր իրադարձություն էր»։
Հայաստանում տեղի ուենցած ֆարսի ողբերգականության պիկն այն է, որ էս ամեն ինչից հետո ինքներս մեզ հարց չենք տալիս, թե ինչո՞ւ եղավ, որ մի օր թուրքը ոտք դրեց Արցախ ավելին՝ Ստեփանակերտում տրիումֆ կազմակերպեց ու մի հատ էլ ՀՀ սուվերեն տարածքը բռնազավթել է (երկու տարուց ավել է զորքը գտնվում է մեր սարերում՝ Սյունիք, Գեղարքունիք, Վայոց Ձոր)։
Ասվածս ունի բացառապես մեկ անուն և մեկ հասցե՝ նիկոլ։ Հենց սա է այն բանաձևումը, որն իր մեջ ամփոփում է հայ դավաճանական իրականության բանաձևումը։ Հենց նա է, ով իշխանության գալուց ի վեր ուներ մեկ նպատակ՝ ազատվել Արցախի բեռից, հնարավորինս արագ ու էական չէ, թե ինչ տարբերակով պրծնել իր համար այդքան ատելի պատմական հայական տարածքից։ Հիմի եկել լոթիացել են, թե բա՝ «անվտանգային բյուջե» է, «խաղաղության» բյուջե։
Իսկական կառավարությունն ու ճիշտ ղեկավարը նա է, ով էդ հայտարարված բյուջեն կատարում ա, ոնց որ արվում էր մինչև էդ քո սիրելի 2018-ը․ դիր կատարողականները հերթով լսիր՝, թուղթ ու գրիչով (հատկապես Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին, երբ բյուջեի կատարողականն ամբողջ կառավարության գլխավոր խնդիրն էր)։ Թե չէ, որ հայտարարում եք, թե բյուջեն կրկնակի ավելացել է, բայց գրեթե բոլոր ծրագրերը 50-60 տոկոսով եք անում․ էդ նշանակում է, որ, ըստ էության ոչ մեկի համար էլ բան չի փոխվել, բացի հիմարությունը։ Հիշեցի էն հայտնի անեկդոտը, որ նապաստակն ասում ա՝ բան չի փոխվել, մենակ թղթաբանությունն ա ավելացել․ էս լրիվ լրիվ ձեր դեպքի համար ա։ Հիմի սրանցն ա՝ երկրի կյանքում ոչ միայն ամեն ինչ շատ վատացել է, այլ գլխի վրա է ֆռռացել, եկել ասում են՝ «ժող ջան ամեն ինչ օկ ա»։
Վերջում մի դիտարկում․ բոլորն են հասկանում, որ էն ինչ տեղի ունենում բյուջեի մասով ամբողջովին ֆարս է․ ոչ իմ հարևանի կյանքում է բան փոխվել, ոչ բարեկամի, ոչ մեր գյուղի, առավել ևս մարզի։ Ամենուր դեպրեսիա, լարվածություն, մտահոգություն, էսքան զոհերի ու կորուստների մեջ մարդիկ հերթական ողբերգությունն են ապրում ու մտածում են, թե զոհը տվին, որ ի՞նչ ունենան․ փող, թե՞ հայրենիքը տվին՝ փողի դիմաց։ Եթե հիմարների ու անհայրենիքների տեսանկյունից նայենք նիկոլը լրիվ իրավացի ա, նորմալ մարդկանց տեսանկյունից՝ նիկոլին պետք ա վաղուց համապատասխան պատասխանատվության ենթարկել։ Կարճ ասած՝ ձեր բյուջեով ոչ ոքի չեք խաբելու, առավել ևս ժողովուրդն էդքան հիմար չի, որ ձեր չեղած փողով ու չեղած բյուջեով առնեք։

https://iravunk.com/sim/?p=269674&l=am/
Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ