Սպերցյանի նկատմամբ հետաքրքրության հետևում Ալեգրին է
Սպորտ
Թուրինի «Յուվենտուսը» շարունակում է հետաքրքրվել ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի ծառայություններով։
Sky Sport-ի համաձայն՝ Սպերցյանը դիտարկվում է, որպես այլընտրանքային տարբերակ իտալական «Սասուոլոյի» վինգեր Դոմենիկո Բերարդիի տրանսֆերը չհաջողելու դեպքում։ Թուրինցիները կփորձեն 15 միլիոն եվրոյով գնել Սպերցյանի տրանսֆերային իրավունքը, նշվում է, որ հայ ֆուտբոլիստով հետաքրքրված է «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին, որին դուր է գալիս հայ կիսապաշտպանի խաղը։
Ընթացիկ մրցաշրջանում Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում մասնակցել է 18 հանդիպման, խփել 7 գոլ ու կատարել 3 ասիստ։
https://iravunk.com/sim/?p=269672&l=am/