Ինչպե՞ս ճիշտ ընտրել կամ պատրաստել առողջության համար անվտանգ թխվածքաբլիթ

Հասարակություն

Այսօր չկա խանութում թխվածքաբլիթ գնելու հետ կապված որեւէ խնդիր, խանութում ցանկացած ճաշակի ու ձեր դրամապանակին հարմար թխվածքաբլիթներ կան։ Եվ այնուամենայնիվ, այդ կարգի ապրանքների մեծ մասը, որոնք ներկայացված են խանութներում, դժվար է օգտակար անվանել։

Սակայն, ինչպես բացատրել է  բժիշկ-սննդաբան Տատյանա Զալետովան, շատ հաճախ խանութի թխվածքաբլիթը պարունակում է մարգարին՝ բուսայուղ ճարպաթթուների տրանսիզոմերներով, տեղեկացրել է «ՄԿ»-ն։

Վաղուց պարզվել է, որ տրանսճարպերի մշտական օգտագործումը սիրտ-անոթային եւ նեյրոդեգեներատիվ (ինչպիսին են Ալցհեյմերի հիվանդությունը եւ Պարկինսոնի հիվանդությունը) հիվանդությունների ռիսկի հիմնական գործոնն է։

Մասնագետն ավելացրել է, որ կան մի շարք հետազոտություններ օնկոլոգիական հիվանդությունների բարձր վտանգի մասին՝ մարգարինի մշտական օգտագործման դեպքում, ուստի թե՛ թխվածքաբլիթին, թե՛ մարգարինով ցանկացած թխվածքին պետք է կտրականապես «ոչ» ասել։

Փորձագետը նշել է, որ  այդ արտադրանքում, որպես կանոն, բարձր է շաքարի պարունակությունը։

«Իսկ դիետոլոգիայի ժամանակակից միտումներում կոչ են անում հրաժարվել ավելացված շաքարից եւ օգտագործել մթերքներ միայն շաքարների բնական պարունակությամբ՝ այսինքն՝մրգեր եւ չրեր»,- ընդգծել է Զալետովան։

Թխվածքաբլիթի մի կարեւոր բաղադրիչ է նաեւ ալյուրը։ Ամենից հաճախ այն պատրաստում են բարձր տեսակի ցորենի ալյուրից։ Դա զտված ապրանք է, որը պատկանում է պարզ ածխաջրերին եւ որը բացասաբար է ազդում քաշի եւ արյան մեջ շաքարի մակարդակի վրա։ «Պետք է ավելացնել, որ արդյունաբերական արտադրության թխվածքաբլիթում ամենից հաճախ են պարունակվում համն ուժեղացնողներ, ներկանյութեր եւ կոնսերվանտներ։ Դրանք, իհարկե, թույլատրված են եւ գրանցված սննդարդյունաբերությունում, բայց, մյուս կողմից, որքան դրանք ավելի քիչ լինեն սննդաբաժնում, այնքան ավելի անվտանգ կլինի»,- ասել է սննդաբանը։

Նրանց, ովքեր նախատեսում են թխվածքաբլիթ գնել խանութում, սննդաբանը խորհուրդ է տալիս ուսումնասիրել պիտակը. փնտրեք թխվածքաբլիթ, որի մեջ նշված չէ մարգարինը, կատարյալ կլինի, եթե շաքար էլ չլինի։ Կամ շաքարը ամենավերջին տեղում է նշված։ Եվ ընդհանրապես լավ կլինի, եթե այդ արտադրանքը պատրաստված լինի ոչ միայն բարձ տեսակի ալյուրից, այլեւ ավելացված լինի, օրինակ, վարսակի ալյուր կամ թեփ։ Երբեմն մարգարինը կարող է թաքցվել «բուսայուղի» տակ, եթե կա «մոդիֆիկացված» բառը։ Եվ այնուամենայնիվ, ասում է բժիշկ Զալետովան, «մարգարին» բառը լրիվ շրջանցել անհնար է. «Դա հաճախակի օգտագործման համար է վտանգավոր մթերք, եւ արտադրողները պարտավոր են դա նշել պիտակի վրա»։

Բայց եթե թխվածքաբլիթ շատ եք ուզում, բայց չեք ուզում ենթարկվել այն ռիսկերին, որոնց մասին վերը նշեցինք, պետք է այն պատրաստել տանը։ Բժիշկը խորհուրդ է տալիս այն պատրաստելիս օգտագործել ցանկացած այլ ալյուր՝ բարձր տեսակի ալյուրից բացի, կամ այն փոխարինել վարսակի փաթիլներով։ Կամ ալյուրի մեջ թեփ ավելացնել։

«Որպես պնդացուցիչ օգտագործեք կաթնաշոռ կամ ձվի սպիտակուց։ Իսկ շաքարի փոխարեն ավելացրեք մրգեր կամ չրեր (չամիչ, ծիրանաչիր, սեւ սալորաչիր, որոնք պարունակում են չեզոք շաքար)։ Այդ դեպքում կունենաք ավելի հավասարակշռված մթերք, որը կպարունակի թե՛ սպիտակուցներ, թե՛ ածխաջրեր, ինչը ձեզ էներգիա եւ «շինանյութ» կտա, երկար կուշտ կպահի եւ թույլ կտա պահպանել կազմվածքը»,- ասել է բժիշկը։

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին