Բայդենի վարչակազմը չունի համապատասխան գործիքակազմ՝ ոչ Ադրբեջանի վրա ուժեղ ճնշումներ գործադրելու, ոչ էլ Հայաստանին անվտանգային ռեալ երաշխիքներ տալու «գետնի վրա»․ Սուրեն Սարգսյան

Հասարակություն

Բայդենի վարչակազմը, որը բավականին ցածր ռեյտինգ ունի, որքան էլ անկեղծ լինի իր մղումներում, չունի համապատասխան գործիքակազմ՝ ոչ Ադրբեջանի վրա ուժեղ ճնշումներ գործադրելու, ոչ էլ Հայաստանին անվտանգային ռեալ երաշխիքներ տալու «գետնի վրա»։

Ֆեյսբուքյան էջում գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը․

«ԱՄՆ Կոնգրեսի Ներկայցուցիչների պալատում Արցախի վերաբերյալ լսումների մասին․

Վերջին ժամանակահատվածում ամերիկյան ակտիվությունն իհարկե կարևոր է և գնահատելի: Կարևոր են նաև այն մեսիջները, որ փոխանցվում են Բաքվին: Ինքս շաբաթներ առաջ Վաշինգտոնում էի և փորձում էի հասկանալ, թե արդյո՞ք ԱՄՆ-ն մեր մասով ռազմավարություն ունի, թե խնդիրները լուծում է «по мере их поступления»:

Ցավով պետք է արձանագրել, որ 907-բանաձևը չշրջանցելու (այն էլ միայն այս տարի) որոշումը Բայդենի վարչակազմն ընդունում է պոստ ֆակտում, այսինքն, երբ Արցախն արդեն հայաթափվել է, իսկ Ադրբեջանը անվտանգային օգնություն է ստացել ԱՄՆ-ից սկսած 2002 թվականից:

Հայտարարությունները, թե ԱՄՆ-ն թույլ չի տա, որ ուժով Հայաստանում ճանապարհներ բացվեն, ինձ համար համոզիչ չեն: Վերջին 30 տարվա ընթացքում ԱՄՆ համարյա բոլոր նախագահները հայտարարություններ են ստորագրել ՄԽ մյուս համանախագահների հետ առ այն, որ ուժի կիրառում կամ դրա սպառնալիքը չի կարող լինել ԼՂ հարցի կարգավորման գործընթացում: Փաստ է, որ հենց դա է տեղի է ունեցել՝ ընդ որում մի քանի դրվագներով, իսկ միջազգային հանրութունը բավարարվել է կողմերին ուղղված կոչերով:

Այս ամենը ինձ թույլ է տալիս ենթադրել, որ ընտրությունների շեմին գտնվող Բայդենի վարչակազմը, որը բավականին ցածր ռեյտինգ ունի, որքան էլ անկեղծ լինի իր մղումներում, չունի համապատասխան գործիքակազմ՝ ոչ Ադրբեջանի վրա ուժեղ ճնշումներ գործադրելու, ոչ էլ Հայաստանին անվտանգային ռեալ երաշխիքներ տալու «գետնի վրա»:

Այստեղ կոնցեպտուալ նոր մոտեցումներ են անհրաժեշտ»:

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին