«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Ինչպե՞ս հանձնեցին Արցախը. Կարապետ Պողոսյան

Թավշյա տեռոր
Հայաստան֊Արցախ֊Սփյուռք եռամիասնություն, որը տարիներ շարունակ հենասյունն էր հայկականության, հաղթանակների և հզորության, հետևաբար օգտագործելով այս կարևոր ռեսուրսը իշխանազավթման համար թուրքական շահերի սպասարկուն հնարավորինս շատ պետք է արժեզրկեր և քայքայեր ամենակարևոր և ամենաարժեքավոր այս գաղափարը...
Արդեն 2019֊ի ձմռանը պարտության խորհրդանիշ կառավարությունը լուծարեց Սփյուռքի նախարարությունը ստեղծելով ընդամենը անհասկանալի հանձնակատարի գրասենյակ, իսկ իշխանազավթման առաջին օրվանից ամեն կերպ փորձեց վարքաբեկել սփյուռքում ամենալուրջ գործունեություն ծավալող քաղաքական ուժին` ՀՅԴ֊ին, ինչը մինչ այսօր շարունակվում է։
Արցախի նկատմամբ ոտնձգությունները սկսվեցին 2018֊ի նախընտրական շրջանում, երբ 90֊ականների ազատագրական պատերազմի բովով անցածի շուրթերով մեր պատմության ամենափառավոր էջը` Արցախի ազատագրումը, ավելի պակաս կարևոր գնահատեց, քան թուրքական ֆինանասավորմամբ իր կողմից իրականացրած իշխանազավթումը, այս ամենը համեմելով Արցախի հերոսներին կալանավորելու և վարքաբեկելու ստոր դիտավորությամբ...
2019֊ից սկսվեց բանակցային գործընթացի ամբողջական ձախողման պրոցեսը, որը լիարժեք հիմքեր էր տալու թշնամի պետությանը պատերազմ սանձազերծելուն...
Փաշինյանի մանիպուլացիոն ապամոնտաժողի ձեռագրում մշտապես կա մի կարևոր կետ, սկզբում բարձրացնում է այն ինչը արժեք է, ապա միանգամից այդ նույն բարձրությունից նետում «ցեխը», հետևաբար, մինչ Արցախը ադրբեջանի մաս ճանաչելը պետք էր այն հայտարարել «Հայաստան է և վերջ», ապա Ակնան դարձներ իր անհայրենիք թափթփուկների «Հայրենիքը»։
Պատերազմի ընթացքում մեծ թափ ստացան արժեզրկման բոլոր տեսակի գործողությունները, վախկոտին հերոս սարքելու, հերոսին վախկոտ պիտակավորելու, խառիխուռն մեդիատեռոր իրականացանելու, զինվորին աննպատակ մսաղաց գցելու, «Հանուն ոչնչի զոհվելու» կեղծ օրակարգը առաջ տանելով։ Բայց այստեղ շատ կարևոր էր նաև սփյուռքն ամբողջապես քամելու, թալանելու և մեծ հիասթափության տանելու գործընթացը...
2021 թ. արտահերթ խորհրդարանական ընտրություններին քարոզարշավի ամբողջ ընթացքում «խեղճ հարիֆի» դիմակով հանդես գալացող բորենին հերթական անգամ օգտագործեց Հայաստան֊Արցախ֊Սփյուռք կոնտեկստ և հատուկ բաժիններ մտցրեց հետագայում կառավարության ծրագրի մեջ, որը բնականաբար չիրականացվեց և արվեց հակառակը(այս մասին կխոսեմ առանձին)։
Թեման շատ ծավալուն է, փաստարկները չափազանց շատ, հետևաբար ուղղակի փաստենք մեկ բան, որ հայկականության պատվար հանդիսացող Հայաստան֊Արցախ֊Սփյուռք եռամիասնությունից այս պահին գրեթե ոչինչ չի մնացել, ամբողջապես անվտանգային համակարգից և ապագայի տեսլականից զուրկ ՀՀ, անկախ և ազատ Արցախի Հանրապետությունից միայն 120000 բռնի տեղահանված և մի քանի անգամ մեծացած Եռաբլուր, թուրքական աշխարհի կոկորդին մշտապես կանգնած սփյուռքից հիասթափված և գաղափարազուրկ գաղութ...
Ապագա հայկական ցեղասպանության համար այլևս չկա որևէ դիմադրություն, ամենակարևոր Հայաստան֊Արցախ֊Սփյուռք եռամիասնությունը այլևս չկա, ամբողջապես բաց է թուրքական յաթաղանի առաջ:

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան