Սևիկյանը կարող է տեղափոխել ֆրանսիական ակումբ
Սպորտ
Ֆրանսիական «Նանտը» հետաքրքրված է Հայաստանի հավաքականի և «Պարի Նիժնի Նովգորոդի» ֆուտբոլիստ Էդգար Սևիկյանի ծառայություններով։
Ինսայդեր Իվան Կարպովի տեղեկություններով Լիգա 1-ը ներկայացնող ակումբը արդեն բանակցություններ է սկսել տրանսֆերի վերաբերյալ: Նշվում է, որ ռուսական ակումբը Սևիկյանին գնահատում է 3.5 միլիոն եվրո, իսկ ռուսական մյուս ակումբների համար սահմանված է 5.5 միլիոն եվրո:
Սևիկյանն ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերում մասնակցել է 21 խաղի և դարձել 7 գոլի հեղինակ:
https://iravunk.com/sim/?p=269593&l=am/