Խայտառակությունը ոչ թե «քարե սրտով», այլ՝ «ջրիկ ուղեղով» ղեկավար ունենալն է. Էդուարդ Շարմազանով
Զարկերակ
Չէ, սա մսուր-մանկապայտեզ չէ, սա լրիվ գժանոց է։
Աժ-ում կապիտուլյանտն ասում է, որ «մեր աշխարհագրական դիրքը ճշգրիտ կրկնում է Շվեյցարիայի և Ավստրիայի աշխարհագրական դիրքը»։
Ջոկու՞մ եք… ցնդելու բան։
Մեկը չկա՞ ասի, տո խելոք, Ավստրիայի հարեւանը Գերմանիայի ու Սլովակիայի նման քաղաքակիրթ երկրներն են, Շվեյցարիան սահմանակից է Իտալիային, Ֆրանսիային ու նույն Գերմանիային, իսկ Հայաստանի հարեւանները՝ Թուրքիան ու Ադրբեջանն են։
Ոչ Ավստրիայի ու ոչ էլ Շվեյցարիայի հարեւանները ցեղասպանության սպառնալիք չեն, իսկ Ադրբեջանն ու Թուրքիան նույնիսկ քո 2020-ի բնութագրմամբ «եկել են ավարտին հասցնելու հայերի ցեղասպանությունը»։
Այսքան ջրիկ ու մակերեսային չի կարելի լինել։
Ինչպես մեծ ֆրանսիացին կասեր՝ «քարե սրտից ավելի վատ է ջրիկ ուղեղը»։