Զելենսկու վիճակն իրոք բանի նման չէ

Վերլուծություն

Ի տար­բե­րութ­յուն Նի­կո­լի (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=269573&l=am), Ա­րեւ­մուտ­քը Զե­լենս­կուն դեռ շա­րու­նա­կում է մեծ փո­ղեր եւ ծա­վա­լուն օգ­նութ­յուն խոս­տա­նալ: Միայն թե հան­կարծ պարզ­վում է, որ ԱՄՆ-ում հան­րա­պե­տա­կան­ներն են ար­գե­լա­փա­կում Զե­լենս­կուն «տրվե­լիք» տասն­յակ մի­լիարդ­նե­րը, Եվ­րո­պա­յում՝ այս կամ այն պե­տութ­յու­նը: Արդ­յուն­քում, մոտ 100 մի­լիարդ դո­լա­րից ա­վել խոս­տա­ցած օգ­նութ­յուն կա, սա­կայն զգաց­վում է, որ Կիե­ւում այդ փո­ղե­րը ստա­նա­լու հույ­սե­րը գնա­լով մա­րում են:

Ա­մեն դեպ­քում, այդ մա­սին է վկա­յում օ­րերս տա­րած­ված բա­վա­կա­նին ու­շագ­րավ տե­ղե­կատ­վութ­յու­նը: Այն է՝ Զե­լենս­կին փոր­ձում է հա­մա­ռո­րեն կա­պի դուրս գալ Թ­րամ­փի հետ, որ­պես­զի նրան խնդրի, որ հան­րա­պե­տա­կան­նե­րը Կոնգ­րե­սում հա­նեն Ուկ­րաի­նա­յին խոս­տա­ցած 62 մի­լիար­դի ար­գել­քը: Ե­թե այդ լու­րը հաս­տատ­վի, ու կար­ծես թե հաս­տատ­վե­լու է, ա­պա դա կվկա­յի այն ծայ­րա­հեղ հու­սա­հատ վի­ճա­կի մա­սին, որն այ­սօր կա Կիե­ւում: Նախ, Զե­լենս­կին ար­դեն մեկ ան­գամ Թ­րամ­փին «գցել» է, եւ ե­թե հի­մա հանդգ­նի նրան դի­մել, ա­պա դա ար­դեն իսկ շատ բա­նի մա­սին կխո­սի: Հա­ջոր­դը. այն թշնա­ման­քի պայ­ման­նե­րում, որ այ­սօր կա ԱՄՆ գոր­ծող եւ նախ­կին նա­խա­գա­հա­կան թի­մե­րի մի­ջեւ, նախ­կին­նե­րին դի­մե­լը ներ­կա­նե­րը կհա­մա­րեն դա­վա­ճա­նութ­յուն: Ու­րեմն, ինչ­քան վատ պետք է լի­նի Զե­լենս­կու վի­ճա­կը, որ ան­գամ նման ռիս­կը նրան չկանգ­նեց­նի:

Ի­րա­կա­նում վի­ճակն ի­րոք շատ ծանր է: Ա­րեւմտ­յան քա­րոզ­չա­մե­քե­նան շա­րու­նա­կում է բա­ռա­ցիո­րեն հո­ղին հա­վա­սա­րեց­նել Զե­լենս­կու «փու­չի­կը», ո­րը դեռ միայն վեր­ջերս էր այդ նույն քա­րոզ­չա­մե­քե­նան հա­մա­ռո­րեն փչում: Ա­վե­լին, դրա տակ ար­դեն սկսել է նկատ­վել Մոսկ­վա­յի հետ «տա­կից» պայ­մա­նա­վոր­վե­լու նյո­ւանս­ներ: Այս­պես, օ­րերս Զե­լենս­կուն բա­ցա­հայտ մե­ղադ­րանք հղվեց, թե հենց նրա ան­մի­ջա­կան հրա­մա­նով է ի­րա­կա­նաց­վել ռու­սա­կան «Հ­յու­սի­սա­յին հոսք-2» գա­զա­տա­րի պայ­թե­ցու­մը: Բո­լորն են հաս­կա­նում, որ դա ի­րոք ա­հա­բեկ­չա­կան հար­ձա­կում է, ո­րի հա­մար ինչ-որ մե­կը վաղ թե ուշ պա­տաս­խան տա­լու է: Ռուս­նե­րը մե­ղադ­րում են ա­մե­րի­կա­ցի­նե­րին, եւ ե­թե ա­մե­րիկ­յան հա­տուկ ծա­ռա­յութ­յուն­նե­րը ժա­մա­նա­կին այդ մե­ղադ­րանք­նե­րին հեգ­նան­քով էին նա­յում, հի­մա փոր­ձու­մ են այն թե­զը ա­ռաջ­նա­յին դարձ­նել, թե դա եւ Ռու­սաս­տա­նի տա­րած­քում մյուս հայտ­նի հար­ձա­կում­նե­րը Զե­լենս­կու գործն են, ի­րենք ո­րե­ւէ կապ չու­նեն, եւ չկա նաեւ ուկ­րաի­նա­կան հա­տուկ ծա­ռա­յութ­յուն­նե­րի նկատ­մամբ վե­րահս­կո­ղութ­յուն: Իսկ նման տե­ղա­շար­ժերն ի­րա­տե­սա­կան են, ե­թե կան պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րի գնա­լու ծրագ­րեր, բայց նաեւ անհ­րա­ժեշտ է մե­կի վրա բո­լոր մեղ­քե­րը «կոտ­րել»:

­Հա­ջորդ սուր խնդի­րը շա­րու­նա­կում է մնակ Զե­լենս­կու թի­մի եւ Ուկ­րաի­նա­յի գե­րա­գույն հրա­մա­նա­տար Զա­լուժ­նիի գլխա­վո­րութ­յամբ գե­նե­րա­լի­տե­տի մի­ջեւ միայն սրվող հա­կա­սութ­յուն­նե­րը: Այս դեպ­քում եւս «պատ­րույ­գը վա­ռեց» ա­րեւմտ­յան քա­րոզ­չա­մե­քե­նան: Մաս­նա­վո­րա­պես, Time-ը, հղում ա­նե­լով ուկ­րաի­նա­կան ղե­կա­վա­րութ­յան աղբ­յուր­նե­րին, գրել էր, որ ձմռա­նը «ա­վագ գե­նե­րալ­նե­րից մե­կը», ով պա­տաս­խա­նա­տու է Ուկ­րաի­նա­յի զին­ված ու­ժե­րի ձա­խող­ված հար­ձակ­ման հա­մար, «կա­զատ­վի աշ­խա­տան­քից եւ կկա­լա­նա­վոր­վի»։ Եվ ա­հա ուկ­րաի­նա­կան աղբ­յուր­ներն այս օ­րե­րին ակ­տի­վո­րեն խո­սում են այն մա­սին, որ Զա­լուժ­նիի թի­մի մի քա­նի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի եւ ան­ձամբ գե­րա­գույն հրա­մա­նա­տա­րին գործ­նա­կա­նում ար­դեն պատ­րաստ­վում են պաշ­տո­նանկ ա­նել, ո­րին, թե­րեւս, ան­մի­ջա­պես կհա­ջոր­դի կա­լան­քը: Ընդ ո­րում, այդ խո­սակ­ցութ­յու­ննե­րը ոչ թե միայն ԶԼՄ-նե­րի, այլ ար­դեն ուկ­րաի­նա­կան նախ­կին եւ ներ­կա պատ­գա­մա­վոր­նե­րի մա­կար­դա­կով է: Իսկ այն, որ գե­նե­րալ­նե­րը, մեծ հա­վա­նա­կանութ­յամբ, նման ի­րա­վի­ճա­կում կգե­րա­դա­սեն ոչ թե հե­ռա­նալ, այլ Զե­լենս­կուն հե­ռաց­նել, դա եւս են­թադ­րե­լի է:

­Վեր­ջա­պես, այս­քա­նից զատ, աչ­քի ա­ռաջ ծան­րա­նում է նաեւ ռազ­մա­ճա­կա­տա­յին դրութ­յու­նը: Ավ­դեեւ­կա­յում աչ­քի ա­ռաջ ձե­ւա­վոր­վում է մի հսկա­յա­կան «կաթ­սա», որ­տեղ կա­րող է մնալ ուկ­րաի­նա­կան 30-40 հա­զա­րա­նոց կա­յա­զո­րը: Ռուս­ներն ակ­տի­վո­րեն հար­ձակ­վում են նաեւ ճա­կա­տա­յին գրե­թե բո­լոր ուղ­ղութ­յուն­նե­րով, ո­րը կան­խում է Ավ­դեեւ­կա գո­նե հնա­րա­վոր ռե­զերվ­նե­րը տե­ղա­շար­ժել՝ այլ ճա­կատ­նե­րը դա­տար­կե­լու հաշ­վին: Ու ե­թե «կաթ­սան» փակ­վի, դա մեկ բան կնշա­նա­կի. Զե­լենս­կին պետք է կա՛մ շատ ա­րագ քա­վութ­յան նո­խազ գտնի եւ երկ­րում ամ­բող­ջա­կան բռնա­պե­տութ­յուն հաս­տա­տի, որ կա­րո­ղա­նա ինքն ի­րեն փրկել: Կա՛մ պետք է կա­րո­ղա­նա հնա­րա­վո­րինս ա­րագ «թռնել», ու ե­թե չհա­ջող­վի, ողջ պա­տե­րազ­մի պա­տաս­խա­նատ­վութ­յու­նը հենց նրա վրա է մնա­լու:

­Կարճ ա­սած, կար­ծես թե Զե­լենս­կու վի­ճակն ի­րոք բա­նի նման չէ: Սա­կայն ա­ռանց նրան զո­հա­բե­րե­լու, Ուկ­րաի­նա­յում խա­ղա­ղութ­յան հաս­նե­լը կար­ծես թե ռեալ չէ: Չ­նա­յած, մեծ ար­ժեք չէ, կա­րե­լի է նաեւ հան­գիստ զո­հա­բե­րել, նա ան­գամ ա­րեւմտ­յան տե­րե­րին կար­ծես ար­դեն պետք չէ:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=269574&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը