Ճամբարափոխության հետեւանքով հակամարտության թատերաբեմ կդառնա Հայաստանը. Ռուստամյան

Ներքաղաքական

Նիկոլ Փաշինյանը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին տեղեկացրել է, որ չի կարող մասնակցել նոյեմբերի 23-ին Մինսկում կայանալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին: Ըստ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր ԱՐՄԵՆ ՌՈՒՍՏԱՄՅԱՆԻ` արդեն որերորդ դեպքն է, որ Հայաստանն առաջին դեմքերով չի մասնակցում ՀԱՊԿ-ի կամ ԱՊՀ-ի միջացառումներին, ինչն այլ կերպ, քան դիվանագիտական դեմարշ անվանել դժվար է:

— Իհարկե, կհասկանայի, եթե Հայաստանի քաղաքականությունն այն է, որ մեկի հետ չի ստացվում, մյուսով փոխլրացնենք` մեր անվտանգության ծավալը ապահովելու համար: Բայց այստեղ ավելի շատ խոսքը ոչ թե փոխլրացման մասին է, այլ ճամբարափոխության: Սա շատ ծանր հետեւանքներ կարող է ունենալ Հայաստանի համար, որովհետեւ մենք, ըստ էության, փոխում ենք ճամբարը այն ժամանակ, երբ ակնհայտ գոյություն ունի Ռուսաստան-Արեւմուտք հակամարտություն: Մենք այդ հակամարտությունը տեղափոխում ենք մեր տարածք: Սա կործանարար հետեւանքներ է ունենալու Հայաստանի համար: Մենք իրավունք չունենք այդ հակամարտության զոհը դառնալ: Այսօր գործող աշխարհակարգը փլուզվել է, ով ուժեղ է, նա իր կամքը թելադրում է եւ այդ առումով, մենք չպետք է այնպես անենք, որ այդ ուժերը մեր դեմ դուրս գան: Մենք երբեք դեմ չենք եղել, որ այն, ինչ չենք ստանում Ռուսաստանից, ստանանք այլ տեղերից, բայց ոչ թե մեկը մյուսով փոխարինելով` այն էլ այն ժամանակ, երբ այդ երկու կողմերը հակամարտության տարբեր բեւեռներում են գտնվում: Այդ ճամբարափոխության հետեւանքով հակամարտության թատերաբեմ կդառնա նաեւ Հայաստանը, այսինքն` ամեն մեկը կփորձի իր խնդիրը լուծել` Հայաստանին օգտագործելով: Մենք կդառնանք ոչ թե գործոն, այլ գործիք սրա կամ նրա ձեռքում: Ռուսաստանը չի ուզի Հայաստանին պատժել, բայց ուզում է այս հակամարտությունում հաղթել, իսկ այս պատերազմում ռուսները խոսք ունեն` «Лес рубят – щепки летят»: Եթե իրենք սկսել են անտառը կտրատել, թեփուկները թռնում են այս ու այն կողմ: Մենք չպետք է հայտնվենք այդ  թեփուկների վիճակում: Աշխարհաքաղաքական հարց է լուծվում, այդ կռվի մեջ մենք պետք է կարողանանք ճիշտ պահել մեզ, որ հարվածներ չստանանք այս ու այն կողմից: Եթե համարում ենք, որ ռուսները մեզ լավ բարեկամություն չեն արել, ինչու ենք ստիպում, որ մեզ դառնան թշնամի: Տեսեք, նույն ԵՄ դիտորդները առնվազն մինչեւ հիմա չեն կարողացել կանխել այն, ինչը տեղի է ունեցել մեր սահմանների վրա: Հիմա ես չեմ տեսնում, որ ԵՄ դիտորդների առկայությունը բավարար է, որ համարենք, թե այդ խնդիրը լուծվեց: Բայց դա առաջացրեց խնդիր նույն Իրանի եւ Ռուսաստանի հետ:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում