Կձեւավորվեն հոբելյանական հանձնաժողովներ` Ազնավուրի եւ Փարաջանովի 100-ամյակները պատշաճ անցկացնելու նպատակով

Մշակութային

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է ՀՀ մշակույթի պահպանության, զարգացման և հանրահռչակման 2023-2027 թթ. ռազմավարությունը ժամանակակից արվեստի ոլորտում:

Փոխնախարարը նշել է՝ ռազմավարությունն այն հիմնարար փաստաթուղթն է, որով պետք է առաջնորդվել առաջիկա տարիներին մշակույթի ոլորտում գործունեություն իրականացնելիս:

Ըստ Դանիել Դանիելյանի՝ մշակույթի ռազմավարությունը կառուցված է մեկը մյուսից բխող երեք շղթայական օղակներից՝ ոչ նյութական մշակութային ժառանգություն՝ որպես պատմական մշակութային արժեք, կատարողական արվեստ և երրորդ օղակը՝ ինչպես, ում և երբ ներկայացնել մշակույթը, ովքեր են թիրախները:

«Մշակութային և ստեղծարար ոլորտի ռազմավարական նպատակին՝ նորարար, ներկայանալի և մրցունակ հայ ժամանակակից արվեստ ունենալու համար սահմանվել ենք 6 հիմնական գերակայություն»,- ասել է Դանիել Դանիելյանը:

Նշված գերակայություններից է մշակույթի կառավարման ժամանակակից համակարգերի և ֆինանսավորման նոր մոդելի ներդրումը, որը կհիմնվի հաստատության գեներացրած եկամուտները պետական աջակցությամբ ավելացնելու սկզբունքի վրա. նախորդ տարվա համեմատ՝ ավելացված մուտքերը պետության կողմից կկրկնապատկվեն:

«Ռազմավարությունում նախանշված գերակայություններից է թատերահամերգային կազմակերպություններում նյութատեխնիկական բազայի արդիականացումը: Արդեն իսկ  միջոցներ են հատկացվել թատրոնների վերազինման, աշխատանքային միջավայրի բարելավման ուղղությամբ: Այդ աշխատանքներն ընթացքի մեջ են: Հանդիսատեսը մշակույթին պետք է հաղորդակցվի ներկայանալի կառույցներում»,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը՝ ներկայացնելով Սունդուկյանի անվան, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական, Վանաձորի թատրոններում իրականացված և նախատեսվող աշխատանքները:

Երիտասարդ ստեղծագործողներին խրախուսելու և աջակցելու համատեքստում Դանիել Դանիելյանն ընդգծել է հաջորդ գերակայության՝ ինքնազբաղ/անկախ ստեղծագործողների գործունեության խթանման կարևորությունը: «Բազմաթիվ տաղանդավոր երիտասարդներ ունենք, որոնք մասնակցում են միջազգային տարբեր մրցույթների և վերադառնում հաղթանակով: Մեր խնդիրն է պատշաճ գնահատել նրանց և խրախուսել տարբեր հեղինակավոր հարթակներում նրանց մասնակցությունը»,- ասել է փոխնախարարը՝ այս գործընթացում կարևորելով մասնավոր հատվածի  հետ համագործակցությունը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն անդրադարձել է նաև գեղագիտական դաստիարակության և գեղարվեստական կրթության համակարգի կատարելագործման, համայնքներում մշակույթի համաչափ զարգացման ապահովման հարցերին. «Մենք առաջնային ենք համարում մշակույթի ապակենտրոնացումը՝ համայնքների համաչափ զարգացմամբ և հասանելիության ապահովմամբ: Նախատեսվում է մեծացնել նաև արվեստի և երաժշտական կրթության դասավանդման ծավալները՝ մասնագիտական և հենակետային դպրոցների հիմնմամբ»:

Փոխնախարարը, որպես գերակայություն, ընդգծել է նաև հայ մշակույթի հանրահռչակումն ու հանրային լայն մասնակցության ապահովումը մշակութային կյանքին՝  թե՛ Հայաստանի ներսում, թե՛ ՀՀ սահմաններից դուրս: Այս համատեքստում նա տեղեկացրել է, որ Ֆիլհարմոնիկ նվագախումբը համերգային ծրագրով այժմ գտնվում է Աթենքում՝ Արամ Խաչատրյանի 120-ամյակի շրջանակում: Նշվել է նաև, որ նույն ծրագրի շրջանակում Օպերային թատրոնը հանդես կգա Ֆրանսիայի տարբեր քաղաքներում, իսկ Սիմֆոնիկ նվագախումբը կմեկնի Չինաստան:

Ամփոփելով ասուլիսը՝ Դանիել Դանիելյանը նշել է, որ 2024 թվականը ևս հոբելյանական է. կձևավորվեն հոբելյանական հանձնաժողովներ Շառլ Ազնավուրի և Սերգեյ Փարաջանովի 100-ամյակները պատշաճ անցկացնելու նպատակով:

https://iravunk.com/sim/?p=269565&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը