Ինչո՞ւ արցախահայության վերադարձը իր բնօրրան չեք դարձնում կենսական օրակարգ. Իսրայելյանը դիմել է Արցախի իշխանություններին

Ներքաղաքական

«Վերածնվող Արցախ» շարժման ղեկավար եւ «Արցախ-Հայաստան-Սփյուռք» միավորման համակարգող ԱՆԱՍՏԱՍ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասված է.

Սեպտեմբերի 21-ից սկսած․

1․ Արցախի Հանրապետության վարչական մարմինը գտնվում է ֆորս-մաժորի մեջ,

2․ Հայության իրավաքաղաքական ներուժը գտնվում է ճգնաժամի մեջ,

3․ Արցախահայությունը գտնվում է քաղաքական անտերության մեջ։

2023 թվականի սկզբներին «Վերածնվող Արցախ» շարժմանը հաջողվեց միավորել 30-ից ավել կազմակերպություններ եւ Ստեփանակերտում ձեւավորեց «Արցախ-Հայաստան-Սփյուռք» գործողությունների նոր հարթակ։

2023 թվականի մայիսի վերջին Արցախի Ազգային Ժողովին, կառավարությանը եւ նախագահին փոխանցվեց «Արցախ-Հայաստան-Սփյուռք» միավորման առաջարկը՝ Արցախը ճգնաժամից դուրս բերելու եւ Ադրբեջանի հետ ուղիղ բանակցություններ սկսելու ծրագիրը, որը տեղադրվեց ԱԺ կայքի նամակների բաժնում։

Մենք ցանկանում էինք իշխանական համակարգին ահազանգել առ այն, որ Արցախի Հանրապետությունը կանգնած է կործանման եզրին։ Սակայն իշխանական համակարգը որեւէ նպատակային քայլ չկատարեց Արցախի կործանումը կասեցնելու համար։

Որպես «Վերածնվող Արցախ» շարժման ղեկավար եւ «Արցախ-Հայաստան-Սփյուռք» միավորման համակարգող՝ դիմում եմ Արցախի Հանրապետության իշխանություններին, Ազգային Ժողովին եւ հարցնում եմ՝

1․ Ինչո՞ւ արցախահայության վերադարձը իր բնօրրան՝ Արցախ, քաղաքական ուժերի համար չեք դարձնում կենսական օրակարգ,

2․ Ինչու՞ իշխանությունների անգործության հետեւանքով հայ ժողովուրդը եւ մասնավորապես արցախահայությունը տասը ամիս ենթարկվեց քաղաքական շրջափակաման, զրկանքների եւ սովամահության, որից հետո բռնահանվեց իր մի քանի հազարամյա բնօրրանից, իսկ բնօրրանը բռնազավթեց թշնամին։

3. Ինչո՞ւ խմբակցությունների ղեկավարները, պատգամավորները եւ բոլոր շահագրգիռ կողմերը չհրավիրեցին ԱԺ արտակարգ նիստ՝ շրջանցելով, որ Ազգային Ժողովը ձեւավորված է Արցախի Հանրապետության ժողովրդի քվեի միջոցով, եւ այն կարող է իր աշխատանքները դադարեցնել միայն ժամկետը լրանալուց կամ մանդատները վայր դնելուց հետո:

Ելնելով ստեղծված իրավիճակից, հիմք ընդունելով ներկա իրողությունները՝ «Վերածնվող Արցախ» շարժումը եւ «Արցախ-Հայաստան-Սփյուռք» միավորումը շարունակում են իրենց աշխատանքները ֆորս-մաժորի պայմաններում՝ իրավական, մարդասիրական եւ լրատվական ուղղություններում, հիմք ընդունելով Եվրոպական Խորհրդարանի 04.10.2023թ. «Ադրբեջանի հարձակումից հետո Լեռնային Ղարաբաղում իրավիճակի եւ Հայաստանի հասցեին շարունակվող սպառնալիքների վերաբերյալ Եվրոպական խորհրդարանի բանաձեւի ընդունման առաջարկ»-ը (2023/2879(RSP):

Արցախի Հանրապետության բնակիչների իրավունքները պաշտպանելու նպատակով նախապատրաստվում է միասնական հայց՝ Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության բնակիչների բռնի տեղահանման, Արցախի տարածաշրջանի բռնազավթման, մասնավոր սեփականության, ժառանգական իրավունքի, աշխատանքի, գործունեության, կյանքի եւ ազատ տեղաշարժի իրավունքների արգելափակման դեմ։

Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում Հետո չասեք չեմ զգուշացրել. Բաբուխանյանը դիմում է ընդդիմադիր ուժերին ՈՒՂԻՂ․ Նախընտրական անակնկալները դեռ առջեւում են․ Հայկ Բաբուխանյան 2026թ. ապրիլի 20-ին անցկացվելու է ՍԻՄ կուսակցության համագումարը ՍԻՄ կուսակցությունը ցավակցական ուղերձ է հղել Զորի Բալայանի մահվան կապակցությամբ Ուղիղ. Ինչ է սպասվում Նիկոլին Մոսկվայի այցից հետո. Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցության XXVIII համագումար Այսօր քաղաքական դաշտում կա ընդամենը երկու առաջարկ. մեկը՝ նիկոլական, մյուսը՝ մերը. Բաբուխանյան Իրանի դեմ ցամաքային գործողություն է սպասվում Ադրբեջանի տարածքից. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Արդյոք Ադրբեջանից հետո` պատերազմը գալու է Հայաստան. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ ՈՒՂԻՂ․ Ինչ է նշանակում Աննա Հակոբյանի բաժանվելը. Հայկ Բաբուխանյան 5 ՏԱՐԻ՝ պաշտպանելով հայ ժողովրդի շահերը Չի թողնելու Ռուսաստանը, որպեսզի Թուրքիան Հայաստանից սարքի իր ֆորպոստը ՈՒՂԻՂ. Նիկոլի սենսացիոն բացահայտումը Ազգային ժողովում. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ