ԵՄ կողմից Հայաստանի սպառազինմանն աջակցելու ջանքերը խոչընդոտում են խաղաղությանը․ Ադրբեջանի ԱԳՆ
ՄիջազգայինԱդրբեջանի ԱԳՆ-ն հերթական անգամ հիշեցնում է, որ «թե՛ 44-օրյա Հայրենական պատերազմը, թե՛ 24-ժամյա հակաահաբեկչական միջոցառումները այս տարվա սեպտեմբերին իրականացվել են Ադրբեջանի ինքնիշխան տարածքներում։ Ադրբեջանը լեգիտիմ մեթոդներով վերականգնել է իր ինքնիշխանությունը միջազգային իրավունքի նորմերի եւ սկզբունքների շրջանակում»։
Հայտարարությունում նշվել է, որ «մինչ ԵՄ երկրները տառապում են ագրեսիվ անջատողականության միտումներից, ԵՄ արտաքին քաղաքական գերատեսչության փորձերը՝ անջատողականություն հրահրել մեր երկրի տարածքում, լուրջ անհանգստություն են առաջացնում»։
«Հայաստանի սպառազինմանը եւ մեր տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը խոչընդոտող ռազմականացմանն աջակցելու Եվրամիության ջանքերը վկայում են այն քաղաքականության խրախուսման մասին, որը տանում է դեպի նոր հակամարտություններ, եւ դրա պատասխանատվությունն ընկնում է ԵՄ-ի վրա։ Եվրոպական խաղաղ նախաձեռնությունն օգտագործելու պլանները, նախաձեռնություն, որը նախատեսում է, մասնավորապես, ռազմական պոտենցիալի ավելացում, նպաստում են լարվածության աճին տարածաշրջանում։ Մեկ անգամ եւս հիշեցնում ենք, որ Ադրբեջանի հետ սպառնալիքների լեզվով խոսելն անընդունելի է, եւ ցանկացած ոչ բարեկամական գործողություն ոչ միայն դրական արդյունք չի տա, այլեւ համարժեք պատասխան կստանա»,- նշվել է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունում։

