Երբ այլեւս անկարող ես մարդկանց լսել ու հասկանալ, դիմում ես ծառերին. ՆԱԻՐԱ ԵԴԻԳԱՐՅԱՆ

Մշակութային

Լույս է տեսել Երեւանի Մնջախաղի պետական թատրոնի դերասանուհի, գրող ՆԱԻՐԱ ԵԴԻԳԱՐՅԱՆԻ «Խոսել, խոսել ծառերի հետ» բանաստեղծությունների ժողովածուն: Այս առիթով զրուցեցինք նրա հետ:

«ԴԵՂՆԱԿԱՐՄԻՐ» ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆԸ ՆՎԻՐԵԼ ԵՄ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ՆԱՀԱՏԱԿՎԱԾ ԽԱՂԸՆԿԵՐՈՋՍ»

— Նաիրա, որքա՞ն ժամանակ պահանջվեց գրքի լույս տեսնելուն:

Այնպես ստացվեց, որ «Խոսել

, խոսել ծառերի հետ» բանաստեղծությունների ժողովածուն գրեցի շատ տարբեր ժամանակահատվածներում, չնայած եթե ընդհանրական նայենք, ներկայացվում է մարդու՝ մթից դեպի լույսը անցնող փոփոխությունը. նույնիսկ ավելի վաղ՝ հետհաշվարկ անցյալ, երբ արարվում էր երկիրը մաս-մաս, եւ որոշվում ձեւը ծառի... Բանաստեղծությունների մյուս մասը ծնվեց պատերազմի օրերին, երբ բոլորս ծանր ապրումների մեջ էինք: «Պատերազմ» բառը սակայն չեք գտնի տողերից եւ ոչ մեկում. մի օր ուղղակի արթնացանք բոլորովին այլ սենյակում, այն է` այլ իրականության մեջ: Կուզենայի առանձնացնել «Դեղնակարմիր» բանաստեղծությունը, որը նվիրել եմ պատերազմում նահատակված խաղընկերոջս՝ մնջախաղաց Հովհաննես Հաջինյանին:

Нет описания.

— «Խոսել, խոսել ծառերի հետ» վերնագիրն ինչո՞վ էր պայմանավորված:

— Երբ այլեւս անկարող ես մարդկանց լսել ու հասկանալ, դիմում ես ծառերին, ու թվում է, թե նրանք կասեն ճշմարտությունը, ապրեցնելու, լույսի ճանապարհը, քանի որ ծառերն ավելի մոտ են արեւին: Ե՛վ մարդուն, ե՛ւ բնությանը տրված է հավասար ապրելու իրավունք եւ ուրեմն՝ «Խոսել, խոսել ծառերի հետ, երբ մարդը հավասար է ծառերին...»

Нет описания.

— Մնջախաղն ու գրական կյանքն ինչպե՞ս կարողացաք զուգահեռել:

— Գրական կյանքն ու մնջախաղը կարելի է ասել կապակցված են իրար, ինչ գրում ես, հաճախ կենդանանում է, ձեւ ու պատկեր ստանում բեմում եւ հակառակը՝ դու տեսնում ես, բառը նույնքան գեղեցիկ է, որքան լռությունը: Երբեմն մի անսովոր շարժում պատմության նախասկիզբ է դառնում, իսկ խոսքը վերածվում շարժման, ու այլեւս անկարող ես կանգ առնել՝ թողնում ես, որ մարմինդ հանդարտորեն տարալուծվի անսահմանության մեջ:

«ՇԱՏ ԴԺՎԱՐ Է ԱՊՐԵԼ ՀԱՄԱՏԱՐԱԾ ՎԻՐԱՎՈՐԱՆՔԻ ՄԹՆՈԼՈՐՏՈՒՄ»

— Առհասարակ արտիստները շատ զգայուն են: Դա չի՞ խանգարում Ձեզ առօրյա կյանքում:

— Ավելորդ հուզականությունը միշտ էլ խանգարող է: Դժվար է կառավարել էմոցիաները, մանավանդ, երբ զգում ես դրանց գերակայությունն ու ազդեցությունը, ու ստացվում է ամեն օր ինքդ քեզ հետ պայքարի մեջ ես՝ հավասարակշռությունդ չկորցնելու համար: Ի դեպ, այս տարի Երեւանի մնջախաղի պետական թատրոնի առաջատար դերասանուհիներից Շուշան Սարգսյանի հետ բեմադրեցինք «Բալանս» ներկայացումը, որը հենց հավասարակշռությունը չկորցնելու, ինքդ քեզնից չհեռանալու, ամեն ինչ բալանսավորելու մասին է:

— Ըստ Ձեզ` մեր օրերում ո՞րն է ամենաշատ հանդիպող բացասական երեւույթը:

— Ամենաբացասական երեւույթը կարծում եմ՝ համատարած վիրավորանքն է: Շատ դժվար է ապրել նման մթնոլորտում, երբ մեզնից օրըստօրե պակասում է սերը, եւ մենք վերածվում ենք թիթեղապատ մարդկանց:

— Առաջիկայում ի՞նչ նոր ծրագրեր ունեք:

— Այս դժվարին ժամանակներում դժվար է մտածել ու խոսել ծրագրերի մասին, այնուհանդերձ պետք է ստեղծագործել: Երեւի թե, մի որոշ ժամանակ կանցնեմ մանկական գրականությանը, որովհետեւ յուրաքանչյուր նոր գործ ստեղծելիս, մանավանդ երեխաների համար գրելիս թվում է՝ աշխարհը ավելի լուսավոր է դառնում:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում