Զվարթնոցում վերջին հրաժեշտը կտան Քյարամ Սլոյան անվան եզդիական երկրորդ ջոկատի հրամանատարին

Հասարակություն

Զվարթնոց համայնքում` իր հայրական տանը, վաղը վերջին հրաժեշտը կտան Քյարամ Սլոյանի անվան եզդիական երկրորդ ջոկատի հրամանատար, Արցախի «Մարտական Խաչ» երկրորդ աստիճանի ասպետ, 44-օրյա պատերազմի մասնակից ՏԻՏԱԼ ՍԼՈՅԱՆԻՆ: Նա մահացավ 62 տարեկանում` ծանր հիվանդությունից:

«Հանուն ժողովրդի բարեկեցության մարդասիրական եւ տնտեսական զարգացման» ՀԿ նախագահ, եզդի իրավապաշտպան ԱՅՍԵՐ ԻՍԱՅԱՆԻ գնահատմամբ` հրամանատարի մահը մեծ եւ անդառնալի կորուստ է ոչ միայն եզդիական համայնքի, այլ առհասարակ Հայաստան աշխարհի համար:

«Տիտալ Սլոյանը իրական քաջորդի էր` հայասեր, հայրենասեր: Նա հայ-եզդիական բարեկամության հզոր հենարաններից մեկն էր: Թեպետ վերջին վեց ամիսների ընթացքում ուներ լուրջ առողջական խնդիր, բայց անտեսելով առողջությունը` մշտապես պատրաստ էր ցանկացած ժամանակ գնալ դիրքային ծառայության: Նա շատ ծանր տարավ Արցախի կորուստը` այն հողի, որը պաշտպանել է` եզդիական ջոկատի հետ միասին: Տիտալ Սլոյանը արցախահայության ճակատագրով տառապող մարդ էր»,- «Իրավունքի» հետ զրույցում պատմեց Ա. Իսայանը:

Եզդի իրավապաշտպանը հիշեց, որ 90-ական թվականներին Տիտալ Սլոյանը դիմել էր գեներալ Մանվել Գրիգորյանին եւ պատրաստակամություն հայտնել կամավորության սկզբունքով իր բեռնատարով զենք-զինամթերք հասցնել առաջնագիծ:

«Նա բավականին լուրջ ծառայություն է մատուցել նույնիսկ 90-ականների պատերազմի ժամանակ: Տիտալ Սլոյանի ամբողջ գաղափարախոսությունը հզոր Հայաստանի Հանրապետության տեսլականն էր, որովհետեւ հզոր Հայաստանի ներսում տեսնում էր հզոր եզդիական համայնք: Նա գիտակցում էր, որ եթե Հայաստանը լինի հզոր, այստեղ պաշտպանված կլինի նաեւ եզդիական մշակույթը, ազգային ու պատմական արժեքները, կրոնը: Դրա համար էլ ողջ կյանքում իր ունեցած բոլոր հնարավորությունները նվիրաբերել է Հայաստան աշխարհի պաշտպանությանը»,- ընդգծեց Ա. Իսայանը:

Նշենք, որ Տիտալ Սլոյանի մարմինը կամփոփվի Ակնալիճի եզդիական սրբավայրի հարակից տարածքում գտնվող Սլոյանների ընտանեկան գերեզմանատանը: Հայրենակիցները դիմել են, որպեսզի հրամանատարի վերջին հրաժեշտը տեղի ունենա զինվորական արարողակարգով:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում