ԼՂ-ից տեղահանվածների՝ ՀՀ-ում հաշվառումը գույքային որևէ պարտավորություն չի առաջացնում. Արմեն Ղազարյան

Հասարակություն

ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց՝ ՀՀ քաղաքացիության ձեռքբերման դիմումների ընդունումը մեկնարկել է: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասաց ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը:

ՀՀ քաղաքացիության համար դիմելու ցանկություն ունեցողները պետք է մոտենան ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության գրասենյակ, իսկ մարզերում կարող են դիմել անձնագրային ծառայություն:

Ըստ Արմեն Ղազարյանի՝ ընթացակարգերը հնարավորինս պարզեցվել են. «Մարդիկ կարող են ներկայացնել իրենց դիմումները և արագ կարգով ստանալ ՀՀ քաղաքացիություն»:

Արմեն Ղազարյանը նաև հիշեցրեց, որ ԼՂ-ից բռնի տեղահանվածները ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ են ստացել՝ ճանաչվելով փախստական: Մինչդեռ փախստականի վկայական ստանալու համար ևս անհրաժեշտ է մոտենալ անձնագրային ծառայություն, դիմում ներկայացնել, փոխել հաշվառման հասցեն և ստանալ համապատասխան ժամանակավոր պաշտպանության տակ վերցված անձի՝ փախստականի վկայականը:

«Բազմաթիվ են մտահոգություններն առ այն, որ եթե առկա չէ սեփականատիրոջ համաձայնություն, ապա ինչպես անձը կարող է հաշվառվել տվյալ հասցեում:

Անձը կարող է մոտենալ անձնագրային ծառայություն, ներկայացնել փաստացի հաշվառման համար դիմում: Կիրականացվի համապատասխան ստուգում ոստիկանության կողմից, ոստիկանությունը կներկայացնի անձնագրային ծառայությանը համապատասխան տեղեկանք, որի հիման վրա անձը փաստացի հիմքով կհաշվառվի տվյալ բնակության հասցեում»,- ասաց նա՝ ընդգծելով, որ հաշվառումը գույքային որևէ պարտավորություն չի առաջացնում:

 

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին