Ո՞վ կդաշնակցի նրա հետ, ով ճանաչում է Արցախն Ադրբեջանի մաս. Էդուարդ Շարմազանով

Թեմա
Ինչու՞ Կիպրոսի ղեկավարները չճանաչեցին Հս. Կիպրոսի թուրքական «հանրապետությունը», Սերբիան չի ճանաչում Կոսովոյի անկախությունը, Վրաստանը չի ճանաչում Աբխազիայի ու Հվ. Օսիայի անկախությունը, իսկ Փաշինյանն Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս։
Որովհետեւ Սերբիայում, Կիպրոսում ու Վրաստանում հասարակությունը շամպայնի «պրոբկի» նման կթրցներ այն ղեկավարնեին, որոնք դա կանեին։
Իսկ մեր երկրում մարդիկ գնացին ու ձայն տվեցին նիկոլիզմին։
Նիկոլիզմը հետեւանքն է, խնդիրը հասարակության մեջ է, այն հասարակության, որը հարմարվում է եւ Արցախի կորստին եւ 5.000 նահատակներին, եւ ՀՀ-ի 200 քառ.կմ տարածքի օկուպացմանը, եւ «Թուրքիայից ազդակներ ստանալը»։
Նիկոլիզմը հասարակության հայելին է։
Ու հերիք է «կույս» ձեւանալ, թե մենք մեղավոր չենք։
Առաջին մեղավորներից նաեւ մենք ենք՝ քաղաքական ուժերն ու հասարակությունը, որ համակերպվում ենք  կապիտուլյանտների կառավարման, Արցախի կորստի ու Հայաստանի սպասվող թրքահպատակեցման հետ։ 
Թշնամին մեզ սպառնում է, իսկ մեզնից ոմանք ասում են ի՞նչ տալու է, թող՝ տա, միայն թե շուտ պայմանագիրը  կնքի՝ պրծնենք։
Ասում եք՝ դաշնակից չունենք։
Չենք էլ ունենալու։
Ո՞վ կդաշնակցի նրա հետ, ով ճանաչում է Արցախն Ադրբեջանի մաս։
Ո՞վ կդաշնակցի նրանց հետ, ում համար 30 արծաթն ազգային արժանապատվությունից կարեւոր է։
Մենք չենք սիրում ոչ մեր հայրենիքը, ոչ էլ՝ պետությունը։
Լավ կենացներ ենք խմում, կազմակերպված Եռաբլուր ու Ծիծեռնակաբերդ ենք գնում, բայց արժանի չենք ոչ  մեկին, ոչ էլ՝ մյուսին։
Գլուխ ենք գովում, թե առաջին քրիստոնյա պետությունն ենք, բայց սիրո փոխարեն ատելություն, նախանձ ու  հայհոյանք ենք տարածում։
Քրիստոնեությունը՝ սեր է, համերաշխություն ու նահատակություն է հանուն հայրենիքի, ընտանիքի ու  հավատակից եղբոր։
Իհարկե գլխավոր մեղավորը Փաշինյանն է, բայց ոչ միայն։
Մենք ենք որպես հասարակություն թույլ տվել, որ նա Արցախ հանձնի ու հետո ասֆալտ փռելով «մարսի»  Արցախի ճանաչումը Ադրբեջանի կազմում։
Մինչեւ մենք պետության ու հայրենիքի շահն առնվազն մեր անձնական շահի հավասար չպաշտպանենք, մենք արժանի չենք լինելու ոչ անկախության, ոչ էլ՝ հարգանքի։
Հ.Գ. Մենք ենք մեր դժբախտությունների պատճառը։
Գարեգին Նժդեհ

Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում Հետո չասեք չեմ զգուշացրել. Բաբուխանյանը դիմում է ընդդիմադիր ուժերին ՈՒՂԻՂ․ Նախընտրական անակնկալները դեռ առջեւում են․ Հայկ Բաբուխանյան 2026թ. ապրիլի 20-ին անցկացվելու է ՍԻՄ կուսակցության համագումարը ՍԻՄ կուսակցությունը ցավակցական ուղերձ է հղել Զորի Բալայանի մահվան կապակցությամբ Ուղիղ. Ինչ է սպասվում Նիկոլին Մոսկվայի այցից հետո. Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցության XXVIII համագումար Այսօր քաղաքական դաշտում կա ընդամենը երկու առաջարկ. մեկը՝ նիկոլական, մյուսը՝ մերը. Բաբուխանյան Իրանի դեմ ցամաքային գործողություն է սպասվում Ադրբեջանի տարածքից. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Արդյոք Ադրբեջանից հետո` պատերազմը գալու է Հայաստան. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ ՈՒՂԻՂ․ Ինչ է նշանակում Աննա Հակոբյանի բաժանվելը. Հայկ Բաբուխանյան 5 ՏԱՐԻ՝ պաշտպանելով հայ ժողովրդի շահերը Չի թողնելու Ռուսաստանը, որպեսզի Թուրքիան Հայաստանից սարքի իր ֆորպոստը ՈՒՂԻՂ. Նիկոլի սենսացիոն բացահայտումը Ազգային ժողովում. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ