Երբեմն ազատատենչ «սատանաներ» են հենց պետք, որպեսզի բարձրաձայնեն այն ամենը, ինչը որ կա. ԱՐՏԱՇԵՍ ՄԽԻԹԱՐՅԱՆ. ԱՐՏԱՇԵՍ ՄԽԻԹԱՐՅԱՆ

Մշակութային

Երեւանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ ՀՀ ժողովրդական արտիստ, թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Խանդիկյանի բեմադրությամբ Ալֆրեդ դը Մյուսեի «Լորենցաչչո» ներկայացման առաջնախաղը: Ի դեպ, բեմադրության իր տարբերակում Արմեն Խանդիկյանն օգտագործել է ասույթներ եղբոր` Տիգրան Լեւոնյանի գրքից: Ներկայացման մեջ գլխավոր հերոսի` Լորենցո Մեդիչիի կերպարում հանդես է գալիս Երեւանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրեն, ՀՀ վաստակավոր արտիստ ԱՐՏԱՇԵՍ ՄԽԻԹԱՐՅԱՆԸ: Այս մասին «Իրավունքը» զրուցել է նրա հետ:

— Պարոն Մխիթարյան, գո՞հ եք ներկայացման արդյունքից:

— Որպես արտիստ՝ միշտ էլ պահանջները դեպի իմ արած աշխատանքը, ստեղծած կերպարը, կերպարի ասելիքն ու անելիքը, մտածողությունը անընդհատ խմորումների մեջ է լինում՝ ավելի կատարելագործվելու համար: Եվ, բնականաբար, «գոհ» լինելը հանդիսատեսինն է:

Нет описания.

— Հանդիսատեսն ինչպե՞ս ընդունեց առաջնախաղը:

— Ունեցել ենք ե՛ւ փակ դիտում, ե՛ւ հանդիսատեսով ներկայացում: Ընդունվեց որպես դրամատիկականի նոր եւ հետաքրքիր ներկայացում՝ ՀՀ ժողովրդական արտիստ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր Ա. Խանդիկյանի բեմադրությամբ:

Нет описания.

Нет описания.

— Եկեք անդրադառնանք սյուժեին…

— Սյուժեն պատմել չեմ ցանկանա: Դա այդքան էլ հեշտ չէ: Դիտել է պետք: Ընդամենը կասեմ՝ ներկայացումը բռնության եւ ատելության դեմ է:

— Ո՞րն է ներկայացման հիմնական ասելիքը:

— Ասելիքներն էլ տարբեր են, հանդիսատեսն ընկալում է այն, ինչ իրեն պետք է, ինչ ինքը ուզում է վերցնի, ինչ իրեն հարազատ կամ ծանոթ է:

— Լորենցո Մեդիչիի կերպարն արդիակա՞ն է մեր օրերում:

— Եվ ոչ միայն մեր օրերում՝ երեկ, այսօր, վաղը:

Нет описания.

— Լորենցո Մեդիչիի կերպարում այս իմաստալից խոսքերով եք դիմում. «Գոյություն ունեն չար ու գեղեցիկ շատ սատանաներ, բայց ամեն մեկը, որ հիմա հրապուրում է քեզ, ամենավտանգավորն ու գայթակղիչն է: Ազատություն, արդարություն, հավասարություն...»: Ի՞նչ կասեք այս խոսքերի մասին։

— Մեջբերումը Լորենցո Ֆիլիպպո տեսարանից է: Նույն ինքը` Ֆիլիպպոն է կրթել եւ դաստիարակել Լորենցոյին, իսկ հիմա Լորենցոն իր ուսուցչին վերադարձնում է գաղափարական իր սկզբունքները՝ դարձած ավելի կատարելագործված եւ ավելի նպատակային, հանուն…

Нет описания.

— Ըստ Ձեզ, այդ ազատատենչ սատանաներին ինչպե՞ս կարող ենք ոչնչացնել, որպեսզի նրանք չվնասեն ու չմասնատեն մեզ:

— Երբեմն ազատատենչ «սատանաներ» են հենց պետք, որպեսզի բարձրաձայնեն այն ամենը, ինչը որ կա, եւ իրերն իրենց անուններով կոչեն:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=269408&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը