Տիգրան Բարսեղյանի հաղթական գոլը «Սլովանում» (տեսանյութ)
Սպորտ
Տիգրան Բարսեղյանը հաղթական գոլ է խփել «Սկալիցայի» դեմ Սլովակիայի առաջնության 14-րդ տուրի խաղում:
«Սլովանը» հաղթել է 1-0 հաշվով: Բարսեղյանը, որը խաղին մասնակցել է մեկնարկից, դարպասի գրավմամբ աչքի է ընկել 84-րդ րոպեին: Մինչև այդ՝ 62-րդ րոպեին, զգուշացվել է դեղին քարտով: Իդեպ, Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը առաջիկա խաղերին մասնակցելու հրավեր չի ստացել Ալեքսանդր Պետրակովից։