«Պարսավանքի» սյանը գամելուց, «հայրենավաճառ և ազգի դավաճան» պիտակները կպցնելուց առաջ պետք էր մտածել. ԱՀ պատգամավոր

Հանդիպում

Միասնական հայրենիքն» առաջարկում է Արցախի ԱԺ-ի, ՏԻՄ-երի եւ ՀԿ-ների կողմից ընտրել Արցախի ժողովրդի վերադարձի կամ վերաբնակեցման հարցերով զբաղվող «Հատուկ ծրագրերի կոմիտե», որը կզբաղվի բնակչության վերադարձի շուրջ միջազգային հանրության եւ Ադրբեջանի հետ բանակցելու հարցով եւ «դրա անհնարինության պարագայում՝ ՀՀ-ում վերաբնակեցման կազմակերպմամբ»։ Փաստացի Սամվել Բաբայանը երկրորդում է ՀՀ իշխանություններին, թե Հայաստանում չեն կարող գործել Արցախի պետական ինստիտուտները։ Իսկ նշված կոմիտեն էլ, հավանաբար, պետք է ղեկավարի ինքը՝ Բաբայանը։ Կոմիտեի գաղափարն ինչո՞ւ հավանության չի արժանացել ԱԺ խմբակցությունների կողմից , եւ առհասարակ ինչ են մտածում վերը նշվածի շուրջ Բաբայանի կողմից «դավաճան» կարգված 22 պատգամավորները հարցի պատասխանը եւ ոչ միայն փորձել ենք ստանալ ԱՀ ԱԺ անկախ պատգամավոր Կարեն Հովհաննիսյանից, ով նախ նկատեց.

-Այնպես չէ թե «Միասնական Հայրենիք» խմբակցությունը ներկայացնում է ողջ արցախահայության հավաքական միտքը և երազանքները, հետևաբար, իրենց առաջարկը միանշանակ չի ընկալվում, իսկ առհասարակ կուսակցության ղեկավարի կողմից Արցախի ԱԺ պատգամավորներին, ովքեր իրենց սահմանադրական իրավունքը իրացրեցին և ընտրեցին երկրի նախագահ՝ համաձայն  սահմանադրական փոփոխությամբ ամրագրված նորմի,  «պարսավանքի» սյունին էր գամել և համապատասխան աստառավորմամբ պիտակել որպես «հայրենավաճառ և ազգի դավաճան», հետևաբար վերաբերմունքը վերջինիս առաջարկներին այդպիսին կլիներ, առավել ևս որ վերջինիս ունի քողարկված ցանկություններ, որը ոչ միանշանակ է ընդունվում նույնիսկ իր մերձավոր շրջապատի կողմից։

-Պարոն Հովհաննիսյան, Հայաստանյան քաղաքական շրջանակներում հնչում են տեսակետներ, որ Արցախի հայկականությունը չի պահպանվել, ու այն կլանվել է Ադրբեջանի կողմից, այդ պարագայում Հայաստանի կողմից Արցախի կառույցներին որևէ ֆինանսավորում կարող է Ադրբեջանի կողմից լրիվ այլ կերպ մեկնաբանվել ու դրանից բխող ռիսկեր առաջացնել։ Իշխանական որոշ պատգամավորներ էլ ասում են, թե Հայաստանը չի կարող ֆինանսավորել Արցախի կառույցների գործունեությունը այստեղ: Ձեր դիտարկումները խնդրեմ:

-Պետական ինստիտուտների հետագա գործունեության մասին կա նախագահ Սամվել Շահրամանյանին որոշումը, որի հետ յուրաքանչյուրը կարող է ծանոթանալ ազատորեն։ Թե ինչ ու ինչպես ֆինանսավորել դա ՀՀ ներքին գործն է, ուղղակի որոշակի ռիսկերը կառավարելու նպատակահարմարությունից և Ադրբեջանի կողմից հնարավոր նոր սադրանքներին խուսափելու համար ՀՀ համապատասխան ծառայությունները երևի որոշակի տեղեկատվություն ունեն ինչի վերլուծության արդյունքում երևի նման մի որոշում է կայացվել։ Իսկ, առհասարակ, Արցախի իշխանությունները աշխատում են հասարակական հիմունքներով ու այս պահին յուրաքանչյուր քայլ ծանրութեթև է արվում,  որպեսզի ավելորդ լարվածությունից խուսափենք։ Առանց այն էլ խնդիրները բազմաշերտ են ու ավելորդ շարժառիթներ չպիտի տրվի հնարավոր ներքին լարվածություն չառաջացնելու նկատառումներով ելնելով։

-Հաշվի առնելով առկա իրավիճակը կարո՞ղ ենք արձանագրել, որ հակամարտությունը լուծված է հօգուտ Ադրբեջանի: Այս համատեքստում կարո՞ղ ենք ենթադրել, որ արցախյան հիմնախնդրի էջն առհավետ փակվեց։

-Ո՜չ, ես նման ձևակերպման հետ համաձայն չեմ ։ Արցախը ենթարկվել է էթնիկ զտման, ցեղասպան գործողություններ են տեղի ունեցել մեր ժողովրդի նկատմամբ, ով 3000 տարի անընդմեջ ապրել է իր պատմական հայրենիքի Արցախ նահանգում և համաձայն միջազգային իրավունքի ունի լիարժեք իրավունք հանդես գալու պարտատիրոջ դիրքերից։ Ուղղակի այժմ աշխարհաքաղաքական գործընթացները հարմար չեն մեր խնդրի լուծման տեսանկյունից, մենք տկար ենք, բայց քանի դեռ երկիր մոլորակը պտտվում է արեգակի շուրջ, ապա մենք ունենք բոլոր հնարավորությունները վերականգնելու մեր  ունեցածը։
Երբ Հռոմը ընկավ կայսրության բնակիչները հասկացան, որ մոլորակի վրա ոչինչ հավերժ չէ, հետևաբար Ադրբեջանի այս «հաղթանակն» էլ հավերժ չի լինի։ Ես վստահ եմ դրանում։
Անհրաժեշտ է քիչ խոսել ու շատ աշխատել, այն ինչ միշտ եմ ասել իմ բոլոր հարցազրույցներում։

 

https://iravunk.com/sim/?p=269397&l=am/
Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ