Վանաձորի թատրոնում տեղի կունենա առաջնախաղ՝ նվիրված Վիլյամ Սարոյանի 115-ամյակին

Մշակութային

Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում նոյեմբերի 22-ին տեղի կունենա առաջնախաղ՝ Վիլյամ Սարոյանի «Ոստրեն ու Մարգարիտը» մեկ գործողությամբ դրաման։ Այն նվիրված է Վիլյամ Սարոյանի 115-ամյակին։ Բեմադրիչը Արեն Օսիպյանն է, զգեստները եւ նկարչական ձեւավորումն իրականացրել է Սարգիս Մանուկյանը, կոմպոզիտորը Գոռ Թադեւոսյանն է, թարգմանությունը կատարել է Էլֆիք Զոհրաբյանը, հնչյունային օպերատորը Սեդրակ Զարգարյանն է, լուսային ձեւավորումը կատարել են Աշոտ Գեւորգյանը եւ Դավիթ Գալստյանը, իսկ պլաստիկ լուծումները հեղինակել է Արման Սաքանյանը:

Նշենք, որ դերերում ներգրավված են Սարգիս Ավետիսյանը (Հարրի Վան Դյուսե), Սարգիս Ալեքյանը (Քլեյ Լարրաբի), Մարիամ Ղեւոնդյանը, Նոնա Սաֆարյանը (Վիվիեն Մըքքաչիըն), Վահրամ Խառատյանը, Արթուր Պապիկյանը (Քլարք Լարրաբի), ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Թորոսյանը (տղամարդ-գրող), Համլետ Գյուլզադյանը, Էլֆիք Զոհրաբյանը (դատավոր Էփլգարթ), Արման Սաքանյանը (Ուոզզեք), Էդգար Բարսեղյան (սպասարկող), Դավիթ Պողոսյանը (Քլեյի ընկեր Գրիլի), Վազգեն Բադալյանը (Քլեյի ընկեր Ռոքի):

«Ոստրեն ու Մարգարիտը» պիեսի հիմքում ընկած է ընտանիքի պահպանման խորհուրդը: Ընտանեկան դժվարին իրավիճակը գրողը ներկայացնում է Քլարքի որդի պատանի Քլեյի զգացմունքների ու ապրումների միջոցով: Անհոգ երեխան բախվում է կյանքի դժվարությանը: Նրան անհայր մնալու վտանգն է սպառնում, եւ մոռանալով իր մանկական խաղերն ու անհոգությունը՝ երեխան մտածում է միայն հորը տուն վերադարձնելու մասին: Սարոյան գրողի բարությունը չէր կարող անհայր թողնել փոքրիկ հերոսին: «Ոստրեն ու մարգարիտը» համարվում է «հույսի գրականության» լավագույն սիմվոլիստական գործերից:

Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնից տեղեկացնում են, որ «Ոստրեն ու Մարգարիտը» ներկայացումը լինելու է թատրոնի խաղացանկում։ Այն նաեւ կներկայացվի Երեւանում։ Ներկայացումն իրականացվում է Երեւանի քաղաքապետարանի ֆինանսավորմամբ։ «Թատրոնի համաշխարհային օրվան ընդառաջ՝ Երևանի քաղաքապետարանն իրականացրել է «Թատերական Երեւան» խորագրով դրամաշնորհային մրցույթը։ 23 հայտ էր ներկայացվել, ընտրվել էր 9-ը։ Ընտրված թատերական նախագծերից էր Վանաձորի դրամատիկական թատրոնի «Ոստրեն եւ Մարգարիտը» ներկայացումը։ Պրեմիերային՝ նոյեմբերի 22-ին, թատրոնի ճեմասրահում նաեւ սարոյանական ցուցադրություն է լինելու։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում