Սպերցյանը ճանաչվել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ամսվա լավագույն ֆուտբոլիստ
Սպորտ
Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդար»-ի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը ճանաչվել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի անցած ամսվա լավագույն խաղացող։
Սպերցյանը ՌՊԼ-ի լեգենդներից ստացել է 5 ձայնից 2-ը, երկրպագուների քվեարկության ժամանակ Սպերցյանն առաջ է անցել ԲԿՄԱ-ի պաշտպան Միլան Գայիչից։
Հոկտեմբերին Սպերցյանն անցկացրել է 3 հանդիպում, որոնցում դարձել է 2 գոլի հեղինակ։
https://iravunk.com/sim/?p=269330&l=am/