«Զեմլյակ», թե՞ «դավաճան». Արծվիկ Մինասյանը մասնակցել է ՔՊ-ական պատգամավորի հոգեհանգստին

Ներքաղաքական

Պարզվում է, որ հանկարծամահ եղած ՔՊ-ական պատգամավոր Մաթեւոս Ասատրյանի հոգեհանգստի արարողությանը ընդդիմությունից մասնակցել է ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը: Իհարկե, ոմանց համար գուցե այստեղ որեւէ արտառոց բան չկա՝ երկուսն էլ Արագածոտնի մարզից են, գրեթե «զեմլյակ»՝ մեկը Քուչակից, մյուսը՝ Ոսկեթասից: Բայց այստեղ, ամեն դեպքում, մի փոքրիկ խնդիր կա:

Թեպետ հայտնի ասացվածքն ասում է, որ հանգուցյալի մասին կամ լավը պետք է ասել, կամ ոչինչ… բացի իրականությունից, այդուհանդերձ, ընդհանրացնելով հարցը՝ հետաքրքիր է՝ հիմա, ըստ նույն խորհրդարանական թիվ մեկ ընդդիմության՝ ՔՊ-ականներն էլ դավաճան չե՞ն, Նիկոլ Փաշինյանն առանց խորհրդարանի աջակցությա՞ն էր հանձնում Արցախը, ի վերջո, 2018-ից առ այսօր տեղի ունեցածը նորմալ քաղաքական պրոցե՞ս է, երբ աշխատանքային ժամերին իշխանություն-ընդդիմություն կարելի է քննադատել միմյանց, իսկ երեկոյան ընկերություն անել, միմյանց ցավակցել ու մարդկային նորմալ հարաբերություններ պահպանել, ինչպես եղել է այդքան չարչրկված նախկինում: Իսկ եթե դավաճան չեն, ինչպես պնդում էր ըննդդիմությունը հրապարակներում, այլ նրանց շարքերում նույնիսկ «զեմլյակ»-ներ կային՝ մի՞թե չէր կարելի գտնել ճանապարհ ասելու՝ անուշ ախպեր, արի դու էլ էն պակաս ստորագրությունները լրացրու, վերջապես Փաշինյանի իմպիչմենթի հարց դնենք: Դժվար է, դաժան, բայց պահն անկեղծություն է պահանջում:

Ինչեւէ, հատկանշական է, որ Արծվիկ Մինասյանի այս քայլի մասին ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներից որեւէ մեկը հանրային կարծիք չի հայտնել, թեպետ քառօրյա եւ 44-օրյա պատերազմի մասնակից սփյուռքահայ ՀԱԿՈԲ ՊԵՐՊԷՐԵԱՆԸ սոցցանցում ուղիղ հարց է բարձրացրել. «Հարգելի դաշնակցական ընկերներ, ճի՞շտ է այն տեղեկությունը, որ ընկեր Արծվիկ Մինասյանը մասնակցել է դավաճանի հոգեհանգստին: Իշխան Սաղաթելյան, Քրիստինե Վարդանյան, Գեղամ Մանուկյան, Գերասիմ Վարդանյան, Գառնիկ Դանիելյան, Արթուր Խաչատրյան, ի՞նչ կասեք դրա մասին»:

Հանուն արդարության՝ հավելենք նաեւ, որ թեպետ Արծվիկ Մինասյանի անունն ավելի շատ շրջանառվեց, սակայն հոգեհանգստին ներկաները պնդում են, որ «Հայաստան» խմբակցության ղեկավարությունից նա միայնակ չի եղել: Ավելին` խմբակցությունում քննարկվում է, թե այսօր մեկնարկող ԱԺ նիստին, որտեղ պետք է տեղի ունենա նաեւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու երդմնակալության արարողությունը` որպես նոր մանդատ ստանձնած պատգամավոր, ինչպե՞ս են արդարացնելու իրենց կողմից հոտնկայս մեկ րոպե լռությամբ Մաթեւոս Ասատրյանի հիշատակը հարգելը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում