Տեղի ունեցավ «Ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոն» ՀԿ-ի և ԵԹԿՊԻ Ուսանողական Գիտական Ստեղծագործական Ընկերության համատեղ ծրագիրը, Տավուշի թեմի երիտասարդաց պատասխանատու Թովմաս ուրարակիր Առաքելյանի հետ
Զարկերակ
Սույն թվականի նոյեմբերի 10-ին տեղի ունեցավ « Ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոն» ՀԿ-ի և ԵԹԿՊԻ Ուսանողական Գիտական Ստեղծագործական Ընկերության համատեղ իրականացվող «Մշակութային և հոգևոր զրույց» խորագիրը կրող ծրագիրը , Տավուշի թեմի երիտասարդաց պատասխանատու Թովմաս ուրարակիր Առաքելյանի հետ։ Հանդիպումը անցավ շատ ջերմ և բովանդակալից։ Երիտասարդները Թովմաս Առաքելյանից ստացան իրենց հուզող հարցերի պատասխանները ։
Նման ծրագրերը պետք է լինեն շարունակական և ոգեշնչեն մեր երիտասարդներին։