Արեւմուտքը «կարմիր քարտ» է ցույց տալիս Զելենսկուն

Վերլուծություն

­Մեկ բան եւս նո­յեմ­բե­րի 9-ի ե­ռա­կողմ հա­մա­ձայ­նագ­րին հա­ջոր­դած ե­րեք տա­րի­նե­րին ակն­հայտ դար­ձավ (https://iravunk.com/?p=269291&l=am): Հա­զիվ թե Ա­լիեւն ու Նի­կոլն այդ­քան բա­ցա­հայտ Մոսկ­վա­յին դեմ գնա­յին, ե­թե Ռու­սաս­տա­նը չմտներ ուկ­րաի­նա­կան պա­տե­րազ­մի մեջ: Միայն թե ուկ­րաի­նա­կան պա­տե­րազ­մի ընդ­հա­նուր տես­քը փոխ­վում է աչ­քի ա­ռաջ, ին­չը նաեւ մեր տա­րա­ծաշր­ջա­նում շատ բան կփո­խի:

­Թե այս պա­հին ինչ ռազ­մա­կան պատ­կեր է, խո­սե­լու ա­ռիթ­ներ ու­նե­ցել ենք, չկրկնենք: Եվ այդ ընդ­հա­նուր ֆո­նին ե­կավ գու­մար­վե­լու այն ներ­քա­ղա­քա­կան ի­րա­վի­ճա­կը, որն այս պա­հին տի­րում է Կիե­ւում: Խոս­քը` նա­խա­գահ Զե­լենս­կու թի­մի եւ գլխա­վոր հրա­մա­նա­տար Զա­լուժ­նիի հայտ­նի հա­կա­մար­տութ­յան մա­սին է, ո­րը մի շարք ու­շագ­րավ ի­րո­ղութ­յուն­ներ է սկսել ջրի ե­րես հա­նել:

­Թեեւ այդ հա­կա­մար­տութ­յու­նը նկա­տե­լի էր դեռ Բախ­մու­տի հանձն­ման ժա­մա­նակ­նե­րից, սա­կայն այն ա­մե­նա­սուր կեր­պով հրա­պա­րա­կա­յին դաշտ դուրս ե­կավ վեր­ջերս Eco­no­mist-ում հրա­պա­րակ­ված Զա­լուժ­նիի սկան­դա­լա­յին հոդ­վա­ծից հե­տո: Մինչ այդ էլ ա­րեւմտ­յան ա­ռանց­քա­յին աղբ­յուր­նե­րը խո­սում էին, որ Զե­լենս­կու եւ Զա­լուժ­նիի ջրե­րը նույն առ­վով չեն հո­սում: Օ­րի­նակ, Eco­no­mist-ից մի փոքր ա­վե­լի Time-ը հան­դես ե­կավ պնդմամբ, թե Զե­լենս­կին խիստ տա­րա­ձայ­նութ­յուն­ներ ու­նի ռազ­մա­կան հրա­մա­նա­տա­րութ­յան հետ. նա­խա­գա­հը շա­րու­նա­կում է պնդել հար­ձակ­ման եւ պա­տե­րազ­մի հաղ­թա­կան ա­վար­տի վրա, սա­կայն նրա հրա­մա­նա­տա­րութ­յու­նը նման հնա­րա­վո­րութ­յուն չի տես­նում։ Բայց ե­թե դա են­թադ­րութ­յուն էր, ա­պա Eco­no­mist-ում Զա­լուժ­նին այդ մա­սին խո­սեց բա­ցա­հայտ, որ պա­տե­րազ­մը ոչ միայն մտել է փա­կու­ղի, այլ նաեւ, որ շատ ա­վե­լի շա­հե­կան դիր­քեր ու­նեն ռուս­նե­րը:

­Միայն այս եր­կու հրա­պա­րա­կում­նե­րը, ան­կախ դրան­ցում նե­րառ­ված ռազ­մա­կան կոն­տեքս­տից, ոչ պա­կաս ու­շագ­րավ այլ հար­ցեր եւս ա­ռաջ են քա­շում: Թե ինչ վե­րահս­կո­ղութ­յան տակ են Time-ը եւ Economist-ը, ա­վե­լին, թե ում են դրանք պատ­կա­նում, հայտ­նի բան է: Ու պարզ հարց. իսկ ին­չո՞ւ հան­կարծ ա­մե­րիկ­յան պաշ­տո­նա­կան իշ­խա­նություն­նե­րից էլ զո­րեղ այդ ու­ժե­րը թույլ տվե­ցին նման բան հրա­պա­րա­կել: Ո՞րն է դրա ի­րա­կան նպա­տա­կը: Այս հար­ցե­րից գլուխ հա­նե­լու հա­մար պետք է նաեւ նկա­տել, որ ոչ միայն այդ հրա­պա­րա­կում­նե­րում, այլ նաեւ գործ­նա­կա­նում ողջ ա­րեւմտ­յան քա­րոզ­չա­մե­քե­նան այս պա­հին հրամց­նում է թեզ, որ ուկ­րաի­նա­կան հա­կա­հար­ձա­կու­մը քա­նի որ ձա­խող­վել է, ո­րե­ւէ էա­կան արդ­յունք չու­նե­ցավ, հի­մա պետք է ինչ-որ կերպ, ան­գամ Ուկ­րաի­նա­յի տա­րած­քա­յին կո­րուստ­նե­րի գնով պա­տե­րազ­մը կանգ­նեց­նել: Ի­մաս­տը կա­րե­լի է կռա­հել. ԱՄՆ-ն­ ու­նի նաեւ այլ ա­ճող հա­կա­մար­տութ­յուն՝ Իս­րա­յե­լի հար­ցը, նաեւ սկսվում են նա­խա­գա­հա­կան ընտ­րու­թյու­նները, որ­տեղ այս պա­հին ներ­կա վար­չա­կազ­մը էա­կա­նո­րեն զի­ջում է Թ­րամ­փին: Եվ այդ բեռն էա­պես կա­վե­լա­նա, ե­թե ռուս­նե­րը նոր տա­րած­քա­յին նվա­ճում­ներ ու­նե­նան, ին­չը այս պա­հին էլ տե­սա­նե­լի է: Իսկ ի՞նչ կլի­նի, ե­թե դրա արդ­յուն­քում ուկ­րաի­նա­կան բա­նա­կը լիո­վին փլուզ­վի, ո­րից հե­տո ռուս­նե­րը կա­րող են հաս­նել Կիեւ ու անց­նել: Ընդ ո­րում, ա­րեւմտ­յան է­լի­տա­նե­րի հա­մար սա այս­բեր­գի վե­րին մասն է, կան շատ ա­վե­լի գլո­բալ խնդիր­ներ, ո­րոնց պա­րա­գա­յում ուկ­րաի­նա­կան թե­ման սկսում է աս­տի­ճա­նա­բար բա­վա­կա­նին ծանր բե­ռի տեսք ստա­նալ, ու կա տպա­վո­րութ­յուն, որ ե­կել է ըն­դու­նե­լի պայ­ման­նե­րով ուկ­րաի­նա­կան պա­տե­րազ­մից ձեր­բա­զատ­վե­լու պա­հը:

Ա­մեն դեպ­քում, ա­րեւմտ­յան քա­րոզ­չա­մե­քե­նան բա­վա­կա­նին ժա­մա­նակ է, որ Զե­լենս­կուն մղում է այդ ուղ­ղութ­յամբ, սա­կայն նա հա­մա­ռո­րեն հրա­ժար­վում է նման սցե­նա­րից ու նաեւ ընտ­րութ­յուն­նե­րի մի­ջո­ցով պաշ­տո­նը թող­նե­լուց, ո­րից հե­տո նրա անձ­նա­կան անվ­տան­գութ­յան հա­մար հա­զիվ թե ո­րե­ւէ մե­կը քոռ կո­պեկ ան­գամ տա: Արդ­յուն­քում, հենց ռոտ­շիլ­դա­կան Economist-ում հրա­պա­րակ­ված Զա­լուժ­նիի հոդ­վածն ա­վե­լի նման է դառ­նում մի վեր­ջին զգու­շաց­ման: Սա­կայն սրան եւս Զե­լենս­կին պա­տաս­խա­նեց ընտ­րութ­յուն­նե­րից առ­հա­սա­րակ հրա­ժար­վե­լով եւ Զա­լու­ժնիի վրա ու­ղիղ հար­ձա­կու­մով՝ նրա մեր­ձա­վոր­նե­րից մե­կին աշ­խա­տան­քից ա­զա­տե­լու, մյու­սին՝ պայ­թեց­նե­լու տես­քով: Ու կար­ծես սկսում է մեծ քա­րոզ­չա­կան ար­շավ՝ Զա­լուժ­նիին բո­լոր ձա­խո­ղում­նե­րի հա­մար «քա­վութ­յան նո­խազ» դարձ­նե­լու եւ նրա­նից ա­զատ­վե­լու տես­քով: Թե­րեւս այն հաշ­վար­կով, որ մինչ Ա­րեւ­մուտքն այլ հար­մար կադր կգտնի, ինչ-որ ի­րա­վի­ճա­կա­յին փո­փո­խութ­յուն­ներ կա­րող են տե­ղի ու­նե­նալ:

Կ­լի­նի՞ այդ­պես, Զա­լուժ­նիին կհանձ­նա­րա­րեն ռազ­մա­կան հե­ղաշրջ­ման տար­բե­րա­կո՞վ ա­ռաջ գնալ, թե՞ այլ սցե­նար կգոր­ծի. ի­րա­դար­ձութ­յուն­նե­րից ա­ռաջ չընկ­նենք:

­Պար­զա­պես այս պա­հին ֆիք­սենք հե­տեւ­յա­լը. այն, որ այս ա­մե­նը տա­նում է ռու­սա­կան դիր­քե­րի էլ ա­վե­լի ամ­րաց­ման, եւ որ դա միան­շա­նակ ազ­դե­լու է նաեւ հա­րավ­կով­կաս­յան ի­րո­ղութ­յուն­նե­րի վրա, դա հաս­տատ է:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում