Ազդեցությունների վակում է առաջացել, տարածաշրջանը կարող է «պայթել»

Հանդիպում

Իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը կարծես թե ավարտվելու միտումներ չունի, ի՞նչ հետևանքներ կունենա այս հակամարտությունը մեր տարածաշրջանի վրա հարցի պատասխանը փորձել ենք ստանալ տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանից, ով փաստեց.

-Քանի որ մեր տարածաշրջանի առանցքային դերակատարները ներգրավված են այս հակամարտությանն առնչվող գործընթացներում, ապա բնական է, որ այն որոշակի ազդեցություն ունենալու է: Այս իրողությունները ենթադրում են, որ առաջիկայում տարածաշրջանում առաջանալու է, արդեն իսկ առաջացել է ազդեցության վակուում, որովհետև մեր տարածաշրջանում ու մեր խնդիրների հետ կապված կարևոր դիրքորոշում ունեցող Իրանը, ԱՄՆ-ն այս պահին ներգրավված են իսրայելա-պաղեստինյան հիմնախնդրում ու փաստացի իրենց ուշադրությունն ու ջանքերը կենտրոնացրել են այդտեղ, ինչն էլ, իր հերթին, բնականաբար կարող է առաջացնել նոր ռազմական զարգացումների հնարավորություն:

Մենք գիտենք, որ Ադրբեջանը, ունենալով Թուրքիայի աջակցությունը, շատ հարցերում՝ Ռուսաստանի համաձայնությունը, կարող է օգտվել այս ազդեցության վակուումից ու գնալ ռազմական էսկալացիայի: 

արբեր ուժային կենտրոնների դիրքորոշումներն ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ այս հակամարտության ընթացքի վրա:

-Ինչ վերաբերում է միջազգային դերակատարների դիրքորոշումներին, բնականաբար, ինչպես արդեն նշեցի, Իսրայելն ունի Արևմուտքի լայն աջակցությունը՝ ի դեմս ԱՄՆ-ի, եվրոպական մի շարք երկրների: Մի շարք դերակատարներ հանդես են գալիս ավելի չեզոք դիրքերից ինչպես Արևմուտքում, այնպես էլ տարածաշրջանում, և կան դերակատարներ, որոնք հանդես են գալիս Իսրայելի գործողությունների դեմ: Սրանք, արդեն նշեցի, հիմնականում մուսուլմանական ու արաբական երկրներն են՝ ի դեմս Իրանի, Թուրքիայի, Եգիպտոսի, Հորդանանի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Սաուդյան Արաբիայի:  Այս դերակատարների դիրքորոշումներում էլ կան էական տարբերություններ, այսինքն՝ հակաիսրայելական այս ճակատը միասնական չէ, ու բացի դիվանագիտական, քաղաքական հայտարարություններից, քարոզչական գործիքակազմի կիրառումից՝ այլ առարկայական ազդեցություն չի ունենում գործընթացների վրա, ինչն էլ ավելի է նպաստում, որ Իսրայելն ավելի հետևողականորեն գնա իր նպատակի իրականացման հետևից: 

Փաստացի այս հակամարտությունը երկարում է, և դա ունի իր մի շարք բացատրությունները: Առաջնայինը, բնականաբար, Իսրայելի քաղաքականությունն է, Իսրայելի նպատակներն ու դրանց իրականացման հարցում Իսրայելին ցուցաբերվող բավականաչափ էական արտաքին աջակցությունը: 

Խոսքը Գազայի հատվածում Իսրայելի վերահսկողության վերականգնման մասին է, այսինքն՝ Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ին իշխանությունից զրկելուց հետո Իսրայելի վերահսկողության տակ գտնվող կամ գոնե Իսրայելի ազդեցությունը կրող պաղեստինյան իշխանության հաստատման: Այսինքն՝ այդ տարածքում ներկայում գործող կառավարման համակարգի բովանդակային փոփոխությունը: Սա Իսրայելի նպատակն է, ու մենք տեսնում ենք, որ այստեղ Իսրայելն ունի լուրջ միջազգային աջակցություն՝ ի դեմս իր դաշնակիցների: 

Միևնույն ժամանակ կա նաև որոշակի հակազդեցություն հատկապես տարածաշրջանի արաբական ու մուսուլմանական երկրների կողմից, որն ըստ էության համարժեք չէ Իսրայելի գործողությունները կանգնեցնելու տեսանկյունից: 

Իսրայելն ու իր դաշնակիցները փորձում են օգտվել աշխարհաքաղաքական իրողություններից, այսինքն՝ այն հանգամանքից, որ գործող աշխարհակարգն այլևս լիարժեքորեն չի գործում, առկա են լուրջ խնդիրներ աշխարհակարգի կառավարման իրավական մեխանիզմների հարցում, և սա առաջացնում է ամենաթողության հնարավորություն, որից էլ օգտվելով Իսրայելը, փաստացի ռազմական ուժի կիրառմամբ, Գազայում հաճախ ցեղասպան գործողությունների դիմելով՝ գնում է իր նպատակների իրականացմանը: 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում