10 մթերքներ նպաստում են իմունիտետի պահպանմանը. Huffpost
ՀասարակությունՍննդաբան Մեգի Միխալչիկը, հղում կատարելով գիտական հետազոտություններին, նշել է տասը մթերքներ, որոնք նպաստում են իմունիտետի պահպանմանն աշնանը։ Մթերքների ցուցակը հրապարակել է Huffpost պորտալը։
Դրանց մեջ են դդումը, մեղրը, ծաղկակաղամբը, բրյուսելյան կաղամբը, ակորն դդումը, խնձորը, տանձը, լոռամրգին, ինչպես նաեւ քրքումը եւ մուսկատի ընկույզը։ Այս բոլոր մթերքները հարուստ են С, В եւ А վիտամիններով, հակաօքսիդանտներով, հանքանյութերով եւ ֆլավոնոիդներով։ Դրանք ճնշում են բորբոքումն օրգանիզմում եւ նպաստում իմունիտետի ամրացմանը։
Մասնագետը նշել է, որ այդ մթերքները կարելի է օգտագործել ամեն օր՝ աշնանը հիվանդությունների կանխարգելման համար։ Սակայն, չնայած այս մթերքների բոլոր օգտակար հատկություններին, սննդաբանն ընդգծել է, որ ամենալավ պաշտպանությունը գրիպից, շնչուղիների վարակիչ հիվանդություններից եւ կորոնավիրուսից ժամանակին կատարված պատվաստումն է։

