ՀՀ-ն պատրաստ է գալ Բրյուսել, հասնել վերջնարդյունքի և կնքել խաղաղության պայմանագիրը. Գրիգորյան
ՀասարակությունՀայաստանը պատրաստ է խաղաղության։ Այս պահին մենք ուզում ենք, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանը հստակեցվի։ Այս մասին այսօր «Հայաստանի ռազմավարական ապագան. ՀՀ-Եվրոպա» խորագրով համաժողովի ընթացքում ասաց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«»Մենք ուզում ենք նաև, որ հրապարակային հաստատվի 29,800 քառակուսի կիլոմետր ՀՀ տարածքային ամբողջականությունը և ապաշրջափակումը տեղի ունենա չորս սկզբունքների հիման վրա։ Կարևոր է նաև գերիների վերադարձը։ Հայաստանը պատրաստ է այս օրակարգով գալ Բրյուսել, հասնել վերջնարդյունքի ու կնքել խաղաղության պայմանագիրը», - հավելել է ՀՀ ԱԽ քարտուղարը։

