Եթե օրինական ուժ ստացած վճիռները առնչվում են մերօրյա մեծահարուստներին, կարող են տասնյակ տարիներով մնալ թղթի վրա. Քոքոբելյանների դինաստյաի «ուժը»

Թեմա

«Իրա­վուն­քը» ըն­թեր­ցո­ղին դեռեւս մարտի սկզբներին տե­ղե­կաց­րել էր, որ սկսում է լրագ­րո­ղա­կան հե­տաքն­նու­թյուն՝ հաս­կա­նա­լու հա­մար, թե ով­քե՞ր են կանգ­նած Վա­յոց ձո­րի մար­զում գոր­ծող «ամե­նա­կա­րո­ղ»  ՀԷԿ-երից մե­կի թի­կուն­քին, եւ, թե ինչ­պես կա­րող է դա­տա­րա­նի վճի­ռը պար­զա­պես ան­տես­վել:

Մաս­նա­վո­րա­պես, մեր հե­տաքն­նու­թյան սկզբնա­կան փու­լում  հայտ­նի էր դար­ձել հե­տե­ւյալ­ը: Վա­յոց ձո­րի մար­զում գոր­ծող ՀԷԿ-ից  մե­կի (որը շա­հա­գոր­ծում է «Մի­նա-Մա­յա»  ըն­կե­րու­թյու­նը) 70 մետր խո­ղո­վա­կա­շարն անց­նում է քա­ղա­քա­ցու սե­փա­կան հո­ղա­մա­սի մի­ջով, ո­րի  պատ­ճա­ռով նա չի կա­րո­ղա­նում հո­ղա­մասն օգ­տա­գոր­ծել: Քա­ղա­քա­ցին շուրջ չորս տա­րի պայ­քա­րում է խախտ­ված ի­րա­վունք­նե­րի վե­րա­կանգն­ման հա­մար: Ան­գամ ու­նի օ­րի­նա­կան ուժ ստա­ցած դա­տա­րա­նի վճիռ, որն այդ­պես էլ ի կա­տար չի ած­վում, քա­նի որ ՀԷԿ-երի տե­րե­րը «արտո­նյալ­նե­րից» են. հա­կա­ռակ դեպ­քում չէ­ին կա­րող այդ­պես թքել դա­տա­րա­նի ո­րոշ­ման վրա:

Ըստ շրջա­նառ­վող լու­րե­րի` թե­լե­րը գնում են դե­պի հան­րու­թյա­նը հայտ­նի նախ­կին ԱԺ պատ­գա­մա­վոր Խա­չա­տուր Քո­քո­բե­լյա­նը: Ի դեպ, Քո­քո­բե­լյա­նի ան­վան շուրջ վեր­ջերս աղմ­կոտ մեկ այլ պատ­մու­թյուն սկսեց պտտվել, թե նրա հո­րը գու­մա­րի դի­մաց ա­ռե­ւան­գել են:

Մեր ու­սում­նա­սի­րու­թյու­նը պար­զեց, որ  «Մի­նա-Մա­յա» ՍՊԸ-ի հիմ­նա­դի­րը, ի­րա­պես, «Ազատ դե­մոկ­րատ­ներ» կու­սակ­ցու­թյան ա­ռաջ­նորդ Խա­չա­տուր Քո­քո­բե­լյա­նի հետ ա­մե­նա­ու­ղիղ կա­պերն ու­նի: Այն պատ­կա­նում է Վա­չիկ Քո­քո­բե­լյա­նին, ով այժմ մի­անձ­նյա բաժ­նե­տեր է, եւ Խա­չա­տուր Քո­քո­բե­լյա­նի եղ­բայ­րը: Վե­րը նշված խնդրի շուրջ պար­զա­բա­նում­ներ ստա­նա­լու ակն­կա­լի­քով «Իրա­վուն­քը» դի­մել էր ինչպես վերը հիշատակված կուսակցության առաջնորդին, այնպես էլ ընկերության այդ ժամանակահատվածի դե ֆակտո տնօրենին:

«Իրավունքի» ընթերցողը քաջատեղյակ է, որ մենք հետամուտ ենք լինում ցանկացած ահազանգի, առավելեւս, երբ ահազանգը առնչվում է մարդու իրավունքներին, դատական պաշտանությանը եւ ի վերջո քաղաքացու օրինական շահին: Ավելին, մեր պրակտիկայում մենք ականատես ենք եղել, որ քր, գործերը ոչ միայն ձգվում են տարիներով, այլ նաեւ օրինական վճիռները ի կատար չեն ածվում, ինչպես վերը նշված ահազանգի դեպքում:

Ի վերջո ամիսներ անց ո՞ւր է հասել սույն գործը, արդյո՞ք կյանքի կոչվեց օրինական ուժ ստացած վճիռը ահա այս թնջուկի պատասխանն էլ ստանալու համար շարունակում էինք հետաքննությունը, հուսալով, որ հաջորդ հրապարակմամբ կհայտնենք, որ ահա օրինական վճիռը նաեւ գործնականում կյանքի կոչվեց: Բայց ոչ, մասնավորապես մեր հետաքննության արդյունքում պարզվեց, վճիռը ոչ միայն ի կատար ածված չի, մինչդեռ ԴԱՀԿ ծառայության կողմից` (նախկինում տնօրենը մեզ հետ զրույցում վստահեցնում էր, որ հնարավոր չէ ԴԱՀԿ-ի վճիռը ի կատար ածվի-Հեղ.), մասնագետի համապատասխան եզրակացության հիման վրա փաստվել է, որ վճիռը անհապաղ պետք է ի կատար ածվի(-ասվածը կարող ենք փաստել համաատասխան որոշմամբ.Հեղ.): 

Հ.Գ. Սա մեկ անգամ եւս գալիս է փաստելու, որ անգամ Նոր Հայաստանում շարունակվում է արատավոր մշակույթը ծաղկել, երբ դատարանի օրինական ուժ ստացած վճիռներն անգամ անտեսվում են: Ընդ որում, եթե միջնադարում դատարանի վճիռը թագավոր հրամանին հավասար ուժ ուներ եւ ի կատար չածվելու դեպքում` չկատարողի վիզն էր կտրվում: Իսկ, մեր օրերում, փաստորեն, եթե վճիռները առնչվում են մերօրյա մեծահարուստների, կարող են տասնյակ տարիներով մնալ թղթի վրա, ու, մեղմ, ասած, թքած, թե այդ նույն ընթացքում օրինաաշտ քաղաքացին ինչ լրջագույն խնդիրների հետ կարող է առնչվել:

ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ

 

Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում Հետո չասեք չեմ զգուշացրել. Բաբուխանյանը դիմում է ընդդիմադիր ուժերին ՈՒՂԻՂ․ Նախընտրական անակնկալները դեռ առջեւում են․ Հայկ Բաբուխանյան 2026թ. ապրիլի 20-ին անցկացվելու է ՍԻՄ կուսակցության համագումարը ՍԻՄ կուսակցությունը ցավակցական ուղերձ է հղել Զորի Բալայանի մահվան կապակցությամբ Ուղիղ. Ինչ է սպասվում Նիկոլին Մոսկվայի այցից հետո. Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցության XXVIII համագումար Այսօր քաղաքական դաշտում կա ընդամենը երկու առաջարկ. մեկը՝ նիկոլական, մյուսը՝ մերը. Բաբուխանյան Իրանի դեմ ցամաքային գործողություն է սպասվում Ադրբեջանի տարածքից. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Արդյոք Ադրբեջանից հետո` պատերազմը գալու է Հայաստան. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ ՈՒՂԻՂ․ Ինչ է նշանակում Աննա Հակոբյանի բաժանվելը. Հայկ Բաբուխանյան 5 ՏԱՐԻ՝ պաշտպանելով հայ ժողովրդի շահերը Չի թողնելու Ռուսաստանը, որպեսզի Թուրքիան Հայաստանից սարքի իր ֆորպոստը ՈՒՂԻՂ. Նիկոլի սենսացիոն բացահայտումը Ազգային ժողովում. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ