Ե՞ՐԲ Է ՑԱՎԸ ՎԵՐԱՓՈԽՎԵԼՈՒ ՑԱՍՄԱՆ

Վերլուծություն

«Ս­տե­փա­նա­կեր­տում կով­կաս­յան թա­թար­նե­րի հետ­նորդ­նե­րը հնա­րա­վո­րութ­յուն են ստա­ցել վրեժ լու­ծել ի­րենց պա­պե­րին ստո­րաց­նո­ղից` Ս­տե­փան Շա­հում­յա­նից»,– ար­ձա­նագ­րել է քա­ղա­քա­գետ Ա­րա Պո­ղոս­յա­նը: Ճիշտ է նկա­տել` կո­մու­նիստ Ս­տե­փան Շա­հում­յա­նը Բաք­վի 26 կո­մի­սար­նե­րից այն ե­զա­կի­նե­րից էր, ով ա­կա­նա­վոր դաշ­նակ­ցա­կան Հա­մա­զասպ Սր­վանձտ­յա­նի հետ հա­մա­տեղ կազ­մա­կեր­պել էր Բաք­վի հա­յե­րի ինք­նա­պաշտ­պա­նութ­յու­նը: Բ­նա­կա­նա­բար, տե­ռո­րիստ Ա­լի­ևի ին­ցես­տա­սեր հպա­տակ­նե­րը վառ­ված էին Շա­հում­յա­նից, և վ­րեժ լու­ծե­ցին լրիվ թրքա­բա­րո` Ս­տե­փա­նա­կեր­տում տա­պա­լե­լով նրա ար­ձա­նը:

ԱՅԴ ՍՏԱԽՈՍՆԵՐԻՆ ԴԵՌ ԲԱՐԵՎ ՏՎՈ՞Ղ ԿԱ

Ան­դո­նը, ում ազ­գա­նու­նը Քո­չար­յան է, ստում է: Սերժ Սարգս­յա­նը 44–օր­յա պա­տե­րազ­մի քննիչ հանձ­նա­ժո­ղո­վի նիս­տում չի ա­սել, որ Ար­շակ Կա­րա­պետ­յա­նին ՌԴ­–ում Հա­յաս­տա­նի ռազ­մա­կան կցորդ է նշա­նա­կել Ռու­սաս­տա­նի պա­հան­ջով, «Իմ­նեմ­նի­մի» փոդ­քաս­թի ըն­թաց­քում ա­սաց Նա­րեկ Սամ­սոն­յա­նը` նշե­լով, որ այս մա­սին ի­րեն հայտ­նել է ՀՀ եր­րորդ նա­խա­գահ Սերժ Սարգս­յա­նը: Նա­րեկ Սամ­սոն­յա­նը ման­րա­մաս­ներ պատ­մեց Սերժ Սարգս­յա­նի հետ զրույ­ցից` նշե­լով, որ իբրև Ռու­սաս­տա­նի ցան­կութ­յամբ Ար­շակ Կա­րա­պետ­յա­նին ՌԴ­–ում Հա­յաս­տա­նի ռազ­մա­կան կցոր­դի պաշ­տո­նում նշա­նա­կե­լու մա­սին Ա. Քո­չար­յա­նի հայ­տա­րա­րութ­յու­նից հե­տո զրու­ցել է եր­րորդ նա­խա­գա­հի հետ և հարց­րել` արդ­յո՞ք հա­մա­պա­տաս­խա­նում է ի­րա­կա­նութ­յա­նը: «Սերժ Սարգս­յանն ա­սաց. «Անդ­րա­նիկ Քո­չար­յա­նը ստում է: Ես ա­սել եմ, որ Ար­շակ Կա­րա­պետ­յա­նին նշա­նա­կել եմ ՌԴ­–ում Հա­յաս­տա­նի ռազ­մա­կան կցոր­դի պաշ­տո­նում, քա­նի որ նա կա­պեր ու­ներ Ռու­սաս­տա­նում և կա­րող էր օգ­տա­կար լի­նել։ Ես իմ պաշ­տո­նա­վար­ման ըն­թաց­քում որ­ևէ պաշ­տոն­յա­յի Ռու­սաս­տա­նի ցան­կութ­յամբ չեմ նշա­նա­կել»,–­ եր­րորդ նա­խա­գա­հի խոս­քե­րը փո­խան­ցեց Սամ­սոն­յա­նը` շեշ­տե­լով, որ տար­բեր երկր­նե­րի՝ և՛ Ռու­սաս­տա­նի, և՛ Արև­մուտ­քի պա­հան­ջով պաշ­տոն­յա­ներ նշա­նա­կե­լու գոր­ծե­լաո­ճը հա­տուկ է գոր­ծող խուն­տա­յին։

Այն, որ նի­կո­լա­կան=ստա­խոս, աք­սիոմ է: Պար­զա­պես դեռ կան այն­պի­սիք, ով­քեր անձ­նա­կան շա­հից դրդված, չար­չու հո­գե­բա­նութ­յա­նը հա­վա­տա­րիմ, դրանց բարև են տա­լիս: Այլ հարց է, որ մեկ այլ Քո­չար­յան` Լ­ևո­նը, ով նոր–­նոր ման­դատ է ստա­ցել, լավ կլի­նի մտա­ծի, թե ինչ­պես ստի­պի Ան­դո­նին փո­խել ազ­գա­նու­նը: Ի դեպ, Լ­ևոն Քո­չար­յա­նի վե­րա­բեր­յալ մա­մու­լում «շու­խուռ» է ըն­կել, որ ՔՊ­–ա­կան­նե­րը հա­տուկ նա­խա­պատ­րաստ­վում են նրան ԱԺ­–ում «վա­տով» դի­մա­վո­րե­լու, սադ­րե­լու, հնա­րա­վո­րութ­յան դեպ­քում` ֆի­զի­կա­կան բա­խում հրահ­րե­լու: Ե­թե դա հո­րին­վածք չէ, ա­պա նշա­նա­կում է, որ ՔՊ­–ա­կան­նե­րը ոչ միայն «ու­սա­պարկ» են, այլև` դե­բիլ «ու­սա­պարկ», քան­զի դրա­նով միայն ա­կա­մա PR կա­նեն ե­րի­տա­սարդ պատ­գա­մա­վո­րին: Չ­նա­յած, մեղմ ա­սած, ոչ խե­լա­միտ վար­քա­գի­ծը հե­ռու չէ ՔՊ­–ա­կան­նե­րից` «Տե­սա­կա­նո­րեն հնա­րա­վոր է և՛­մաս­նակ­ցել, և չ­մաս­նակ­ցել (ՀԱՊԿ գա­գաթ­նա­ժո­ղո­վին– խմբ.)»,– հայ­տա­րա­րել է դժբախտ և դժ­գույն ԱԳ փոխ­նա­խա­րար Վա­հան Կոս­տան­յա­նը և ն­շել, որ ՀԱՊԿ­–ից դուրս գա­լու ի­րա­վա­կան գոր­ծըն­թաց այս պա­հին չկա:

­Դե, իսկ հա­տուկ ընտ­րե­լով 2020–ի կա­պի­տուլ­յա­ցիա­յի տա­րե­լի­ցը` նո­յեմ­բե­րի 9–ը, տխրահռ­չակ չհե­րոս Սամ­վել Բա­բա­յա­նը նոր խառ­նակ­չութ­յուն է ա­րել, տա­րա­ծե­լով հայ­տա­րա­րութ­յուն, մաս­նա­վո­րա­պես. «Խորհր­դա­րա­նա­կան երկ­րորդ՝ «Միաս­նա­կան հայ­րե­նիք» կու­սակ­ցութ­յու­նը, վե­րա­հաս­տա­տե­լով Ազ­գա­յին ժո­ղո­վի, որ­պես միակ լե­գի­տիմ մարմ­նի պա­տաս­խա­նատ­վութ­յու­նը, հայ­տա­րա­րում է, որ ԱԺ չորս քա­ղա­քա­կան ու­ժե­րը դիս­կոմ­ֆորտ են ապ­րում նրա­նից, որ ԱԺ նա­խա­գա­հին ֆոր­մալ ա­ռու­մով օ­րեն­քի ու­ժով փո­խա­րի­նում է «Միաս­նա­կան հայ­րե­նիք» խմբակ­ցութ­յան ներ­կա­յա­ցու­ցիչ Գա­գիկ Բա­ղուն­ցը, ուս­տի մե­դիա­նա­խա­պատ­րաս­տութ­յուն են ի­րա­կա­նաց­նում նրան ցան­կա­լի մե­կով փո­խա­րի­նե­լու հա­մար։ «Միաս­նա­կան հայ­րե­նիք» կու­սակ­ցութ­յան դիր­քո­րո­շումն ան­փո­փոխ է․ ե­թե կա­ռա­վա­րութ­յուն, ա­պա բա­ցա­ռա­պես Ար­ցա­խում, իսկ Ար­ցա­խից դուրս՝ ժո­ղովր­դի կող­մից ընտր­ված Ազ­գա­յին ժո­ղո­վի, տե­ղա­կան ինք­նա­կա­ռա­վար­ման մար­մին­նե­րի և հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պութ­յուն­նե­րի կող­մից ընտր­ված մար­մին՝ Ար­ցա­խի ժո­ղովր­դի վե­րա­դար­ձի կամ վե­րաբ­նա­կեց­ման հար­ցե­րով զբաղ­վե­լու գոր­ծա­ռույ­թով»։ Այ­սինքն` ցան­կա­ցած գնով թույլ չտալ Ար­ցա­խի վտա­րան­դի կա­ռա­վա­րութ­յան ձևա­վո­րում, դրա­նով բա­վա­րա­րե­լով Նի­կո­լի և Ա­լի­ևի բաղ­ձան­քը:

«ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԽԱՉՄԵՐՈՒԿԸ»` ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԻ ՎՐԱ ԽԱՉ ՔԱՇԵԼՈՒ ՄԻՋՈՑ

Իսկ քաղ­բան­տարկ­յալ Ար­մեն Ա­շոտ­յա­նը կա­պի­տուլ­յա­ցիա­յի տա­րե­լի­ցին հեր­թա­կան բան­տա­յին հոդ­վածն է գրել` մատ­նան­շե­լով, որ հեր­թա­կան նո­յեմ­բե­րի 9–ը ա­ռիթ է ստեղ­ծում վեր­լու­ծե­լու 44–օր­յա պա­տե­րազ­մի ա­վարտն ար­ձա­նագ­րող փաս­տաթղ­թի ազ­դե­ցութ­յունն ու հետ­ևանք­նե­րը մեզ վրա: ՀՀԿ փոխ­նա­խա­գահն ար­ձա­նագ­րեց. «Ինչ­պես տես­նում ենք, նո­յեմ­բե­րի 9–ի հայ­տա­րա­րութ­յամբ հայ­կա­կան կող­մե­րի հա­մար առ­կա ե­զա­կի շա­հե­կան հնա­րա­վո­րութ­յուն­նե­րը հօդս ցնդե­ցին ոչ թե ընդ­դի­մութ­յան, այլ Նի­կոլ Փա­շին­յա­նի պատ­ճա­ռով:

Արդ­յուն­քում, Ադր­բե­ջա­նը մաք­սի­մալ քա­մեց այս ե­ռա­կողմ հայ­տա­րա­րութ­յունն իր օգ­տին՝ լկտիա­բար խախ­տե­լով դրա դրույթ­նե­րը: Հա­յաս­տա­նի իշ­խող վար­չա­խումբն ան­ցավ Ար­ցա­խը հանձ­նե­լու երկ­րորդ՝ հետ­պա­տե­րազմ­յան փու­լին և ձեռ­քե­րը լվաց ե­ռա­կող­մից՝ հա­նուն արևմտ­յան գեո­պո­լի­տիկ կա­զի­նո­նե­րում ի­րենց դրած դրույ­քի: Իսկ Ռու­սաս­տա­նը «գլուխս խառն է», «Նի­կոլն է մե­ղա­վոր», «հա­յից ա­վե­լի հայ չենք լի­նե­լու» մո­տե­ցում­նե­րով՝ Հա­րա­վա­յին Կով­կա­սի և գ­լո­բալ դա­սա­վո­րութ­յուն­նե­րում, բնա­կա­նա­բար, հե­տապն­դում է բա­ցա­ռա­պես սե­փա­կան շա­հե­րը:

­Նի­կո­լի իշ­խա­նութ­յան, Ռու­սաս­տա­նի և Ադր­բե­ջա­նի շա­հե­րի հա­մար վճա­րեց հայ ժո­ղո­վուր­դը:

«­Խա­ղա­ղութ­յան խաչ­մե­րու­կի» հատ­վող ճա­նա­պարհ­նե­րին կրկին խաչ­վե­լու է հա­յի ազ­գա­յին շահն ու ար­ժա­նա­պատ­վութ­յու­նը, ե­թե Փա­շին­յա­նի ան­փա­ռու­նակ իշ­խա­նութ­յու­նը մեր ժո­ղովր­դի հա­վա­քա­կան կամ­քով չա­վարտ­վի: Ուս­տի 2021թ. հու­նի­սի 21–ն­ ա­վե­լի խայ­տա­ռակ օր է մեր պատ­մութ­յան մեջ, քան ան­գամ 2020թ. նո­յեմ­բե­րի 9–ը»:

Իսկ Փա­շին­յա­նի իշ­խա­նութ­յունն ա­վար­տե­լու մե­խա­նիզ­մը ներ­կա­յաց­րեց ԱԺ «Պատիվ ու­նեմ» խմբակ­ցութ­յան ղե­կա­վար Հայկ Մա­մի­ջան­յա­նը: Նա լրագ­րող­նե­րի հետ ճե­պազ­րույ­ցում ընդգ­ծեց, որ նո­յեմ­բե­րի 9–ը յու­րա­քանչ­յուր հա­յի հա­մար ցա­վի, չսպիա­ցած վեր­քի օր է։ Պատ­գա­մա­վո­րի հա­մոզ­մամբ՝ այն վայրկ­յա­նին, երբ այդ ցա­վը վե­րա­փոխ­վի ցաս­ման, բո­լո­ր խնդիր­նե­րի լու­ծու­մը՝ թե՛ ներ­քին, թե՛ ար­տա­քին ինք­նին կստաց­վի։

Այ­սինքն, հիմ­նախն­դիրն է հնա­րա­վո­րինս շուտ այդ ցա­սու­մը հա­սու­նաց­նելը: Եվ այդ կար­ևոր գոր­ծին իր նա­պաս­տը բե­րեց ՀՀԿ ԵԿ «Լուռ եր­թը» Սբ. Ան­նա ե­կե­ղե­ցուց դե­պի ԱԺ: Ե­րի­տա­սարդ հան­րա­պե­տա­կան­նե­րը կրում էին պաս­տառ­ներ, ո­րոնց վրա էին Ար­ցա­խի այն բնա­կա­վայ­րե­րի ա­նուն­նե­րը, որ դաջ­ված են ցան­կա­ցած ի­րա­կան հա­յի սրտին: Վեր­ջում պաս­տառ­նե­րը փակց­վե­ցին ԱԺ պարս­պին: Ակ­ցիան տպա­վո­րիչ էր, այն լայ­նո­րեն լու­սա­բան­վել է նաև բազ­մա­թիվ Տե­լեգ­րամ ա­լիք­նե­րում, և­ ե­ղան հետ­ևորդ­նե­րի հար­ցադ­րում­նե­րը` իսկ ո՞ւր են ՀՅԴ–ն և «Հա­յաս­տան» դա­շին­քը... Բայց կար­ծում ենք, որ նրանք էլ ի­րենց ներդ­րումն ու­նեն ցաս­ման «9–րդ­ ա­լի­քը» հա­սու­նաց­նե­լու գոր­ծում:

Իսկ խան­գա­րո­ղը «նոր նոր­մալն» է, երբ պղծութ­յան հետ հա­մա­կերպ­վում են, հա­մա­կերպ­ման կար­ևո­րա­գույն օ­ղակն է «խա­ղա­ղութ­յան կու­սակ­ցութ­յուն» կո­չեց­յալը: «Խա­ղա­ղութ­յան կու­սակ­ցութ­յան» ի­դեա­յի միակ վայ­րը պատ­մութ­յան աղ­բա­մանն է: Ե­թե հա­յե­րը ցան­կա­նում են ի­րենց հո­ղի վրա ապ­րել, ար­ժա­նա­պատ­վութ­յուն ու­նե­նալ և հաղ­թել, պետք է «պա­տե­րազ­մի կու­սակ­ցութ­յուն» ստեղ­ծեն ու գնան Ար­ցա­խի հետ­ևից: Իսկ որ շատ մոտ ա­պա­գա­յում Ս­տե­փա­նա­կեր­տում մենք սալ­յուտ ենք խփե­լու, որ­ևէ կերպ չկաս­կա­ծեք»,– գ­րում է @­Կանչ Տե­լեգ­րամ ա­լի­քը: Հե­ռու չգնանք` 20 տա­րին, երբ իշ­խա­նութ­յան էր ԼՏՊ­–ի ա­սած «պա­տե­րազ­մի կու­սակ­ցութ­յու­նը», մենք ու­նե­ցանք ի­րա­կան, հաղ­թա­կան և­ ար­ժա­նա­պա­տիվ խա­ղա­ղութ­յուն: Եվ ա­մեն ինչ գնաց դե­պի ա­ղետ, երբ ի դեմս Նի­կո­լի իշ­խա­նութ­յան բե­րե­ցին «խա­ղա­ղութ­յան», իսկ ի­րա­կա­նում` դա­վա­ճա­նութ­յան և թր­քահ­պա­տա­կութ­յան կու­սակ­ցութ­յա­նը: Այն­պես որ, երբ տես­նում եք, որևև հա­յա­խոս «խա­ղա­ղութ­յու­նից» է խո­սում, ի­մա­ցե՛ք, որ թշնա­մա­կան նենգ քա­րոզ է, ո­րի նպա­տակն է «խա­ղա­ղութ­յան» բրեն­դի տակ նոր ար­հա­վիրք բե­րել Հա­յաս­տա­նի և հա­յե­րի գլխին: Ա­շոտ­յանն ի­րա­վա­ցի է` «Խա­ղա­ղութ­յան խաչ­մե­րու­կի» հատ­վող ճա­նա­պարհ­նե­րին կրկին խաչ­վե­լու է հա­յի ազ­գա­յին շահն ու ար­ժա­նա­պատ­վութ­յու­նը:

­Հա­յե՛ր, «խաչ­յալ» ու­զո՞ւմ եք դառ­նալ ազ­գո­վի` բնա­կա­նա­բար ոչ: Դե շտա­պեք գոր­ծո­ղութ­յամբ բարձ­րա­ձայ­նել այդ Ո՛Չ­–ը:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=269217&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը