Վախեցած է խոսում, հենց սկսում ենք հարցեր տալ թեման փոխում է կամ կապը կտրվում է. Ադրբեջանական գերության երեք ու ձիգ տարիներ
Հանդիպում
44-օրյա պատերազմից հետո, Հադրութի շրջանի Խծաբերդ համայնքը հայկական վերահսկողության տակ էր, սակայն դեկտեմբերի 12-ին Ադրբեջանը հարձակում էր գործել Հին Թաղլար եւ Խծաբերդ համայնքների ուղղությամբ եւ գերեվարել 62 հայ զինծառայողի, որոնք Շիրակի մարզից էին։ Այս ընթացքում 62 գերուց միայն 32-ն է վերադարձվել Հայաստան։
Գերության մեջ գտնվող հայ զինծառայողների հետ հարազատները «Կարմիր Խաչի» միջնորդությամբ 40 օրը մեկ հեռախոսազրույց են ունենում։ Գերիների հարազատները հուսահատ վիճակում են, չգիտեն՝ որ կառույց դիմեն իրենց երեխաներին Բաքվի բանտերից ազատելու համար։
Ադրբեջաբնական դատարանի կողմից վեց տարվա ազատազրկման դատապարտված գերիներից մեկի եղբայրը՝ Արկադի Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում պատմում է.
-Երկու անչափահաս երեխա ունի եղբայրս, փոքրին չի էլ հասցրել տեսնել, գերեւավարվել է Խածաբերդից: Հետո դատապարտվել Ադրբեջանում: Ամսական մի անգամ Կարմիր խաչի միջոցով զանգում է, տեսագրում են ուղարկում մեզ, ուղիղ տեսազանգով թույլ չեն տալիս խոսել: Վախեցած է խոսում, հիմնականում ընտանիքից, երեխաներից է հարցնում, հենց սկսում ենք հարցեր տալ թեման փոխում է կամ կապը կտրվում է: Չգիտենք, երբ ու ինչ ճակատագրով կվերադառա, մեր միակ կապը Կարմիր խաչի հետ է:
https://iravunk.com/sim/?p=269181&l=am/