Կրակոցներ «Էրեբունի ամրոց»-ի մոտ, ևս 2 վիրավոր կա, կասկածյալների մեջ «Վովայի Արշակ»-ի հարազատներն են
ՀասարակությունSHAMSHYAN.com-ի տեղեկություններով ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ նոյեմբերի 4-ին «Աբովյան» բժշկական կենտրոն են դիմել 2 քաղաքացի, ովքեր մասնակցություն են ունեցել հոկտեմբերի 12-ին, Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանում՝ «էրեբունի» թանգարանի հարևանությամբ գործող «Էրեբունի ամրոց» գարեջրատան մոտ տեղի ունեցած վիճաբանություն-ծեծկռտուքի մեջ, որի ժամանակ հնչել են կրակոցներ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քրեական ոստիկանությունում պարզել են, որ այդ անձինք են Կոտայքի մարզի բնակիչներ 34-ամյա Վարդան Ս.-ն և 25-ամյա Նարեկ Գ.-ն: Քրեական ոստիկանությունից տեղեկությունը փոխանցվում է ոստիկանության Կոտայքի բաժին, որտեղից «Աբովյան» բժշկական կենտրոն են մեկնում ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Էդմոնդ Այվազյանի գլխավորությամբ

