Օլիգարխներ, անանուններ, հայտնի ընկերություններ. Փաշինյանի ընտանեկան հիմնադրամների նվիրատուները․ lurer.com

Թեմա

Թափանցիկության ջատագով Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի «Ժպիտների քաղաք» հիմնադրամը ներկայացրել է նախորդ տարվա ընթացքում ստացված նվիրատվությունների ցանկը: Ուշագրավ է, որ այդ ցանկում են հայտնվել ընկերություններ, որոնք այս կամ այն պատճառներով հայտնվել էին մի շարք պետական կառույցների ուշադրության կենտրոնում կամ արտոնություններ էին ստացել կառավարությունից։

Ուշագրավ է, որ նույն թվականին այս ընկերությունը շահել է ՀՀ ոստիկանության կարիքների համար կարճ հաղորդագրություններ /sms/ ծառայությունների ձեռքբերման մրցույթը։

Կառավարության նախորդ տարվա փետրվարի 10-ի նիստում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում մաքսատուրքից ազատելու արտոնություն տվեց «ԴՈՒՍՏՐ ՄԱՐԻԱՆՆԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը: Եվ ահա, տեսնում ենք, որ այս ընկերությունը ևս հայտնվել է նվիրատուների ցանկում։

Նվիրատուների ցանկում է նաև «Լսոֆտ» ՍՊԸ-ն, որի հետ ՀՀ ֆինանսների նախարարությունը ծառայությունների գնման պայմանագիր է կնքել:

 

Նվիրատուների ցանկում է նաև «Ֆինլեքս» ՍՊԸ-ն: ՀՀ ՊԵԿ համալիր հարկային ստուգումների վարչության ստուգումների թիվ 4 բաժնի գլխավոր հարկային տեսուչ Հակոբ Լուլուկյանի ընտանիքի անդամներից մեկն աշխատում է այս ընկերությունում։

 

Անանուն նվիրատվություններ/ Տարբեր նվիրատուների կողմից հիմնադրամին փոխանցվել է ավելի քան 8,558,703.00 դրամ:

 

«Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերությունը, որը պատկանում է նախկին նախարար Լևոն Ալթունյանին, փոխանցել է 2,000,000.00 դրամ։

 

«Ալֆա Ֆարմ» դեղատների ցանցը փոխանցել է 1,000,000.00 դրամ։

 

Ֆինքա ՈՒՎԿ ՓԲԸ-ն փոխանցել է 500,000.00 դրամ

 

Ոչ պակաս նվիրատվություններ է ստացել նաև «Իմ քայլը» հիմնադրամը։

 

Նվիրատուների ցանկում է «Երեխաներ և ապագա» ԲՀ (Մոնակո), որը հանգանակել է 13 317 €։

 

«Իզմիրլյան» հիմնադրամը փոխանցել է 27 000 000 դրամ։

 

«Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ն՝ 10 000 000 դրամ։

 

«ԱՆ-ՆԱՐ» ՍՊԸ-ն՝ 10 000 000 դրամ։

 

25 հազար դոլար է փոխանցել Գաբրիել Չեմբերջյանը։

 

«Յունիքորն Թրեյդ» ՓԲԸ-ն՝ 1 000 000 դրամ, մամուլում այս ընկերությունը կապվում է Գուրգեն Արսենյանի անվան հետ:

 

«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ՝ 2 000 000 դրամ։

 

«ԶՊՄԿ» բարեգործական հիմնադրամը փոխանցել է 30 000 000 դրամ։

 

«Fondation Saint Gregoire L'Illuminateur»-ի կողմից փոխանցվել է 30 000 եվրո։

 

Մոհամադ Մաքքին հիմնադրամին փոխանցել է 50 000 ԱՄՆ դոլար։

 

Լերման Մեսրոպյանը հիմնադրամին փոխանցել է 5000 ԱՄՆ դոլար: Ուշագրավ է, որ այս անուն ազգանունով անձի վերաբերյալ համացանցում առկա է տեղեկություն՝ կապված նրա դեմ հարուցված քրեական գործի հետ: Հասկանալի չէ՝ այս նույն անձի մասին է խոսքը, թե ոչ, սակայն նման անուն ազգանունով այլ անձի համացանցում չգտանք:

 

«Գյումրի-Գարեջուր» ՍՊԸ–ն՝ 250 000 դրամ, ինչպես գիտենք՝ այն պատկանում է Գյումրիի նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի ընտանիքին: Հիշեցնենք, որ վերջինս հանդեպ քրեական գործ է հարուցված:

 

Նաիրե Իգիթյանը հիմնադրամին փոխանցել է 100 000 դրամ: Համացանցում որոնելիս նման անուն ազգանունով ընդամենը մեկ մարդ ենք գտնում, այն է՝ Օշականի բժշկական ամբուլատորիայի աշխատակից Նաիրե Իգիթյանը։

 

Ղևոնդ Էմյանը նվիրաբերել է 5 000 000 դրամ: Նման անուն ազգանունով անձի փնտրտուքը համացանցում որևէ բան չտվեց, գտնվեց միայն մեկ ԱՁ, որը զբաղվում է հրավառության միջոցառումների կազմակերպմամբ:

 

Մանրամասների համար անցեք հղումով․

 

 

 

 

Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում Հետո չասեք չեմ զգուշացրել. Բաբուխանյանը դիմում է ընդդիմադիր ուժերին ՈՒՂԻՂ․ Նախընտրական անակնկալները դեռ առջեւում են․ Հայկ Բաբուխանյան 2026թ. ապրիլի 20-ին անցկացվելու է ՍԻՄ կուսակցության համագումարը ՍԻՄ կուսակցությունը ցավակցական ուղերձ է հղել Զորի Բալայանի մահվան կապակցությամբ Ուղիղ. Ինչ է սպասվում Նիկոլին Մոսկվայի այցից հետո. Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցության XXVIII համագումար Այսօր քաղաքական դաշտում կա ընդամենը երկու առաջարկ. մեկը՝ նիկոլական, մյուսը՝ մերը. Բաբուխանյան Իրանի դեմ ցամաքային գործողություն է սպասվում Ադրբեջանի տարածքից. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Արդյոք Ադրբեջանից հետո` պատերազմը գալու է Հայաստան. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ ՈՒՂԻՂ․ Ինչ է նշանակում Աննա Հակոբյանի բաժանվելը. Հայկ Բաբուխանյան 5 ՏԱՐԻ՝ պաշտպանելով հայ ժողովրդի շահերը Չի թողնելու Ռուսաստանը, որպեսզի Թուրքիան Հայաստանից սարքի իր ֆորպոստը ՈՒՂԻՂ. Նիկոլի սենսացիոն բացահայտումը Ազգային ժողովում. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ