Արսեն Զախարյանը և Կովալենկոն չեն հրավիրվել Ռուսաստանի հավաքական
Սպորտ
Ռուսաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը հրապարակել է ֆուտբոլիստների ցանկը, որոնք կմասնակցեն նոյեմբերի 13-ին մեկնարկող մարզական հավաքին։
Ազգային թիմ հրավիրված 29 ֆուտբոլիստների շարքում չեն ընդգրկվել իսպանական «Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը և Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» ֆուտբոլիստ Ալեքսանդր Կովալենկոն։ Հայ ֆուտբոլիստները բաց էին թողել նաև հոկտեմբերին կայացած հավաքն ու Քենիայի հավաքականի դեմ ընկերական հանդիպումը։
Ռուսաստանի հավաքականը նոյեմբերի 20-ին ընկերական խաղում ուժերը չափելու է Կուբայի հետ։
https://iravunk.com/sim/?p=269144&l=am/