«13 ՄԵԴԱԼ ԵՆՔ ՆՎԱՃԵԼ, ՇԱՏ ԼԱՎ ԱՐԴՅՈՒՆՔ Է». ԱՇԽԱՐՀԻ, ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ ՆԱՐԵԿ ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆ
ՍպորտՊորտուգալիայում կայացած Ավանդական կարատեի Եվրոպայի 35-րդ առաջնության ժամանակ, արծաթե ու բրոնզե մեդալ է նվաճել, Աշխարհի, Եվրոպայի չեմպիոն, միջազգային կարգի սպորտի վարպետ, Սև գոտի 4-րդ Դան ՆԱՐԵԿ ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆԸ։
Iravunk. com -ի հետ բացառիկ զրույցում Նարեկը այսպես մեկնաբանեց մրցաշարն ու իր մրցելույթը. «Շատ լավ էր կազմակերպված մրցաշարը, բարձր մակարդակով ։ Մասնակցում էին շատ ուժեղ 14 պետությունների ավելի քան 300 մարզիկներ։ Մեր թիմը ևս բավականին ուժեղ էր, 13 մեդալ ենք նվաճել ընդհանուր, շատ լավ արդյունք է, թեև թիմային 5-րդ տեղն ենք գրավել։ Ես թիմային կատա ձևով արծաթե, իսկ անհատական կատա ձևով բրոնզե մեդալ եմ նվաճել։ Շատ շնորհակալ ենք, որ մշտապես ուշադրության կենտրոնում եք պահում մեզ ու լուսաբանում մեր նվաճումները, անխափան գործունեություն Ձեր թերթին»։
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

