Խաչմերուկներում սովորաբար կանգնում են անբարո կանայք. Եսայան

Տեսանյութեր

«Իրավունք TV»-ի տաղավարում անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի առաջ քաշած «խաղաղության խաչմերուկ» կոնցեպտին` ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԸ նշեց, որ դրա հետ կապված շատ տխուր մտորումներ ունի:

— Անկեղծ ասած, ամբողջ աշխարհում` ե՛ւ եվրոպական, ե՛ւ ամերիկյան երկրներում, ե՛ւ նաեւ Հայաստանում խաչմերուկներում սովորաբար կանգնում են անբարո կանայք, անբարո «գունավորները»: Առնվազն զարմանալի է ու զայրացնող, որ Հայաստանի այսօրվա իշխանությունը փորձում է մեր երկիրը դարձնել խաչմերուկ: Սա լինելու է մեր պետության ոչնչացման վերջին կետը: Դրանց հաստագլուխ ուղեղներին այդպես էլ հասու չեղավ, որ Հայաստանը եւ Արցախը հանրապետություններ են, պետականություն են, եւ չի կարող որեւէ պետություն լինել խաչմերուկ: Պետությունը պետք է լինի տեր ու տիրական իր հողին, իր սահմաններին, հարեւանների հետ հարաբերություններում, այլ ոչ թե լինի խաչմերուկ: Այս իշխանությունն իր անբարո բարքերով ու հակահայ քայլերով զավթելով իշխանությունը Հայաստանում` այսօր տանում է կործանման մի ամբողջ կայացած պետություն, որը 30 տարի շարունակ բոլոր իշխանությունների ժամանակ տաժանակիր եւ դժվարին փորձություններով անցնելով, լինելով շրջապատված այս հարեւաններով` շատ կարեւոր տարածաշրջանում մնացել է կանգնուն եւ արժանապատիվ: Ու այսօր մի ամբողջ պետություն սրանք սարքում են խաչմերո՞ւկ: «Խաչմերուկ» բառի մեջ նաեւ «խաչ» բառը կա, եւ ես հույս ունեմ, որ Աստծո եւ խաչի զորությամբ մենք կկարողանանք այս սատանայական իշխանությանը դուրս մղել մեր երկրից: Եվ սա ընդգծված հավատացյալի էմոցիոնալ ու ռոմանտիկ խոսք մի դիտեք, երբեք չեմ եղել ընդգծված հավատացյալ, բայց ես անընդհատ մտածում եմ այն մասին, որ երբ ժողովուրդը դարեր առաջ Քրիստոսին խաչել եւ Բարաբային ազատել է, լուրջ իմաստ ունի: Այսօր մենք այդ նույն երկմտության առաջ ենք եւ մեր ժողովուրդն ինքը պետք է որոշի` Քրիստոսին ազատել, թե խաչել կրկին:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.–Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում.

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում