Լավ, հասկացանք, բայց նայեք` ով է այդ բռնության կոչ անողը. Նազարյան

Ներքաղաքական

Իշխանությունը շարունակում է աջ ու ձախ կալանավորել ընդդիմադիր հանրային գործիչներին` նրանց վերագրելով, թե ինչ-որ ժամանակ իրենց խոսքում «բռնության կոչեր» են հնչեցրել: Անդրադառնալով վերոնշյալին` ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր ԳԵՂԱՄ ՆԱԶԱՐՅԱՆԸ շեշտում է` այստեղ կա ուղղակի կեղծ պնդում:

— Իրենց փաստարկն այն է, թե մարդը բռնության եւ հեղաշրջման կոչ է անում, ես էլ ասում եմ` լավ, հասկացանք, բայց նայեք` ով է այդ բռնության կոչ անողը: Տաթեւիկ Վիրաբյա՞նը (44-օրյա պատերազմում զոհված Գեւորգ Վիրաբյանի քույրը, որը երկու անչափահաս երեխաների մայր է): Հիշո՞ւմ եք` ինչ իրավիճակ էր, մի ամբողջ Արցախ էինք կորցնում, մի ամբողջ Արցախ էր փլուզվում, այդ պահին իրականում, եթե մենք մի քիչ ավելի առողջ հասարակություն լինեինք, մեկ միլիոն այդպիսի գրառում կլիներ, մարդու սիրտը չպայթելու համար` ինչ ասես այդ պահին կարող էր ասել, կարող էր գրել: Իշխանությունը պետք է հաշվի առնի, թե ինչ իրավիճակ էր, ինչ հուզական փուլ էր եւ ըստ այդմ որոշում կայացնի: Նույնը վերաբերում է Ավետիք Իշխանյանին: Իրավապաշտպանի դեմ քրեական գործ են հարուցում, որովհետեւ նա բռնության կոչ է արել: Եթե ահաբեկչական ինչ-որ խմբակ դիմակ հագած կոչ անի, թե սա ենք անելու, նա ենք անելու, ուրիշ հարց է, բայց երբ մանկավարժը, երկու երեխաների մայրը հուզված ինչ-որ բան է գրում, այլ դեպք է: ԱԱԾ-ն, պետությունը պետք է հասկանա, որ Տաթեւիկ Վիրաբյանը, որքան էլ ցանկություն ունենա, ինքը բռնություններ չի կարող ո՛չ կազմակերպել, ո՛չ էլ իրականացնել:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում