Ու՞մ է հաղթել Ալիևը, որ «հաղթանակի» զորահանդես է անում հայկական Ստեփանակերտում. Արտակ Զաքարյան

Հրապարակախոսություն
Ու՞մ է հաղթել Ալիևը, որ «հաղթանակի» զորահանդես է անում հայկական Ստեփանակերտում:
Հայաստանի՞ն,
• որի ԶՈւ ստորաբաժանումների կեսից ավելին չեն մտցվել 44-օրյա պատերազմի ակտիվ ռազմական գործողությունների մեջ:
• որի թավշյա կառավարությունն միտումնավոր չի իրականացրել ռազմական դրությանը հարիր պատշաճ կառավարում և անհրաժեշտ գործողություններ:
• որի վարչապետն իր ստորագրությամբ ավելի շատ տարածքներ է նվեր տվել, քան 44 օրում ուժասպառ եղած ադրբեջանական բանակն է զավթել:
• որի վարչապետը միանձնյա ճանաչել է Արցախն Ադրբեջանի կազմում և այլն:
Ու՞մ է հաղթել Ադրբեջանը, չճանաչված Արցախի՞ն,
• որի պաշտպանական բնագծերը Թուրքիայի, Ուկրաինայի, Պակիստանի, Իսրայելի ու վարձկան-ահաբեկիչների ակտիվ աջակցությամբ, տաս օր շարունակ չէր կարողանում ճեղքել:
• որի փորձառու հրամանատարների մեծ մասին Նիկոլը հեռացրել էր զինվորական պաշտոններից կամ մեղադրանքներ էր առաջադրել:
• որն ինը ամիս շարունակ բլոկադայի և սովի էր մատնվել:
Ու՞մ է հաղթել Ադրբեջանը, ռուսական խաղաղապահների՞ն, որոնք գնացին Արցախ, որպեսզի արցախցիները մնան, բայց ստացվեց այնպես, որ իրենք մնացին իսկ արցախցիները` գնացին:
Իրականում, ու՞մ է հաղթել Ալիևը:
Ոչ մի հաղթանակ էլ նա չի կերտել ու չէր կարող կերտելու: Ադրբեջանցի ասկյարը չի կարող արդար մարտում հաղթել հայ զինվորին:
Իր այսօրվա ստեփանակերտյան «զորահանդեսի» համար Ալիևը պարտական է Նիկոլ Փաշինյանին, Թուրքիային, Եվրոպային, Ռուսաստանին, ԱՄՆ-ին, աշխարհաքաղաքական իրավիճակին, նաև նավթին ու գազին: Նույնիսկ ՌԴ նախագահն ուղիղ հասկացրեց, որ եթե չլիներ Նիկոլ Փաշնյանի Պրահայի հայտարարությունը, ապա Իլհամ Ալիևը Ստեփանակերտին կնայեր լավագույն դեպքում Շուշիի հեռավորությունից: Գուցե հետագայում դա էլ չկարողանար անել:
Կարծում եմ Իլհամ Ալիևը լավ գիտակցում է իր ֆեյք հաղթանակի ծանր գինը, որը դեռ պետք է վճարի: Օդից ընկած «հաղթանակը» մի օր էլ կարող է հօդս ցնդել: Նիկոլը հավերժ չէ, ոչ էլ բարեկամներն են հավերժ: Նավթն ու գազն էլ տեխնոլոգիական արագ@ զարգացմանը զուգահեռ կկորցնի իրենց քաղաքական նշանակությունը: Հետևաբար Ալիևը շտապում է օգտվել Նիկոլի կառավարությունից, և իր ազդեցության տակ վերցնել նաև Հայաստանի տարածաշրջանային պոտենցիալը, ճանապարհները, ջրային և հանքահումքային ռեսուրեսները, վերահսկող բարձունքները, ինչպես նաև Հայաստանի ժողովրդագրական պատկերը լրացնել ադրբեջանցիներով:
Չափազանց ծանր գին վճարեց հայ ժողովուրդը` Նիկոլ Փաշինյան «ունենալու» համար (դեբիլոիդներն ու նիկոլիզմից «գոհ» մարդակերպ կենդանիները երբեք չեն հասկանա այդ գինը): Ահռելի ծանր գին:
Ապագայում Ադրբեջանը ևս շատ ծանր է վճարելու իր ալիևյան պյուռոսյան «հաղթանակի» համար: Այնտեղ առայժմ էյֆորիա է ու «հաղթանակի» զորահանդես: Հայաստանում էլ դավաճանության հաղթարշավ է` ընդդիմադիրների դատերով, ձերբակալություններով ու քաղաքական ճնշումներով:
Այնուամենայնիվ, Ալիևի և Փաշինյանի իշխանությունների գլխին շարունակվում են կուտակվել սև ամպերը` թանձր ու կայծակնաբեր: Կյանքը պայքար է, որտեղ հաղթում են դիմացկուններն ու իմաստունները:
Չի բացառվում, որ Լևոն Տեր Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի օրինակով, մեկ այլ հայ ղեկավար Ստեփանակերտում կրկին հաղթանակի զորահանդես կկազմակերպի:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում