ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

«­Բու­հե­րում ար­ցախ­ցի­նե­րի նկատ­մամբ խտրա­կան վե­րա­բեր­մուն­քի մա­սին մտա­հո­գիչ ա­հա­զան­գեր եմ ստա­նում բռնի տե­ղա­հան­ված մեր ե­րի­տա­սարդ հայ­րե­նա­կից­նե­րից»,–­ ա­հա այս­պի­սի զար­մա­նա­լի և նող­կա­լի եր­ևույ­թի մա­սին ա­հա­զան­գում է ԱԺ մար­դու ի­րա­վունք­նե­րի պաշտ­պա­նութ­յան և հան­րա­յին հար­ցե­րի մշտա­կան հանձ­նա­ժո­ղո­վի՝ ա­պօ­րի­նա­բար լիա­զո­րութ­յուն­նե­րը դա­դա­րեց­ված նա­խա­գահ, ան­կու­սակ­ցա­կան պատ­գա­մա­վոր ԹԱ­ԳՈՒ­ՀԻ ԹՈՎ­ՄԱ­Ս­ՅԱ­ՆԸ։ Պատ­գա­մա­վո­րը նաև զգու­շաց­նում է. «Այս առն­չութ­յամբ ԵՊՀ ռեկ­տոր Հով­հան­նես Հով­հան­նիս­յա­նի հետ խո­սե­ցի ա­ռանց այդ էլ զգա­յուն մեր հայ­րե­նա­կից­նե­րի նկատ­մամբ ա­վե­լորդ հո­գե­բա­նա­կան ճնշում չգոր­ծադ­րե­լու և հան­րութ­յան մեջ չմե­կու­սաց­նե­լու հրա­մա­յա­կա­նի մա­սին։ Պայ­մա­նա­վոր­վե­ցինք, որ վեր­ջինս խստո­րեն պա­հան­ջի դա­սա­խո­սա­կան կազ­մից ար­ցախ­ցի ե­րի­տա­սարդ­նե­րի հան­դեպ լի­նել հար­գա­լից, ընդգ­ծել, որ նրանք ար­ժա­նի են ի­րենց հայ­րե­նա­կից­նե­րի կող­մից հա­վա­սար վե­րա­բեր­մուն­քի։ Ա­մե­նօր­յա ռե­ժի­մով հետ­ևո­ղա­կան եմ լի­նե­լու ոչ միայն ԵՊՀ­–ում, այլև ՀՀ բո­լոր բու­հե­րում նմա­նա­տիպ խնդիր­նե­րի բարձ­րա­ձայն­մա­նը և կար­գա­վոր­մա­նը։ Կր­թա­կան հաս­տա­տութ­յանն ան­հա­րիր այս դրևոր­ման կրկնութ­յան դեպ­քում հան­րայ­նաց­նե­լու եմ ան­թույ­լատ­րե­լի վար­քա­գիծ ցու­ցա­բե­րած դա­սա­խոս­նե­րի ա­նուն­–ազ­գա­նուն­նե­րը»։ Իսկ մի­գու­ցե ճիշտ կլի­ներ հենց այդ տա­կանք­նե­րի ա­նուն­նե­րը հրա­պա­րա­կե­լո՞ւց:

Իսկ ԱԺ «Պա­տիվ ու­նեմ» խմբակ­ցութ­յան ղե­կա­վար ՀԱՅԿ ՄԱ­ՄԻ­ՋԱ­Ն­ՅԱ­ՆԸ խո­սել է հա­սա­րա­կա­կան–­քա­ղա­քա­կան գոր­ծիչ­նե­րի, ար­ցախ­ցի ե­րի­տա­սարդ­նե­րի ձեր­բա­կա­լութ­յուն­նե­րին ու կա­լա­նա­վոր­ման դեպ­քե­րի մա­սին` ար­ձա­նագ­րե­լով զար­մա­նա­լի և­ ա­մո­թա­լի ի­րո­ղութ­յուն. «Այդ շղթան իր մեջ նե­րա­ռում է 50 քաղ­բան­տարկ­յալ, այդ­պի­սի թիվ եր­բեք չի ե­ղել։ Ընդ ո­րում` մի­ջազ­գա­յին կա­ռույց­նե­րը՝ ԵԺԿ–ն և­ այլն, հստակ ֆիք­սում են, որ ՀՀ­–ում կան քաղ­բան­տարկ­յալ­ներ։ Սա միայն մեր խո­սույ­թը չէ, սա աշ­խար­հի խո­սույթն է»,–­ ա­սել է նա։ Մա­մի­ջան­յա­նի խոս­քով՝ այս ի­րա­վի­ճա­կը կա­վարտ­վի, երբ հե­ռաց­վի Փա­շին­յա­նի իշ­խա­նութ­յու­նը։ «Իշ­խա­նութ­յուն­նե­րին թվում է՝ ի­րենք ա­վե­լի ու­ժեղ են, իսկ հայ­րե­նա­սեր­նե­րը՝ ա­վե­լի թույլ։ Ի­րենք չա­րա­չար սխալ­վում են, ու այդ գի­տակ­ցու­մը իշ­խա­նութ­յան հա­մար շատ ծանր ու թանկ է լի­նե­լու»,–­ ա­սել է պատ­գա­մա­վո­րը։ Եվ ի­րոք, «մեր դեմ խաղ չկա» ա­սող­նե­րը սո­վո­րա­բար շատ վատ վեր­ջա­բան են ու­նե­նում, կյան­քի օ­րենքն է այդ­պի­սին, որ մի օր «խի­յա­րը թարս է բուս­նում»:

Իսկ քաղ­բան­տարկ­յալ­նե­րի թե­ման եզ­րա­փա­կենք մեծն ԳԱ­ՐԵ­ԳԻՆ ՆԺԴԵ­ՀԻ խոս­քով, որ գրվել է 1907 թվա­կա­նին, սա­կայն զար­մա­նա­լիո­րեն կար­ծես հենց այ­սօր աս­ված լի­նի. «...­Բան­տար­կեալ­նե՜­րը… Ով­քե՞ր են այդ բան­տո­ւած ո­գի­նե­րը: Ե­թէ այդ հար­ցը ա­ռա­ջար­կենք Ճեր­մակ Ցա­րին կամ Կար­միր Սուլ­թա­նին, նրանք «ա­ւա­զակ» եւ «մար­դաս­պան» ա­նուն­նե­րով կը մկրտեն նրանց: Ա­յո՛, նրանք, բան­տար­կեալ­նե­րը, Ա­զա­տու­թեան ա­ւա­զակ­ներն են, ո­րոնք ու­զե­ցին Ա­զա­տու­թիւն եւ Ար­դա­րու­թիւն գո­ղա­նալ ի­րենց հրա­տանջ Ազ­գի հա­մար: Ն­րանք յանդգ­նե­ցան փշրել Հա­յու ձեռքն ու ոտ­քը կաշ­կան­դող բռնու­թեան շղթա­նե­րը: Ն­րանք, Հա­յու ա­զա­տու­թեան աս­պետ­նե­րը, ցոյց տո­ւե­ցին բռնա­կալ­նե­րին, թէ Հա­յը այ­լեւս ար­ցուն­քի գե­տեր չէ թա­փում, այլ՝ բո­ղո­քում է, ո­րի ձայ­նից դո­ղում են տի­րան­նե­րը ի­րանց շի­րիմ­նե­րի խոր­քե­րում, ցոյց տո­ւե­ցին, թէ Հա­յը այ­լեւս չէ բա­խում, այլ՝ փշրում է Ա­զա­տու­թեան դար­պաս­նե­րը»: Հենց նրանք ի­րա­վունք ու­նեն երկ­րոր­դե­լու մեծն զո­րա­վա­րին. «Թող հետ­ևի ինձ նա, ով դեռ չի մե­ռել բա­րո­յա­պես...»: Իսկ ա­վաղ, բա­րո­յա­պես մե­ռած­նե­րի պա­կաս այ­սօր չկա:

Զարմացած է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում