ԿՐՏՍԵՐ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՄՈՒՏՔ Է ԳՈՐԾՈՒՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏ

Վերլուծություն

­Պարզ­վում է, «Նոր Հա­յաս­տա­նում» քաղ­բան­տարկ­յալ­նե­րի քա­նա­կը պետք է «կոնս­տանտ» լի­նի` մո­տա­վո­րա­պես 50+, և­ այդ տրա­մա­բա­նութ­յամբ Լ­ևոն Քո­չար­յա­նը հենց որ ի­րա­վուն­քի ու­ժով ա­զատ­վեց, տեղ­նու­տե­ղը կա­լա­նա­վո­րե­ցին նախ­կին պատ­գա­մա­վոր Ա­րա­գած Ա­խո­յա­նին` «բռնութ­յան կո­չե­րի» կա­մա­յա­կան հոդ­վա­ծով: Եր­ևի, Փա­շին­յա­նի դրսի խորհ­դա­տու­նե­րը ա­սել են, որ պի­տի վա­խի մթնո­լորտ ստեղ­ծի, ու բան­տարկ­ված ընդ­դի­մա­դիր­նե­րը չպի­տի պա­կա­սեն: Բայց արդ­յո՞ք «դուր­սը` քա­հա­նա, ներ­սը` սա­տա­նա» խա­ղա­ցող վար­չա­պե­տը կա­րող է վախ ներշն­չել ընդ­դի­մա­դիր­նե­րին, ինչ­քան էլ ըն­դօ­րի­նա­կի 1920–կան­նե­րի «հայ» բոլշ­ևիկ­նե­րին:

«ԿԱՌԼՈ ՀԱՅՐԻԿԻ» ՊԵՍ ԿԿԵՐՏԻ՞ ՔԱՂԳՈՐԾԻՉ

Լ­ևոն Քո­չար­յա­նը բան­տը լքե­լուց հե­տո խոս­տո­վա­նեց, որ իր հա­մար ինչ­–որ չա­փով ա­նա­կն­կալ էր պատ­գա­մա­վո­րա­կան ման­դա­տով օժտ­վե­լը: Դա հաս­կա­նա­լի է` մինչ այդ նա ե­ղել է հա­ջո­ղակ մար­զիկ, քա­ղա­քա­ցիա­կան ակ­տի­վիստ, նաև բո­ղո­քի ցույ­ցեր է ա­ռաջ­նոր­դել, սա­կայն հրա­պա­րա­կա­յին քա­ղա­քա­կան ե­լույթ­ներ չի ու­նե­ցել: Եվ դառ­նա­լով ԱԺ պատ­գա­մա­վոր` միան­գա­մից ստա­նում է քա­ղա­քա­կան գործ­չի վե­րած­վե­լու պար­տա­վո­րութ­յուն: Ընդ ո­րում, բա­վա­կա­նին ա­րագ` Քո­չար­յան ազ­գա­նու­նը պար­տա­վո­րեց­նող է:

Ան­շուշտ, դա հեշտ գործ չէ, սա­կայն այն­պես չէ, որ Ազ­գա­յին ժո­ղո­վում Լ­ևո­նը պետք է սո­վո­րի բա­ցա­ռա­պես սե­փա­կան փոր­ձով: Նա տանն ու­նի ու­սու­ցիչ և խորհր­դա­տու` ի դեմս 1988–ից քա­ղա­քա­կա­նութ­յան մեջ եփ­վող Ար­ցա­խի ա­ռա­ջին և ՀՀ երկ­րորդ նա­խա­գահ Ռո­բերտ Քո­չար­յա­նի: Ան­շուշտ, Ռո­բերտ Սեդ­րա­կի­չը կա­րող է նրա­նից կեր­տել քա­ղա­քա­կան գոր­ծիչ, ինչ­պես հայտ­նի հե­քիա­թի Կառ­լո հայ­րի­կը կեր­տում էր Բու­րա­տի­նո­յին, միայն թե Լ­ևոնն ըն­դու­նակ ա­շա­կերտ լի­նի: Դա պետք է նաև ՀՀ երկ­րորդ նա­խա­գա­հին, քա­նի որ սերն­դա­փո­խութ­յան խնդիր ու­նի, ինչ­քան էլ լավ մար­զա­վի­ճա­կում լի­նի: Խոս­տո­վա­նենք, որ քա­ղա­քա­կան սերն­դա­փո­խութ­յան գոր­ծում Անդ­րա­նիկ Թ­ևան­յանն այն­քան էլ հա­ջող կադր չէր, այլ կադ­րե­րի տե­սա­կե­տից էլ Ռո­բերտ Քո­չար­յանն ա­ռանձ­նա­պես հա­րուստ չէ, մա­նա­վանդ որ սե­փա­կան կու­սակ­ցութ­յուն ու ա­ռա­վելևս սե­փա­կան քա­ղա­քա­կան դպրոց չու­նի: ՀՅԴ–ն թեև ա­վան­դա­կան մտեր­մութ­յուն ու­նի ՀՀ երկ­րորդ նա­խա­գա­հի հետ, սա­կայն Ռո­բերտ Քո­չար­յա­նը դաշ­նակ­ցա­կան չէ, ու խո­շոր հաշ­վով չի կա­րող վե­րահս­կել ՀՅԴ–ն:

­Հետ­ևա­բար, ՀՀ երկ­րորդ նա­խա­գա­հի հա­մար լա­վա­գույն տար­բե­րա­կը իր որ­դի Լ­ևո­նին քա­ղա­քա­կան գոր­ծիչ դարձ­նելն է: Դա ի­հար­կե ռիս­կա­յին քայլ է, քան­զի որ­դու ձա­խո­ղում­ներն ինք­նա­բե­րա­բար հա­մար­վե­լու են հոր ձա­խո­ղում­ներ: Բայց ճիշտ է և հա­կա­ռա­կը` որ­դու հա­ջո­ղութ­յուն­ներն ան­մի­ջա­պես դառ­նա­լու են Ռո­բերտ Քո­չար­յա­նի հա­ջո­ղութ­յուն­ները: Սա­կայն ե­րի­տա­սարդ պատ­գա­մա­վո­րին ԱԺ­–ում նաև փոր­ձութ­յուն­ներ են սպաս­վում:

­Նախ` իր պատ­գա­մա­վո­րութ­յան ճա­նա­պար­հը հար­թե­լու հա­մար ման­դա­տից հրա­ժար­վե­ցին կեն­սագ­րութ­յուն ու­նե­ցող մար­դիկ, և դա պար­տա­վո­րեց­նող է: Ճիշտ է, դա ար­վել է նաև թի­մա­յին հա­մե­րաշ­խութ­յու­նից դրդված` ֆի­զի­կա­կան ա­զա­տութ­յունն ա­պա­հո­վե­լու նկա­տա­ռու­մով, սա­կայն հի­մա դա ար­դեն կա­ևոր չէ: Լ­ևոն Քո­չար­յա­նի հա­մար շատ կար­ևոր է խորհր­դա­րա­նա­կան վար­քագ­ծի մո­դե­լի ընտ­րութ­յու­նը, և «Հա­յաս­տան» խմբակ­ցութ­յան վար­քագ­ծա­յին մո­դե­լը դժվար է հա­մա­րել լա­վա­գույ­նը: Վճ­ռո­րոշ է նաև ՔՊ­–ի լպիրշ վեր­նա­խա­վից ճիշտ դիս­տան­ցա­վոր­վե­լը, որ­պես­զի նրանց մտքով իսկ չանց­նի վար­վել այն­պես, ինչ­պես մինչև հի­մա վար­վում են «Հա­յաս­տան» դա­շին­քի պատ­գա­մա­վոր­նե­րի հետ: Նաև պրո­ֆե­սիո­նալ մա­նի­պուլ­յա­տոր Փա­շին­յա­նի­ հետ վար­վե­լու կա­նոն­նե­րի պահ­պա­նումն է շատ կար­ևոր:

Ինչ­ևէ, շան­սեր կան, որ Լ­ևոն Քո­չար­յա­նը նոր շունչ կհա­ղոր­դի ԱԺ ընդ­դի­մութ­յան, ու մաս­նա­վո­րա­պես հա­րա­զատ խմբակ­ցութ­յան աշ­խա­տան­քին: Հա­կա­ռա­կը պար­զա­պես ֆիաս­կո կլի­նի ՀՀ երկ­րորդ նա­խա­գա­հի թի­մի հա­մար:

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄՆԵՐԻ «ԳԵՂԱԿԱՆ» ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Diktator

­Սա­կայն վե­րա­դառ­նանք վար­չախմ­բի քա­ղա­քա­կան ռեպ­րե­սիա­նե­րին ու մաս­նա­վո­րա­պես Ա­րա­գած Ա­խո­յա­նի կա­լան­քին: Ի­հար­կե, չկա իշ­խա­նութ­յուն, ո­րը քա­ղա­քա­կան նկա­տա­ռում­նե­րով եր­բեք չկի­րա­ռի «ան­հար­մար» ան­ձանց բան­տար­կութ­յու­նը, և­ ի­հար­կե «նախ­կին­ներն» էլ սուրբ չէին: Սա­կայն պե­տա­կան ա­վան­դույթ ու­նե­ցող­նե­րը դա ա­նում են, ե­թե այլ ճար չեն ու­նե­նում, բայց պար­տա­դիր` գո­նե ճշմար­տան­ման զուտ կրի­մի­նալ վա­րույթ­նե­րով: Իսկ «ու­սա­պար­կա­վոր­նե­րի» ա­րա­ծը ի­րենց նման պրի­մի­տիվ է և զզ­վե­լի: Օ­րի­նակ, ՍԴ աշ­խա­տա­կազ­մի նախ­կին ղե­կա­վար Էդ­գար Ղա­զար­յա­նի փո­խանց­մամբ. «Ա­րա­գած Ա­խո­յա­նը այ­սօր (նո­յեմ­բե­րի 6–ին–խմբ.) ձեր­բա­կալ­վել է հինգ ա­միս ա­ռաջ կա­տար­ված գրառ­ման, «բռնութ­յան կոչ» հնչեց­նե­լու հա­մար։ Ե­թե հինգ ամս­վա ըն­թաց­քում այդ կո­չին որ­ևէ մե­կը չի ար­ձա­գան­քել, այդ կո­չով ոչ ոք բռնութ­յուն չի գոր­ծել, ա­պա դա «բռնութ­յան կոչ» հա­մա­րող ցան­կա­ցած «ի­րա­վա­պահ»–ի պետք է տա­նել հար­կա­դիր հո­գե­բա­նա­կան բուժ­ման»։ Ի­րա­վա­պաշտ­պան Ռու­բեն Մե­լիք­յանն էլ ուղ­ղա­կի մեջ­բե­րում է այն, ին­չը 5 ա­միս անց դար­ձել է կա­լան­քի պատր­վակ. «Ցու­ցա­կագ­րեք էն բ... թու­լե­քի ցան­կը, ո­րոնց սատ­կաց­նե­լու ենք նի­կո­լի սիկ․․․ հե­տո»:

Այ­սինքն` ընդ­դի­մա­դիր­նե­րին կա­լա­նա­վո­րում են կամ առն­վազն քրեո­րեն հե­տապն­դում զուտ ի­րենց ա­սած խոս­քի հա­մար, ու այդ­պես էլ մրո­տում են դա­տա­խա­զա–քնն­չա­կան մա­կու­լա­տու­րա­յում: Վառ օ­րի­նակ` Ա­վե­տիք Իշ­խան­յան­յա­նի դեմ մե­ղադ­րան­քը «Մահ դա­վա­ճան­նե­րին» դարձ­ված­քի հա­մար, ին­չը նշա­նա­կում է, որ ի­րա­վա­պահ­նե­րը այս իշ­խա­նութ­յուն­նե­րին ճա­նա­չում են դա­վա­ճա­նա­կույտ, և պե­տա­կան դա­վա­ճա­նութ­յունն ուղ­ղա­կի ի­րա­վա­կան պաշտ­պա­նութ­յան տա՞կ է հայտն­վում... Նույ­նը` Նա­րեկ Մալ­յա­նի գոր­ծը: Իսկ ադր­բե­ջա­նա­գետ Ար­մի­նե Ա­դի­բեկ­յա­նի օրի­նա­կը, ո­րը ստա­ցել է «Գե­բել­սի գործ» ա­նու­նը, լրիվ օ­րո­ւէ­լա­կան է: Կր­կին Ռու­բեն Մե­լիք­յա­նի մեջ­բեր­մամբ, Ա. Ա­դի­բեկ­յա­նի գրա­ռու­մը. «Ե­թե Փա­շին­յա­նը չդի­մի Հիտ­լե­րի վեր­ջին քայ­լին, ա­պա նրան սպա­սում է Հե­բել­սի ճա­կա­տա­գի­րը»։ Դե, նույն հա­ջո­ղութ­յամբ կա­րե­լի է դա­տել և, օ­րի­նակ, ՌԴ­–ում շատ տա­րած­ված «Убе­йся об стен­ку» մաղ­թան­քի հա­մար:

Այդ բո­լոր «քրգոր­ծե­րը» մի բա­նի մա­սին են` ե­թե Փա­շին­յա­նին կամ նրա մեր­ձա­վո­րա­գույն շրջա­պա­տին դուր չե­կավ որ­ևէ ընդ­դի­մա­դիր գործ­չի կամ քա­ղա­քա­ցու որ­ևէ հրա­պա­րա­կա­յին խոսք, ա­պա դա­տա­Ղազ­ներն ան­մի­ջապ­ես հանձ­նա­րա­րութ­յուն կստա­նան քրեո­րեն հե­տապն­դել հենց այդ խոս­քի հա­մար, ա­ռանց այլ­ևայ­լութ­յուն­նե­րի: Շա՛տ լավ «ժո­ղովր­դա­վա­րութ­յան բաս­տիոն» է, այն­քան լավ, որ Հա­յաս­տա­նին տա­նում է ու­ղիղ ավ­տո­րի­տար ռե­ժիմ­նե­րի ճամ­բար, որն ա­վարտ­վում է իզ­գոյ երկ­րի կար­գա­վի­ճա­կով: Սա­կայն ե­թե «դա­սա­կան» ավ­տո­րի­տար երկր­նե­րը ու­նեն սե­փա­կան շա­հերն ու նպա­տակ­նե­րը, ա­պա նի­կո­լա­պե­տութ­յու­նը բա­ցա­ռա­պես սպա­սար­կում է մեկ մար­դու անձ­նիշ­խա­նութ­յան պահ­պան­ման գերխն­դի­րը:

Ու արդ­յուն­քում ստա­նում ենք այն, որ մեզ ծաղ­րում է ամ­բողջ աշ­խար­հը, ո­րը ցան­կա­նա էլ` չի կա­րող պաշտ­պա­նել ՀՀ շա­հե­րը, քան­զի այդ շա­հե­րը ձևա­կեր­պող էլ չկա: Ու գա­լիս ենք «խա­ղա­ղութ­յան խաչ­մե­րու­կի» մո­դե­լին, ո­րը կո­պիտ ա­սած նշա­նա­կում է` դառ­նանք թուրք, որ թուր­քե­րը մեզ չնե­ղեն: Լավ, բա հե­տո՞... Ար­ցախ­ցի­նե­րը թո­ղե­ցին ա­մեն ինչ, միայն թե ադր­բե­ջա­նա­կան դրո­շի ներ­քո ադր­բե­ջա­նա­կան անձ­նագ­րով չապ­րեն, հի­մա ու­զում են դրա՞ն մղել ՀՀ այն քա­ղա­քա­ցի­նե­րին, ում հա­մար թրքա­նալն ա­նըն­դու­նե­լի է: Դ­րան է գնում:

Ա. ՎԱՀԱՆՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում