Էդգար Սևիկյանի ծառայություններով հետաքրքրված էին ռուսական բոլոր ակումբները. Գուսեյնով
Սպորտ
«Պարի Նիժնի Նովգորոդի» գլխավոր տնօրեն Դավիդ Մելիք-Գուսեյնովը ասել է, որ ռուսական բոլոր ակումբները հետաքրքրված են եղել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդգար Սևիկյանի ծառայություններով.
«Սևիկյանը Ռուսաստանի առաջնության բոլոր ակումբների ուշադրության կենտրոնում էր։ Չկար մի ակումբ, որը չառաջարկեր որևէ պայման։ Այս պահին Էդգարը «Պարի Նիժնի Նովգորոդի» ֆուտբոլիստ է։ Որոշումը, որը նա կընդունի ապագայի համար, կքննարկվի ակումբի ներսում։ Առայժմ դա չի քննարկվում»,- ռուսական ակումբի գլխավոր տնօրենի խոսքը մեջբերում է sport-express.ru-ն։
https://iravunk.com/sim/?p=269053&l=am/