ԱՊՀ երկրների ԱԽ քարտուղարները Մոսկվայում անվտանգության հարցեր կքննարկեն, Արմեն Գրիգորյանը չի մասնակցելու
ՀասարակությունԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարները վաղը` նոյեմբերի 8-ին, անվտանգությանը վերաբերող հարցեր կքննարկեն Մոսկվայում:
Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի աշխատակազմի մամուլի ծառայությունը։
«Նոյեմբերի 8-ին Մոսկվայում տեղի կունենա ԱՊՀ մասնակից պետությունների անվտանգության խորհուրդների քարտուղարների ամենամյա հանդիպումը։
Նախատեսվում է քննարկել ԱՊՀ տարածքում տարածաշրջանային անվտանգության արդիական խնդիրները, ինչպես նաև անվտանգության ոլորտում երկկողմ և բազմակողմ ձևաչափերում երկրների գործնական փոխգործակցությանը վերաբերող հարցեր»,-ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք` ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը չի մասնակցելու Մոսկվայում կայանալիք հանդիպմանը:

