Արեւմուտքն արդեն բացահայտ է Ուկրաինայի պարտությունն անխուսափելի համարում

Վերլուծություն

­Թե ին­չու Ա­լիեւն ու Նի­կո­լը, ինչ­պես վեր­ջերս Զա­տու­լի­նը եւս նկա­րագ­րեց, շատ ցան­կա­նա­լով ռուս­նե­րին տա­րա­ծաշր­ջա­նից հե­ռաց­նել, այ­նո­ւա­մե­նայ­նիվ, գո­նե այս փու­լում այլ վար­քա­գիծ են դրսե­ւո­րե­լու, կա­րե­լի է կռա­հել: Գլ­խա­վոր պատ­ճառ­նե­րից մե­կը, ինչ խոսք, այն ի­րա­վի­ճակն է, ո­րը ստեղծ­վել է Ուկ­րաի­նա­յում: Ա­սենք, Ա­լիեւն ու Նի­կո­լը չեն կա­րող ան­տե­սել նաեւ ԱՄՆ-ի վի­ճա­կը (դրա­նից բխող մի շարք գոր­ծոն­նե­րով հան­դերձ), ո­րը նրանց դե­պի Ա­րեւ­մուտք մղող հիմ­նա­կան շար­ժիչ ուժն է: Ու ի­րո­ղութ­յունն այն է, որ թվարկ­ված հան­գա­մանք­նե­րը գնա­լով միայն ա­վե­լի ընդգծ­ված տեսք են ստա­նում:

ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Սկ­սենք Ուկ­րաի­նա­յից: Թե ռազ­մա­կան տե­սանկ­յու­նից այս­տեղ ինչ է կա­տար­վում, վեր­ջերս նկարագ­րե­լու ա­ռիթ­ներ ու­նե­ցել ենք, չկրկնենք: Ընդգ­ծենք միայն հիմ­նա­կան փաս­տե­րը: Ա­ռա­ջի­նը, չնա­յած ա­րեւմտ­յան մասշ­տա­բա­յին օգ­նութ­յանը, ուկ­րաի­նա­կան բա­նակն այդ­պես էլ ո­րե­ւէ լուրջ հա­ջո­ղութ­յուն իր վե­ցամս­յա «հա­կա­հար­ձակ­ման» ժա­մա­նակ չու­նե­ցավ: Ա­վե­լին, հիմ­նա­կա­նում հսկա­յա­կան կո­րուստ­ներ էին: Փո­խա­րե­նը` ՌԴ-ն­ ակ­տի­վո­րեն տնտե­սութ­յու­նը ռազ­մա­կան ռել­սեր տե­ղա­փո­խե­լու ծա­վա­լուն գոր­ծըն­թա­ցի մեջ է, ո­րը թե­եւ այս պա­հին դեռ չի ա­վարտ­վել, սա­կայն ար­դեն իսկ նկա­տե­լի է, որ ռու­սա­կան բա­նա­կը զի­նամ­թեր­քի եւ զեն­քի, այդ թվում՝ ժա­մա­նա­կա­կից պա­տե­րազմ­նե­րի հա­մար ար­դիա­կան տե­սակ­նե­րի մա­սով հիմ­նա­կան դժվա­րութ­յուն­նե­րը հաղ­թա­հա­րել է: Վեր­ջա­պես, Ա­րեւ­մուտ­քը, բա­ցի ուկ­րաի­նա­կան ուղ­ղութ­յու­նից, ու­նե­նա­լով մի շարք այլ մեծ հա­կա­մար­տութ­յուն­ներ, տնտե­սութ­յան ռազ­մա­կա­նաց­ման ա­ռու­մով սկսել է հետ մնալ ռուս­նե­րից: Միա­ժա­մա­նակ, ուկ­րաի­նա­կան պա­տե­րազ­մը ֆիք­սեց նաեւ, որ ար­դիա­կան զի­նա­տե­սակ­նե­րի մա­սով եւս մի շարք ուղ­ղութ­յուն­նե­րով Ռու­սաս­տա­նը չի զի­ջում Ա­րեւ­մուտ­քին, մի շարք ուղ­ղութ­յու­ննե­րով էլ (հի­պեր­ձայ­նա­յին տեխ­նո­լո­գիա­ներ, տան­կեր եւ այլն) նկա­տե­լիո­րեն գե­րա­զան­ցում է: Օ­րի­նակ, այդ­քան փա­ռա­բան­ված «Leopard»-նե­րը մի կերպ են դի­մադ­րում ռու­սա­կան T-90-նե­րին, ո­րոնք, ի դեպ, ակ­տիվ մո­դի­ֆի­կա­ցիա են ստա­նում՝ ռեալ մար­տա­կան պրակ­տի­կան հաշ­վի առ­նե­լով: Ու դրա­նից այն կողմ էլ Ռու­սաս­տա­նը դեռ ու­նի 3-րդ սերն­դի բա­ցա­ռիկ T-14 «Ար­մա­տա» տանկ, որն ան­գամ մար­տա­դաշտ դուրս չի բե­րել, սա­կայն նոր թար­մա­ցում­ներ է ստա­նում՝ է­լի մար­տա­կան պրակ­տի­կան հաշ­վի առ­նե­լով: Վեր­ջա­պես, ի տար­բե­րութ­յուն ա­րեւմտ­յան զոր­քե­րի, ռուս զին­վոր­նե­րը եւ սպա­յա­կան կազ­մը եւս հսկա­յա­կան ռեալ մար­տա­կան փորձ ձեռք բե­րե­ցին, եւ հան­րա­գու­մա­րում սկսում է ի հայտ գալ այն հե­ղի­նա­կա­վոր ռու­սա­կան բա­նա­կը, ո­րը, որ­պես կա­նոն, Ռու­սաս­տանն ու­նե­նում է խո­շոր պա­տե­րազմ­նե­րում մեկ-եր­կու տար­վա ձա­խո­ղում­նե­րից եւ վե­րա­կազ­մա­վո­րում­նե­րից հե­տո:

Ա­հա, հենց այս փու­լին է հա­սել ուկ­րաի­նա­կան պա­տե­րազ­մը, եւ պա­տա­հա­կան չէ, որ Ուկ­րաի­նա­յի գե­րա­գույն հրա­մա­նա­տար Զա­լուժ­նին ան­գամ հրա­պա­րա­կավ սկսել է խո­սել, որ հաղ­թե­լու շան­սեր չի տես­նում: Ու, հաս­կա­նա­լի է, Ար­եւ­մուտ­քը եւս այս ի­րո­ղութ­յուն­նե­րը չի կա­րող ան­տե­սել, նաեւ հաշ­վի առ­նե­լով, թե ինչ մեծ փո­ղեր է ներդ­նում ուկ­րաի­նա­կան պա­տե­րազ­մում, ու հի­մա կանգ­նել է այդ ներդ­րում­նե­րը կորց­նե­լու ռեալ հե­ռան­կա­րի ա­ռաջ: Այս վի­ճա­կում պա­տա­հա­կան չէ, որ ա­րեւմտ­յան ա­ռանց­քա­յին քա­րոզ­չա­մե­քե­նան սկսել է միան­գա­մայն այլ տրա­մա­բա­նութ­յամբ խո­սել ուկ­րաի­նա­կան պա­տե­րազ­մի հե­ռան­կար­նե­րի մա­սին: Հա­կա­հար­ձակ­ման ձա­խող­ման պատ­ճա­ռով ուկ­րաի­նա­ցի­ներն ա­վե­լի ու ա­վե­լի քիչ հույ­սեր ու ա­վե­լի շատ հիաս­թա­փութ­յուն­ներ են ու­նե­նում, գրում է The New York Times-ը։ Լ­րատ­վա­մի­ջո­ցի պնդմամբ ՝ «Ան­վերջ շա­րու­նա­կա­կան պա­տե­րազ­մի հե­ռան­կա­րը լուրջ ազ­դե­ցութ­յուն է թող­նում երկ­րի բնա­կիչ­նե­րի մտա­ծե­լա­կեր­պի վրա։ Դա­տե­լով պաշ­տո­նա­կան հար­ցում­նե­րից՝ Մոսկ­վա­յի հետ խա­ղաղ բա­նակ­ցութ­յուն­նե­րի կողմ­նա­կից­նե­րի թիվն ա­վե­լա­ցել է»։ Գու­մա­րած, The New York Times-ը նաեւ խո­սում է այն խո­րը հա­կա­սութ­յուն­ներից, որն ա­ռա­ջա­ցել է ուկ­րաի­նա­կան քա­ղա­քա­կան եւ ռազ­մա­կան ղե­կա­վա­րութ­յան մեջ` կապ­ված ներ­կա ի­րո­ղութ­յուն­ների հետ:

­Զու­գա­հե­ռա­բար, Bloomberg-ն­ այն միտքն է ա­ռաջ տա­նում, որ Ուկ­րաի­նա­յի ա­րեւմտ­յան դաշ­նա­կից­նե­րը աս­տի­ճա­նա­բար հրա­ժար­վում են նրա­նից: Նաեւ, որ սա լավ հաս­կա­նում են նաեւ Կիե­ւում, եւ՝ «Զե­լենս­կին ի­րեն դա­վա­ճան­ված է զգում եւ գտն­վում է հո­գե­բա­նա­կան ճնշված վի­ճա­կում»։ Չ­նա­յած դրան, Կիեւն այ­լեւս չի կա­րող հույս դնել ա­մե­րիկ­յան օգ­նութ­յան վրա. «Կոնգ­րե­սը պա­ռակտ­ված է, նա­խա­գա­հա­կան ընտ­րութ­յուն­նե­րը մո­տե­նում են, եւ Ուկ­րաի­նա­յին ա­ջակ­ցութ­յու­նը հե­ռու է ա­մե­րի­կա­ցի ընտ­րող­նե­րի հա­մար ա­մե­նաա­ռաջ­նա­յին խնդրից»:

NBC-ն պն­դում է, թե՝ «ԱՄՆ-ն­ եւ ԵՄ-ն Ուկ­րաի­նա­յի հետ ա­ռան­ձին քննար­կում են ՌԴ-ի հետ բա­նակ­ցութ­յուն­նե­րի հնա­րա­վո­րութ­յու­նը եւ տա­րած­քա­յին զի­ջում­նե­րի հար­ցը»: Մի շարք աղբ­յուր­ներ ա­վե­լի ա­ռաջ են ան­ցել, թե՝ Ս­պի­տակ տու­նը հրա­մա­յել է Կիե­ւին՝ բա­նակ­ցութ­յուն­ներ սկսել ռազ­մա­կան գոր­ծո­ղութ­յուն­նե­րի սա­ռեց­ման եւ ամ­բողջ հա­կա­մար­տութ­յան շուրջ: Հաշ­վի առ­նե­լով, որ Ուկ­րաի­նան ձա­խո­ղեց «հա­կա­հար­ձա­կու­մը», իսկ ռուս­նե­րը ուր որ է, կա­րող են գրա­վել Ավ­դեեւ­կան։

Ս­րանք ըն­դա­մե­նը օ­րի­նակ­ներ են, այս մա­սին ա­րեւմտ­յան քա­րոզ­չա­մե­քե­նան խո­սում է ար­դեն տե­ւա­կան ժա­մա­նակ, եւ հաս­կա­նա­լի է, որ ներ­կա­յաց­նում է վե­րին օ­ղակ­նե­րում առ­կա տրա­մադ­րութ­յուն­նե­րը: Չ­նա­յած, այլ հարց է, թե ներ­կա ի­րա­վի­ճա­կում Մոսկ­վան կհա­մա­ձայն­վի՞ ա­րեւմտ­յան ա­ռա­ջարկ­նե­րին, ե­թե ան­գամ այն լի­նի տա­րած­քա­յին զի­ջումն­ե­րի տես­քով: Խո­շոր հաշ­վով, Մոսկ­վա­յի խնդի­րը ոչ թե ա­ռանց այդ էլ շատ մեծ Ռու­սաս­տա­նին ինչ-որ փոքր տա­րածք­ներ ա­վե­լաց­նելն է, այլ որ ՆԱՏՕ-ն հե­ռու քաշ­վի Ուկ­րաի­նա­յից:

«ԱՄԵՆ ԻՆՉ ՎԱՏ Է ԲՈԼՈՐԻ ՄՈՏ, ԲԱՑԻ ՊՈՒՏԻՆԻՑ»

­Թե ին­չու ա­րեւմտ­յան ա­ռանց­քա­յին երկր­նե­րը սկսե­ցին գնալ Զե­լենս­կուն «գցե­լու» ճա­նա­պար­հով, թե­րեւս բա­վա­կան լավ ներ­կա­յաց­նում է ա­մե­րիկ­յան քա­րոզ­չա­մե­քե­նա­յի ա­ռանց­քա­յին դե­րա­կա­տար­նե­րից մե­կը՝ Washington Post-ը: Ի­մաս­տը սա է. «Ա­մեն ինչ վատ է բո­լո­րի մոտ, բա­ցի Պու­տի­նից»։ Լ­րատ­վա­մի­ջո­ցի հիմ­նա­վո­րում­նե­րը մո­տա­վո­րա­պես նույնն են, ին­չի մա­սին խո­սե­ցինք. Կիե­ւը չի կա­րող ա­ռաջ գնալ, ԱՄՆ-ն դա­դա­րել է Զե­լենս­կուն փող տալ եւ խրվել է Իս­րա­յե­լում: Գու­մա­րած, Ֆ­րան­սիա­յում Ռու­սաս­տա­նի հետ հա­րա­բե­րութ­յուն­նե­րի կողմ­նա­կից Մա­րին Լը Պե­նը գլխա­վո­րել է Ֆ­րան­սիա­յի նա­խա­գա­հա­կան ընտ­րութ­յուն­նե­րի թեկ­նա­ծու­նե­րի վար­կա­նի­շը: Գեր­մա­նիա­յում Շոլցն ու­նի «պլին­տու­սից ցածր» վար­կա­նիշ, նույն պատ­կերն է Բ­րի­տա­նիա­յում, Եվ­րո­պա­յում հա­մա­տա­րած հա­կաիս­րա­յել­յան ցույ­ցեր են, ո­րը չգի­տես մին­չեւ ուր կտա­նի, եւ այդ­պես շա­րու­նակ: Իսկ Ռու­սաս­տա­նը միայն մե­ծաց­նում է իր ռազ­մա­կան հզո­րութ­յու­նը:

­Վեր­ջա­պես, Wa­shing­ton Post-ը շեշ­տադ­րում է կա­տա­րում ա­մե­նաա­ռանց­քա­յին փաս­տե­րից մե­կի վրա եւս՝ ըն­դա­մե­նը մեկ տա­րուց Թ­րամ­փը կա­րող է իշ­խա­նութ­յան վե­րա­դառ­նալ ԱՄՆ-ում։ Ու այդ թե­ման 19 for­ty­five-ը հասց­նում է ծայ­րա­հեղ տար­բե­րա­կին. «Նա­խա­գա­հա­կան ընտ­րութ­յուն­նե­րից ա­ռաջ ԱՄՆ-ում քա­ղա­քա­կան ի­րա­վի­ճա­կի սրու­մը կա­րող է հան­գեց­նել քա­ղա­քա­ցիա­կան պա­տե­րազ­մի»: Իսկ դա ա­ռա­վել քան ի­րա­տե­սա­կան է դար­ձել, հաշ­վի առ­նե­լով New York Times-ի եւ Si­e­na-ի հար­ցում­նե­րը։ Ըստ ո­րի, ե­թե ​​ԱՄՆ նա­խա­գա­հա­կան ընտ­րութ­յուն­ներն անց­կաց­վեին հի­մա, Թ­րամ­փը Բայ­դե­նից ա­ռաջ կանց­ներ վեց ա­ռանց­քա­յին նա­հանգ­նե­րից հին­գում (գրա­ֆի­կում): Մինչ­դեռ Բայ­դե­նի թիմն ակն­հայ­տո­րեն չի ու­զում իշ­խա­նութ­յու­նը հանձ­նել, ին­չը կա­րող է նրանց վրա շատ ծանր նստել:

 

ԻՍՐԱՅԵԼԻ ԲԵՌԸ ԲԱՅԴԵՆԻ ՀԱՄԱՐ

­Սա­կայն կա նաեւ Իս­րա­յե­լի խնդի­րը, ո­րը հե­տե­ւո­ղա­կա­նո­րեն Բայ­դե­նի վար­կա­նիշն էլ ա­վե­լի ներ­քեւ է քա­շում՝ Վա­շինգ­տո­նին դրա­նով էլ ա­վե­լի հե­ռաց­նե­լով Ուկ­րաի­նա­յից: Ու ի­րո­ղութ­յունն այն է, որ Իս­րա­յե­լում Բայ­դե­նը հայտն­վել է եր­կու քա­րի ա­րան­քում: Մի կող­մից, ռազ­մա­կան այն ա­րարք­նե­րը, ո­րոնք ի­րեն թույլ է տա­լիս Նե­թան­յա­հուն, ան­մի­ջա­կան պա­տաս­խա­նատ­վութ­յուն են դրել նաեւ Բայ­դե­նի վրա: Մ­յուս կող­մից, թեեւ Բ­լին­քենն այս օ­րե­րին փոր­ձում է մի կերպ լե­զու գտնել ա­րաբ­նե­րի, թուր­քե­րի, պա­ղես­տին­ցի­նե­րի, իս­րա­յել­ցի­նե­րի հետ՝ ինչ-որ կոմպ­րո­մի­սի հաս­նե­լու հա­մար, սա­կայն գո­նե մինչ այժմ նրա բո­լոր կո­չերն ան­տես­վում են իս­րա­յել­յան իշ­խա­նութ­յու­ննե­րի կող­մից: Թե ին­չու, դա էլ կա­րե­լի է հաս­կա­նալ: Նախ, Նե­թան­յա­հո­ւին բան­տից կա­րող է փրկել միայն հաղ­թա­նա­կը. կոմպ­րո­մի­սը կամ պար­տութ­յու­նը ելք չէ: Երկ­րոր­դը, Իս­րա­յե­լը Գա­զա­յի հատ­վա­ծից ա­զատ­վե­լու պատ­մա­կան շանս է ստա­ցել եւ փոր­ձում է ձեռ­քից այդ հնա­րա­վո­րութ­յու­նը բաց չթող­նել:

Այս ա­մե­նին գու­մար­վել են այն շա­հե­րը, ո­րոնք հե­տապն­դում են տա­րա­ծաշր­ջա­նա­յին երկր­նե­րը՝ Ի­րա­նը, Թուր­քիան, ա­րա­բա­կան պե­տութ­յուն­նե­րը, ո­րոնք շատ դեպ­քե­րում հա­կա­դիր են ի­րար, միա­ժա­մա­նակ ԱՄՆ-ին եւ Իս­րա­յե­լին: Ու այս­քա­նից զատ, կա նաեւ ԱՄՆ-ին ու­ղիղ ռազ­մա­կան բախ­ման մեջ ներ­քա­շե­լու մեծ ռիսկ: Այս «մեծ կա­շա­յին», ի­հար­կե, պետք է ա­վե­լաց­նել Ռու­սաս­տա­նի գոր­ծո­նը, այդ թվում` ի հա­շիվ Սի­րիա­յում ու­նե­ցած կոն­տին­գեն­տի: Վեր­ջա­պես, քիչ տե­սա­նե­լի է Չի­նաս­տա­նի գոր­ծո­նը, բայց միան­շա­նակ է, որ այս խա­ղի մեջ Պե­կինն ա­մե­նաա­ռանց­քա­յին դիր­քե­րում է: Ու Բ­լին­քե­նը այս ա­մե­նի հետ մեկ­տեղ դեռ պետք է հասց­նի Բայ­դե­նի վար­կա­նի­շա­յին խնդիր­նե՞­րը լու­ծել: Չէ, այս­քա­նից հե­տո հա­զիվ թե Զե­լենս­կու հա­մար էլ տեղ մնա: Իսկ այդ դեպ­քում ռուս­նե­րի հետ բա­նակ­ցութ­յուն­նե­րի գնա­լու` նրան ուղղ­ված հոր­դոր­նե­րը լիո­վին հաս­կա­նա­լի են դառ­նում: Հա­կա­ռակ դեպ­քում, ե­թե ռուս­ներն անց­նեն մեծ հար­ձակ­ման, իսկ Կիե­ւը սպա­ռի ու­նե­ցած-չու­նե­ցած պաշտ­պա­նա­կան պո­տենց­իա­լը, ա­պա Վա­շինգ­տո­նը կա­րող է հայտն­վել ողջ Ուկ­րաի­նան կորց­նե­լու հե­ռան­կա­րի ա­ռաջ:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում